Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես գալը կարևոր քայլ էր կարիերայիս համար. Յուսուֆ Օտուբանջո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+19.09 oC

Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես գալը կարևոր քայլ էր կարիերայիս համար. Յուսուֆ Օտուբանջո

13:36 01.04.2020

«Արարատ-Արմենիայի» հարձակվող  Յուսուֆ Օտուբանջոն Omasports.com կայքին տված հարցազրույցում խոսել է իր պրոֆեսիոնալ կարիերան սկսելու դժվարությունների, Մադրիդի «Ատլետիկոյում» հանդես գալու և այլ տարբեր թեմաների մասին:

Հայաստանի գործող չեմպիոնների մամուլի ծառայությունը հրապարակել է հարցազրույցում հնչեցրած ամենահետաքրքիր պատմություններն ու մտքերը:

«Պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերաս սկսել եմ Մադրիդի «Ատլետիկոյի» հետ:

Իմ պատմությունը շատ երկար է, բայց կարճ կասեմ, թե ինչպես ամեն ինչ սկսվեց ՝ 2009 թվականին՝ ՖԻՖԱ-ի մինչև 17 տարեկանների Աշխարհի Գավաթի խաղարկության ավարտից մի քանի ամիս անց, Նիգերիայից որոշ մասնագետներ սկսեցին համագործակցել Գանայի գործակալների հետ՝ Եվրոպայից ֆուտբոլային գործակալների հրավիրելու ծրագրով: Նրանք ճամբար բացեցին Գանայում: 2010 թվականի սկզբերն էր, Նիգերիայում շատ ծանր դրություն էր, և  նրանք վախեցան մեր երկրում գործունեություն ծավալել, ուստի Նիգերիայից որոշ ֆուտբոլիստներ միացան այդ ճամբարին Գանայում, որոնցից մեկն էլ ես էի:

Իսկապես լավ ժամանակ էր, մենք շատ լավ մարզավիճակում էինք գտնվում մինչև 17 տարեկանների մրցաշարից հետո և փորձում էինք պայքարել լավ տպավորություն թողնելու համար:

Մարզումներից հետո մենք վերադարձանք Նիգերիա՝ սպասելով եվրոպացի գործակալների արձագանքներին: Մի քանի ամիս անց ինձ ասացին, որ երկու թիմեր հետաքրքրված են ինձնով ՝ ֆրանսիական «Մոնակոն» և իսպանական «Ատլետիկոն»: Բայց ինչպես գիտեք, նիգերիացիների համար գումարն առաջնայինն է, «Ատլետիկոն» բնականաբար ավելի մեծ գումար էր առաջարկում, և իմ գործակալները ընտրեցին հենց այդ թիմն ինձ համար: Իսկ ես այդ ժամանակ շատ բան չէի հասկանում, ուղղակի սպասում էի թե երբ է գալու ժամանակը, որ արագ իրերս հավաքեմ և մեկնեմ պրոֆեսիոնալ կարիերաս սկսելու:

Բանակցությունները շատ լավ անցան «Ատլետիկոյի» հետ և նրանք սկսեցին վիզայի գործընթացով զբաղվել՝ մեկ ամբողջ տարի ես դիմում էի վիզա ստանալու համար, բայց միայն մերժումներ էի ստանում:

Բոլոր պայմանագրերն արդեն ստորագրված էր մադրիդյան թիմի հետ, երբ 2011 թվականին ես վերջապես վիզա ստացա, և մի քանի օր անց ժամանեցի Մադրիդ: Բայց այնպես ստացվեց, որ ես ուշացա, և երկրորդ թիմում խաղալու փոխարեն ես հանդես եկա ակումբի երրորդ թիմում: Բայց դա հիանալի փորձ էր, քանի որ ամիսը մեկ անգամ մարզվում էինք հիմնական թիմի հետ:

Առաջին մարդը, ում ես հանդիպեցի՝ Անտոնիո Ռեյեսն էր, և իմ առաջին նկարն ակումբում Սերխիո Ագուերոյի հետ էր: Այստեղ հանդիպեցի նաև Թոմաս Պարտեյին՝ ում հետ լավ ընկերներ ենք:

Պատկերացրեք ինչպիսի զգացողություններ էի ապրում, երբ մարզվում էի այնպիսի մարդկանց հետ, ումով միշտ հիացել եմ նախկինում՝ Դե Խեան, Ագուերոն, Ֆալկաոն, Տիագոն, Դիեգոն և այլն:

«Ատլետիկոյում» հանդես գալը կարևոր քայլ էր կարիերայիս համար:

Հետո ես մեկնեցի Ֆրանսիա՝ «Ստրասբուրգ» ֆուտբոլային ակումբում փորձաշրջան անցնելու: Բայց Ֆրանսիայում թիմ գտնելու ջանքերն ապարդյուն անցան:

Որոշ ժամանակ անց ավստրիական ակումբ տեղափոխվելու առաջարկ ստացա: 2012-ի նոյեմբերի 5-ին ժամանեցի Ավստրիա՝ «Ռեդ Բուլ Զալցբուրգում» հանդես գալու: Այստեղ նույնպես մի փոքր ուշացա, և նրանք արդեն ձմեռային դադարի էին գնում:

Ես միացա «Ռեդ Բուլ Զալցբուրգին» 2012-ի վերջին և սկսեցի վարձավճարով հանդես գալ «Լինց» ակումբի երրորդ թիմում: Այնտեղ կար կանոն, որ լիգայում միայն երեք արտասահմանցի էր թույլատրվում խաղալ, և որպես հետևանք, ես շատ խաղաժամանակ չստացա թիմի կազմում, բայց մենք կարողացանք թիմի հետ նվաճել Ավստրիայի գավաթը 2013 թվականին: Լավ ժամանակներ էր:

