17:30 11.02.2020
Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող՝ Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր, Նորին արքայական մեծություն Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ Հուսեյն Ալ Հաշիմին նախագահական նստավայրում երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների, տեղացի և օտարերկրյա դիվանագետների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների, արևելագետ-գիտնականների ներկայությամբ իր ուղերձն է հղել «Կրոնը և հանդուրժողականությունը» թեմայով:
Մինչ այդ նախագահ Սարգսյանն իր խոսքում պատմական համարելով Նորին արքայական մեծության այցը Հայաստան, որպես հայ՝ իր երախտիքի խոսքն է հղել Հորդանանի ժողովրդին և թագավորի ընտանիքին.
«Բոլորն են հիշում, որ Ձեր նախապապը կոչով է դիմել արաբ ժողովրդին՝ ապաստան տալ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայերին: Եվ ես ցանկանում եմ իմ ժողովրդի անունից խորին շնորհակալություն հայտնել»:
Նախագահը նաև տեղեկացրել է, որ հիանալի քննարկում են ունեցել Նորին արքայական մեծության հետ, խոսել երկու երկրների և երկու ժողովուրդների համագործակցության ներուժի մասին զբոսաշրջության, կրթության, գիտության, տեխնոլոգիաների, անվտանգության, սննդի արտադրության, գյուղատնտեսության ոլորտներում:
Նորին արքայական մեծություն Աբդալլահ Երկրորդը հորդանանյան պատվիրակության անունից իր խորին երախտիքն է հայտնել ջերմ հյուրընկալության համար:
«Երևանը, լինելով աշխարհի ամենահին քաղաքներից մեկը, աշխույժ ու երիտասարդ քաղաք է,– ասել է թագավորը:– Այն ինձ հիշեցնում է իմ սիրելի Հորդանանը: Մեր երկու երկրները և մարդիկ այսօրվա ժամանակակից աշխարհում իրենց ուրույն տեղն ունեն՝ մնալով հավատարիմ իրենց ինքնությանը, մշակույթին և հավատքին: Հորդանանը, ինչպես Հայաստանը, իր մարդկային ներուժը դարձրել է զարգացում տանող իր հիմնական շարժիչ ուժը: Մեր երկրները շատ բան ունեն քաղելու համագործակցությունից, որպեսզի իրացնեն այս շատ խոստումնալից ներուժը:
Չնայած սա մեր առաջին պաշտոնական այցելությունն է ձեր գեղեցիկ երկիր, մենք զգում ենք, որ ընտանիքում ենք, և փաստացիորեն, մենք ընտանիք ենք: Մեր ընտանեկան հարաբերությունները դարերի խորքից են գալիս: Իմ նախապապը, որին Դուք հիշատակեցիք, պարոն նախագահ, հորդորում էր սիրել Աստծուն ու մերձավորին, և ապաստան տվեց քրիստոնյա հայ ընտանիքներին: Իմ նախապապը, իմ պապը, ես, օգնելով կարիքավոր ընտանիքներին, հասկացանք, որ դա միակ տարբերակն է: Սա մի պարտականություն է, որը Հորդանանը շարունակում է իրականացնել: Հազարավոր հորդանանցիներ իրենց արմատներով Հայաստանից են: Նրանք պատիվ են բերում մեր երկու երկրներին և կենսական դերակատարում ունեն մեր երկրի արվեստի, կրթության, հանրային ծառայությունների, բիզնեսի և շատ այլ ոլորտներում: Նրանք ձևավորում են այն հիմքը, որի վրա մեր բարեկամությունը շարունակում է զարգանալ»:
Աբդալլահ Երկրորդն ասել է, որ Հորդանանի Հաշիմյան Թագավորությունը նախապատրաստվում է իր առաջին 100-ամյակը նշելուն:
«Մենք հպարտորեն ենք հետահայաց նայում ծագումով հայ հորդանանցիներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել մեր հայրենիքի առաջընթացի և բարգավաճման համար,-նշել է նա:– Մեր համատեղ պատմությունը շատ ավելին է, քան դա: Միջին Արևելքի հայերը համարվում են աշխարհի ամենահին քրիստոնյա համայնքի մասը: Նրանք մեր տարածաշրջանի անցյալի անբաժան մասն են: Նախատեսում ենք աշխատել Ձեզ հետ, որպեսզի նրանք շարունակեն այդպիսի առանցքային դերակատարում ունենալ մեր ներկայի և պայծառ ապագայի ձևավորման համար:
Հորդանանում Սուրբ Կարապետ Հայ առաքելական եկեղեցին կանգնած է Հորդանան գետի ափին գտնվող Հիսուս Քրիստոսի մկրտության վայրում: Սա մեր երկրում հայոց պատմության շարունակական ներկայությունն է ապահովում:
