21:41 20.03.2020
Զինված ուժերում մարտի 20-ի ժամը 19։00-ի դրությամբ կորոնավիրուսի վարակման որևէ դեպք չի արձանագրվել, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։
«Ժամը 19։00-ի դրությամբ որևիցե դեպք չունենք։ Շատ խիստ ենք ամեն ինչի նկատմամբ, շատ խիստ վերահսկում ենք, և յուրաքանչյուր ահազանգի դեպքում պատրաստ ենք շատ արագ կատարել մեր առջև դրված խնդիրները»,- ասաց նա։
Նա ներկայացրեց ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները․ ժամկետային զինծառայողների դեպքում դադարեցնրել են արձակուրդները, շփումները դրսի հետ, ինչ վերաբերում է մնացածին՝ սպաներին, ենթասպաներին, պայմանագրային զինծառայողներին, ապա նրանց հորդորել են հարավորինս նվազեցնել շփումները դրսի հետ։
Նրա խոսքերով՝ զինված ուժերը փետրվարի 25-ի ղեկավար կազմի խորհրդակցությունից հետո անցել է խիստ հակահամաճարակային ռեժիմի։
Ըստ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետի՝ հորդորվել է զինված ուժերի պայմանագրային կազմին արձակուրդների ընթացքում Հայաստանի տարածքը չլքել։
Մանրամասները՝ տեսանյութում։
21:17 21.07.2025
Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալԳերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...
21:00 21.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...
20:50 21.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղումՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։ Հյուրերից գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունը սկսել է հաղթանակով և առաջին 3 միավորը վաստակել։ Ակումբը երկրորդ տուրում հուլիսի 26-ին տնային խաղում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ ...
20:42 21.07.2025
Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիական) շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթ նավահանգստին, ըստ ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։ «Եմենի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում հարձակվել են Լոդ օդանավակայանի (նկատի ունի Բեն Գուրիոնը) և […] ...
20:32 21.07.2025
Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքըԷդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...
20:20 21.07.2025
Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթողԲասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...