Չերնոբիլում մոլեգնող հրդեհը մոտեցել է ռադիոակտիվ թափոնների պահեստներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+32.09 oC

Չերնոբիլում մոլեգնող հրդեհը մոտեցել է ռադիոակտիվ թափոնների պահեստներին

20:13 13.04.2020

Չերնոբիլի գոտում մոլեգնող հրդեհը հասել է Պրիպյատ քաղաքին և մոտեցել ռադիոակտիվ թափոնների պահեստներին: Այս մասին հայտնել է Չերնոբիլի մեկուսացման գոտու կառավարման հարցերով Ուկրաինայի պետական գործակալությանը կից հասարակական խորհրդի անդամ Յարոսլավ Եմելյանենկոն իր Facebook-ի էջում:

Եմելյանենկոյի խոսքով՝ կրակը շարժվում է դեպի Չերնոբիլի ատոմակայան, քանի որ քամին այդ կողմ է փչում:

РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Չերնոբիլում անտառային հրդեհները սկսվել են ապրիլի 4-ից: Ուկրաինայի իրավապահների հաղորդմամբ՝ անտառները միտումնավոր են հրդկիզել: Չարագործի ինքնությունն առայժմ պարզ չէ:

Կրակի մարման աշխատանքներին մասնակցում է 390 մարդ, տեխնիկայի 90 միավոր:

https://www.facebook.com/yaroslav.chernobyltour/posts/1872625946205833

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն է անցկացրել «Ցրվենա Զվեզդայեւմ»

18:05 21.07.2025

Թիկնիզյանն առաջին պաշտոնական խաղն է անցկացրել «Ցրվենա Զվեզդայեւմ»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը նորամուտն է նշել Սերբիայի Սուպերլիգայում: Գործող չեմպիոն «Ցրվենա Զվեզդան» առաջին տուրում սեփական հարկի տակ 4-0 հաշվով հաղթել է «Յավորին»: Թիկնիզյանը մասնակցել է ամբողջ խաղին: Սա նրա առաջին պաշտոնական խաղն էր Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում: ...

SHANTNEWS

18:00 21.07.2025

SHANTNEWS

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածից քարերի մաքրման աշխատանքներ

17:53 21.07.2025

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածից քարերի մաքրման աշխատանքներ

Հուլիսի 21-ին, ժամը 11:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին քարեր են թափվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները «Կոտայքի ՃՇՇ» ՍՊԸ-ի աշխատակիցների հետ համատեղ քարերը հեռացրել են ճանապարհից: ...

Համաքաղաքացուն մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին

17:48 21.07.2025

Համաքաղաքացուն մարմնական վնասվածքներ պատճառած երիտասարդը ներկայացվել է նախաքննական մարմին

Հուլիսի 12-ին՝ ժամը 21-ի սահմաններում, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա տղամարդ։ Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ Բջնի գյուղի 1-ին փողոցում անձնական հարցերի […] ...

Ռուսաստանի հետ բանակցություններում Ումերովը կգլխավորի Ուկրաինայի պատվիրակությունը

17:44 21.07.2025

Ռուսաստանի հետ բանակցություններում Ումերովը կգլխավորի Ուկրաինայի պատվիրակությունը

Ռուստեմ Ումերովը, որը Ուկրաինայի կառավարությունում տեղի ունեցած վերադասավորումներից հետո դարձել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, կմնա Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը, մինչդեռ Ուկրաինայի պաշտպանության նախարարության նոր ղեկավար Դենիս Շմիգալը չի մասնակցի դրանց, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: «Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցություններին Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը կլինի Ռուստեմ […] ...

Զելենսկին հայտարարել է Ֆրանսիայի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ պայմանավորվածության մասին

17:35 21.07.2025

Զելենսկին հայտարարել է Ֆրանսիայի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ պայմանավորվածության մասին

Ֆրանսիական ընկերությունները պատրաստ են անօդաչու թռչող սարքեր արտադրել Ուկրաինայում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հանդիպումից հետո։ Նա ասել է, որ նրանք քննարկել են պաշտպանական օգնությունը, մասնավորապես՝ ՀՕՊ համակարգերի անհրաժեշտությունը, ուկրաինացի զինծառայողների պատրաստումը և Ռամշտայնի ձևաչափով հանդիպումների արդյունքները։ «Մենք պատրաստ ենք ընդլայնել համատեղ […] ...

BACK_TO_TOP