Երուսաղեմում հայկական թաղամասը քաղաքի մասն է կազմել դարեր շարունակ, և հայկական պատրիարքությունը այլ եկեղեցիների շարքում եղել է Օմարի պաշտպանության ներքո: Քրիստոնյաների և մուսուլմանների համակեցության ավանդույթն ունի 1300 տարվա պատմություն: Այս ժառանգությունը շարունակվում է այսօր իսլամական և քրիստոնեական սրբավայրերում: Սա մի պարտականություն է, որը ես հպարտությամբ եմ իրականացնում: Ես հատկապես հպարտ եմ, որ ինձ վստահված է Երուսաղեմի հայ պատրիարքարանի սուրբ վայրի պաշտպանության պատասխանատվությունը: Երուսաղեմը շատ մեծ պատմական նշանակություն ունի ոչ միայն ինձ և իմ ընտանիքի համար, այն նաև սուրբ է երեք էթնիկ կրոնների հետնորդների համար: Նրանք բոլորն իրենց ներդրումն ունեն պահպանելու հոգևորը, խաղաղությունը և այն համակեցությունը, որ այն խորհրդանշում է: Մենք չենք կարող թույլ տալ, որ Սուրբ քաղաքը դառնա բռնության և բաժանման առանցք: Քաղաքի ինքնությունն ու իրավական կարգավիճակը, ինչպես նաև քրիստոնեական ու իսլամական սուրբ վայրերի հետ կապված պատմական ստատուս քվոն պահպանելն առանցքային է լինելու։ Մենք մեր հույսը դնում ենք քրիստոնյա առաջնորդների և Ձեր նման բարեկամների վրա ամբողջ աշխարհում, որ Երուսաղեմը պահպանենք որպես խաղաղության, միասնականության քաղաք: Այսօր ես խոսեցի մեր վաղեմի բարեկամության մասին, որը պատմական խոր արմատներ ունի: Ծագումով հայ հորդանանցիները վերջին 100-ամյակում օրինակելի պատմություն են կերտել՝ ապացուցելով, որ բարեկամությունը և, իհարկե, եղբայրությունը միշտ հաղթում են:
Հուսով եմ, որ առաջիկա օրերի, ամիսների ընթացքում մենք կկարողանանք միասին նոր գլուխ գրել, որը սկսվել է երկար ժամանակ առաջ, հիմնված է գործընկերության և մեծ հեռանկարների վրա»:
17:50 05.07.2025
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքումԶՈՒ նվագախումբը տոնական քայլերթ է կատարել մայրաքաղաքում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում: ...
17:44 05.07.2025
Հրդեհ՝ ավտոտնակումՀուլիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 81-րդ փողոցում այրվում է ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նորամարգ գյուղի Ազատության փողոցում գտնվող երկու ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։58-ին, մարվել՝ […] ...
17:38 05.07.2025
Քննարկվել են հայ-ղրղզական միջպետական փոխգործակցության հարցեր2025 թ․ հուլիսի 4-ին տեղի է ունեցել Ղրղզական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Ղևոնդյանի (նստավայրը՝ Աստանա) հանդիպումը ՂՀ էկոնոմիկայի և առևտրի նախարարի տեղակալ Սանժառբեկ Բոլոտովի հետ։ Ինչպես տեղեկացնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպմանը, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների շեշտադրմամբ, դիտարկվել է Հայաստանի՝ Ղրղզստանի հետ միջպետական փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։ Հայ-ղրղզական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում […] ...
17:30 05.07.2025
45-րդ հանդիպումը. «Կրթվելը նորաձև է» Գյումրիում«Կրթվելը նորաձև է» շարժման 45-րդ հանդիպումը տեղի է ունենում հայրաքաղաքում: Մինչ միջոցառման մեկնարկը, վարչապետն ու իր տիկինը ծաղիկներ են խոնարհում Գյումրու թատերական հրապարակում գտնվող Մհեր Մկրտչյանի հուշարձանին: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
17:21 05.07.2025
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն աշխատանքային այցով Իսպանիայում էՀուլիսի 3-ին Մադրիդում մեկնարկել է Հայկական բժշկական համաշխարհային 14-րդ կոնգրեսը, որին մասնակցում է նաև ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը։ Զարեհ Սինանյանը հանդես է եկել ողջույնի խոսքով և որպես մոդերատոր վարել է «Բժշկական կազմակերպությունները գլոբալ մասշտաբով» պանելային նիստը։ «Ավելի քան հիսուն տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր հարթակը բացառիկ հնարավորություն է մասնագիտական երկխոսության, փորձի փոխանակման և համագործակցության […] ...
17:10 05.07.2025
Գյումրիում մեքենաներից գողություն կատարած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմնինՀունիսի 10-ին Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում տված 75-ամյա քաղաքացին հայտնել էր, որ որ հունիսի 9-ի ժամը 19-ից հունիսի 10-ի ժամը 10:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցի շենքերից մեկի մոտ կայանված՝ իր կողմից շահագործվող ավտոմեքենայի կողային հայելիները։ Նույն օրը նույնատիպ հաղորդում էր ստացվել նաև Գյումրիի մեկ այլ բնակչից. հունիսի 9-ի ժամը 16-ից հունիսի […] ...