2016 թվականի հունիսին ամուսնացա, և հենց այդ ժամանակ Սլովակիայի «Ժիլինա» ակումբին միանալու առաջարկ ստացա: «Ժիլինան» ինձ համար հիանալի ընտրություն էր, գրեթե ամեն խաղում գոլ էի խփում, մինչև վնասվածք ստացա: Որոշ դադարից հետո, կրկին վերադարձա մարզադաշտ և մենք չեմպիոն դարձանք: Հիանալի ժամանակն էր թե՛ թիմի, և թե՛ ֆուտբոլիստների համար, մենք մեծ ոգևորությամբ պատրաստվում էինք Չեմպիոնների Լիգայի որակավորման փուլերին:

2018 թվականին երեք տարվա պայմանագիր կնքեցի ավստրիական «ԼԱՍԿ» ակումբի հետ: Սկզբում ամեն ինչ լավ էր, բայց հետո թիմում մարզչական փոփոխություններ եղան և որոշ դժվարություններ առաջացան, որից հետո ես որոշեցի տեղափոխվել «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբ:

Կյանքը ճանապարհորդություն է, և այդ ճանապարհորդության ընթացքում դուք անցնում եք Նիգերիայի ճանապարհների նման քարուքանդ ճանապարհներով (ծիծաղում է), բայց դուք պետք է շարունակեք անցնել այն գլուխը բարձր պահած: Ես ուրախ եմ, որ դեռ հնարավորություն ունեմ գրելու իմ պատմությունը և կատարելագործելու կարիերաս: Շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար ինչ ունեմ, և իմ կնոջը, ով ինձ համար իսկական հենարան է եղել այս ճանապարհին»,- ասել է Օտուբանջոն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 17.06.2025

SHANTNEWS

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

21:57 17.06.2025

Թուրքերն ադրբեջանցիներին դավաճանության մեջ են մեղադրում. Իրան-Իսրայել պատերազմը մերկացրել է Բաքվի ու Անկարայի միջև եղած հակասությունները

Իրանի դեմ պատերազմական գործողություններում Իսրայելին ցուցաբերվող Ադրբեջանի անուղղակի աջակցությունը Բաքվի ու Անկարայի միջև հարաբերություններում լարվածության պատճառ է դարձել: Թուրքիայում Իլհամ Ալիևին մեղադրում են սիոնիստ ագրեսորներին պաշտպանելու մեջ: Ինչո՞ւմ է դրսևորվում Անկարայի ու Բաքվի միջև լարվածությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ այդ լարվածությունը դրսևորվում է թուրքական մամուլում հակաադրբեջանական հոդվածների շարքով: Եվ տպավորություն կա, […] ...

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

21:51 17.06.2025

«Նոայի» մրցակիցը հայտնի է․ ՉԼ որակավորման փուլ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի չեմպիոն «Նոան» մրցելու է Մոնտենեգրոյի «Բուդուչնոստ Պոդգորիցայի» հետ։ Մրցող թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա Երևանում։ Հանդիպումները նախատեսված են 2025 թվականի հուլիսի 8-9-ին և 15-16-ին։ Խաղերի ճշգրիտ օրերն ու ժամերը կհաստատվեն առաջիկա օրերին։ ...

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

21:45 17.06.2025

Իրանի ԶՈՒ ԳՇ պետ. Իրանը դեռևս լուրջ գործողություններ չի իրականացրել Իսրայելի դեմ

Իրանը դեռևս որևէ լուրջ գործողություն չի իրականացրել Իսրայելի դեմ, այլ սահմանափակվել է նախազգուշական հարվածներով։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին։ «Մինչ այժմ իրականացված գործողությունները միայն որոշակի նախազգուշացում են եղել (թշնամուն) զսպելու համար», – ընդգծել է Մուսավին: Նա նշել է, որ շուտով կիրականացվեն պատժիչ գործողություններ։ ...

Ի՞նչ է անապատացումը

21:37 17.06.2025

Ի՞նչ է անապատացումը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել անապատացման վերաբերյալ: Ի՞նչ է անապատացումը Անապատացումը հողի դեգրադացման գործընթաց է, որը տեղի է ունենում հիմնականում կլիմայի փոփոխության և մարդու ոչ կայուն գործունեության հետևանքով։ Այն արտահայտվում է հողի բերրիության կորստով, բուսածածկի նոսրացմամբ և կենսաբազմազանության նվազմամբ։ Անապատացումը վտանգում է մարդկանց սննդային անվտանգությունը, գյուղատնտեսական արտադրողականությունը, ջրային ռեսուրսների հասանելիությունը: Անապատացումը նպաստում […] ...

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

21:32 17.06.2025

Reuters. ԱՄՆ-ն ավելի շատ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում

Պենտագոնը լրացուցիչ կործանիչներ է տեղակայում Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածների պատճառով։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Լրատվամիջոցը, ամերիկացի պաշտոնյաների շրջանում իր աղբյուրների համաձայն, նշվում է, որ սա վերաբերում է, մասնավորապես, F-16, F-22 և F-35 ինքնաթիռներին։ Հաղորդվում է, որ տեղակայումն իրականացվում է պաշտպանական նպատակներով։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հունիսի 15-ին Fox News-ին տված […] ...

BACK_TO_TOP