23:02 25.12.2019
Ավագանին քննարկել և քվեարկությամբ հաստատել է Երևանի 2020թ. բյուջեն: Համաձայն որոշման, բյուջեի եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել 107,146,776.0 հազ. դրամի չափով` 2019թ. բյուջեով ի սկզբանե հաստատված 83,077,572.1 հազ. դրամի դիմաց: Ծրագրված եկամուտները գերազանցում են 2018թ. փաստացի հավաքագրված ընդհանուր եկամուտները 38,478,717.0 հազ. դրամով կամ 56.0 %-ով: Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական եկամուտները կազմում են 27,020,249.6 հազ. դրամ՝ 2019թ. նախատեսվածից 3,079,373.9 հազ. դրամով ավելի, իսկ 2018թ. սեփական եկամուտների փաստացի կատարողականից՝ 5,615,152.8 հազ. դրամով կամ շուրջ 26.23%-ով ավելի:
2020թ. բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 116,259,587.5 հազ. դրամի չափով, որի ամբողջ ծավալի շուրջ 90.3%-ը կամ 104,969,085.3 հազ. դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջե), իսկ պակասուրդը՝ նախատեսվում է 9,112,811.5 հազ. դրամի չափով:
Որոշման նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանը նշել է, որ բյուջեն կազմելիս հաշվի են առնվել Երևանի զարգացման 2019-2023թթ. հնգամյա ծրագրով նախատեսված գերակայություններն ու առկա հնարավորությունները, 2020թ. ծրագրի առաջնահերթությունները, 2019թ. ընթացքում իրականացված ծրագրերի հիմնական ուղղություններն ու դրանց կատարման արդյունավետությունը: Երևանի 2020թ. համար նախանշված ծրագրերի իրականացման հիմքում համաչափ և կայուն զարգացման սկզբունքն է և միտված է լինելու բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայր ձևավորելու շարունակականության ապահովմանը, քաղաքային ենթակառուցվածքների արդիականացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը։
Բյուջեի առանձին ծախսերի վերաբերյալ Երևանի ավագանու անդամներն իրենց հարցերն են ուղղել փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին:
21:29 19.08.2025
Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետԵրկար ժամանակ տևած առճակատումից հետո Ֆրանսիան ու Ադրբեջանը հակված են վերսկսել հարաբերությունները մաքուր էջից: Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Փարիզը, հակառակ մինչ այդ արվող հայտարարություններին, վերականգնում է Բաքվի հետ համագործակցությունը նավթային ոլորտում: Ինչո՞ւմ է դրսևորվում այդ համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել, որից պարզ է […] ...
21:09 19.08.2025
Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունումԱզատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...
20:48 19.08.2025
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներOգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...
20:28 19.08.2025
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...
20:16 19.08.2025
Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանումՑինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...