Հանրային խորհրդի նիստում քննարկվել է սպանդանոցային մորթի անցնելու հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+20.09 oC

Հանրային խորհրդի նիստում քննարկվել է սպանդանոցային մորթի անցնելու հարցը

22:15 04.02.2020

Քիչ առաջ ավարտվեց ՀՀ Հանրային խորհրդի նիստը, որտեղ քննարկվեցին սպանդանոցային պարտադիր մորթի անցնելու Կառավարության որոշման ու մինչև հուլիսի 1-ը դրա հետաձգման շուրջ զարգացումները: Ներկայացվեց Հանրային խորհրդի նախաձեռնած հանրային լսումների, Հանրային խորհրդի գյուղատնտեսական հարցերի հանձնաժողովի կողմից գույքագրված ու հավաքագրված խնդիրների հիման վրա հանձնաժողովի պատրաստած խորհրդատվական փաստաթուղթը:

Հանրային խորհրդում մշակված և քննարկման դրված փաստաթուղթը հիմնված է 2 կարևորագույն սկզբունքների վրա. մի կողմից հանրային շահն է ու հանրային սննդի անվտանգությունը, մյուս կողմից՝ անասնապահությամբ զբաղվողների շահերը: Հանրային խորհրդի կողմից միաձայն հաստատված փաստաթուղթը Կառավարությանն է ներկայացնում սպանդանոցների հիմնման, սանիտարահիգենիկ նորմերի պահպանումով տեխնիկական ու տեղափոխման միջոցներով հագեցման, մորթի գործընթացի թափանցիկ կազմակերպման, իսկ անասնապահությամբ զբաղվողների համար՝ առաջացող հավելյալ նյութական, ժամանակային ու ֆինանսական ծախսերի սուբսիդավորման առաջարկություններ:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր, որոնք առնչվում էին համագործակցության և փոխօգնության համազգային կառույցների համակարգի ձևավորմանը, ՀՀ-ում էկոլոգիական և առողջապահական առկա խնդիրներին և դրանց շուրջ իրականացված ուսումնասիրություններին և այլն:

Սփյուռք-Հայաստան համագործակցության համատեքստում ներկայացվեց համագործակցության 2 հիմնական մոտեցում, նպատակ դրվեց դրանց հիմքով մշակել համագործակցության նորարարական նախագիծ և այս տարվա վերջին սպասվող մի քանի լայնամասշտաբ միջոցառումներին ընդառաջ՝ ներկայացնել այն Կառավարությանը: Խորհրդի կողմից հավանություն տրվեց նաև խորհրդի անդամներ Կարինե Դանիելյանին և Գագիկ Մակարյանին լիազորել ներգրավվել այլ կառույցների կողմից ստեղծվող հանձնաժողովներում էկոլոգիական և առողջապահական հարցերի շուրջ հանրային խորհրդի կարծիքը ներկայացնելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Ամենայն Հայոց կաթողիկոս

11:44 09.05.2025

Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Ամենայն Հայոց կաթողիկոս

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ․ «Սիրելի ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80-ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները նշում ենք մեր ժողովրդի համար թանկ ու կարևոր հիշատակներով։ Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ […] ...

Մերցը և Թրամփը համաձայնել են համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար

11:30 09.05.2025

Մերցը և Թրամփը համաձայնել են համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել սերտորեն համագործակցել ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու համար, հայտնել է Գերմանիայի կառավարության խոսնակ Ստեֆան Կոռնելիուսը։ «Նախագահ Թրամփը և Գերմանիայի կանցլեր Մերցը համաձայնել են սերտորեն համագործակցել Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար։ Թրամփը նշել է, որ վճռականորեն կաջակցի Գերմանիայի ջանքերին հասնելու երկարատև խաղաղության։ Միևնույն ժամանակ, […] ...

Բայդենը նշել է Հարիսի պարտության պատճառները նախագահական ընտրություններում

11:20 09.05.2025

Բայդենը նշել է Հարիսի պարտության պատճառները նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը ենթադրել է, որ փոխնախագահ Քամալա Հարիսի՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում պարտության պատճառներից մեկը ամերիկացիների կողմից նրա նկատմամբ սեքսիզմն ու ռասիզմն են եղել։ «Ես զարմացած չէի ոչ թե այն պատճառով, որ չէի կարծում, թե Հարիսը նախագահի լավագույն թեկնածուն էր։ Ես զարմացած չէի, քանի որ նրանք գնացին սեքսիստական ​​ճանապարհով», – ասել է […] ...

Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

11:12 09.05.2025

Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն օրվա խորհրդի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Այսօր` Հաղթանակի օրը, մենք հիշում ու հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ և ամերիկացի հերոսներին՝ նրանց խիզախության ու զոհաբերության համար»։ ...

Բայդենը քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականությունը

11:05 09.05.2025

Բայդենը քննադատել է Թրամփի արտաքին քաղաքականությունը

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Դոնալդ Թրամփը չի կատարում իր աշխատանքը, խաթարում է ՆԱՏՕ-ի միասնությունը և ձգտում է բարելավել հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ։ «Կարծում եմ՝ նա ( Թրամփը – խմբ.), անկեղծ ասած, շատ վատ աշխատանք է կատարել Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից։ Գիտեք, աշխարհի պատմության մեջ ամենամեծ դաշինքը ՆԱՏՕ-ն է։ Եվ Թրամփը […] ...

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Ալեն Սիմոնյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

10:59 09.05.2025

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Ալեն Սիմոնյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի: Նրանք ծաղկեպսակներ են դրել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգանքի տուրք մատուցել ֆաշիզմի դեմ մղված պայքարում, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետականության, անկախության եւ ինքնիշխանության համար իրենց կյանքը […] ...

BACK_TO_TOP