18:39 11.02.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցություն կցուցաբերի իր քույր քաղաքին` չինական Սիանին: Այս մասին որոշում կայացվել է այսօր Գյումրիի ավագանու այս տարվա առաջին նիստում:
Սիան քաղաքից Գյումրիի քաղաքապետարանը երկու պաշտոնական նամակ է ստացել, որով չինական կողմը խնդրել է իրենց բժշկական պարագաներ տրամադրել: Ավագանին որոշել է այդ նպատակի համար 2 մլն դրամ հատկացնել:
Ինչպես ֆինանսատնտեսագիտական բաժնի պետը նշեց, առաջին անգամ քաղաքապետարանը որոշումներ կայացնելու ընթացակարգն է խախտել: Գումարները հատկացրել են, ծախսը կատարել, հետո են դիմել ավագանուն այն հաստատելու համար: 10 հազար ձեռնոց, 20 հազար բախիլ, 1000 խալաթ ու 8230 բժշկական դիմակ, ընդհանուր` 320 կգ կշռող բեռը փաթեթավորել են, պատրաստվում են ուղարկել Չինաստան:
«Սիան քաղաքից մեզ դիմել են խնդրանքով, որովհետև այնտեղ շատ դժվար է բժշկական միջոցներ ճարելը, դեֆիցիտ է: Խնդրել են մեզ` որպես քույր քաղաք, օգնել բժշկական միջոցներով: Մենք կարող ենք մեզ թույլ տալ 2 մլն ծախս կատարել: Ի դեպ, ասեմ, որ ՀՀ-ում էլ շատ դժվարությամբ է ճարվում: Խնդրել ենք տարբեր դեղատներից ու բժշկական կազմակերպություններից»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Լենա Ջիլավյանը:
Դրամական հատկացումներն այսքանով չեն սահմանափակվել: Ավագանին որոշումներ է կայացրել մի շարք կազմակերպությունների ու անհատների դրամական աջակցություն հատկացնելու մասին, որի հնարավորությունը տեղական բյուջեն ունի: Այսօր ներկայացվել է ճշգրտված բյուջեն, որն ավելացել է ի հաշիվ գույքահարկի: Քաղաքապետարանի եկամուտները ավելացել են, ըստ այդմ էլ, բյուջեի չափը փոխվել է` հիմնականում ի հաշիվ ներմուծված ավտոմեքենաների:
Ավագանին այսօր հաստատեց նաև արխիվային փաստաթղթերը համայնքային սեփականությունից պետական սեփականության հանձնելու մասին որոշումը: Քաղաքապետարանի գործունեությունը, որոշումները փաստաթղթավորված տրվելու են պետական արխիվ: Սա ապահովագրում է այդ փաստաթղթերը անհետանալուց, ինչի նախադեպը Գյումրիի քաղաքապետարանում կա:
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 19.07.2025
Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողներըԱվարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...
23:19 19.07.2025
Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդՄեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...
23:08 19.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավորՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...
22:55 19.07.2025
Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալՀուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...
22:42 19.07.2025
Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակինՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...