Հյուսիսային Կորեայում մեկնաբանել են Կիմ Չեն Ինի մահվան լուրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.21
  • 417.11
WEATHER
+22.09 oC

Հյուսիսային Կորեայում մեկնաբանել են Կիմ Չեն Ինի մահվան լուրը

10:35 26.04.2020

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի մահվան մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին հայտարարել է դիվանագետ Ալեխանդրո Կաո դե Բենոսը, փոխանցում է Bloomberg-ը։

Ավելի վաղ HKSTV հոնկոնգյան հեռուստատեսության փոխտնօրենից չինական Weibo սոցցանցում հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մահացել է։

Ճապոնական Shukan Gendai ամսագիրը հաղորդել էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը վիրահատությունից հետո վեգետատիվ վիճակում է։ Պեկինում չճշտված այլ աղբյուրներ նույնպես հաղորդել են այն մասին, որ Կիմ Չեն Ինի առողջական վիճակը վատացել է սրտի վիրահատությունից հետո։ Նրանց խոսքերով՝ ստենտը սխալ է տեղադրվել, քանի որ վիրաբույժի ձեռքերը դողացել են։

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

18:19 09.05.2024

Մայիսի 9. Հաղթանակի ու խոնարհումի օրը Երևանում

79 տարի առաջ Մեծ հայրենականում տարած հաղթանակը Հայաստանում այսօր հատկապես վառ է 44 վետերան պապիկ-տատիկների հիշողություններում: Նրանց մի մասն արդեն տարիների հետևում դար է թողել: Մեծ մասն այսօր ունի հենաշարժողական խնդիր. զբոսայգի եկած վետերան ընկերները բոլոր ընկերների անունից են խոնարհում ծաղիկներ, խոնարհվում և բոլորիս կոչ անում փայփայել ու աչքի լույսի պես պահպանել մեր հայրենիքը, միշտ […] ...

Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը

18:10 09.05.2024

Էստոնիան կդադարեցնի կրթության ոլորտում Ռուսաստանի հետ համագործակցության պայմանագիրը

Էստոնիայի իշխանությունները որոշել են խզել 1994 թվականին Ռուսաստանի հետ կնքված կրթության ոլորտում համագործակցության պայմանագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Postimees-ը: «Մայիսի 9-ին կառավարությունը որոշել է խզել 1994 թվականին Էստոնիայի և Ռուսաստանի միջև կնքված կրթական համագործակցության պայմանագիրը»,- ասվել է հրապարակման մեջ։ Նշվել է, որ համաձայնագրի խզումը կապված է Ուկրաինայի հակամարտության հետ։ ...

Ռուսաստանի դրոշը հայտնվել է Ֆրանսիայի երկնքում

17:50 09.05.2024

Ռուսաստանի դրոշը հայտնվել է Ֆրանսիայի երկնքում

Ֆրանսիական ռազմաօդային ուժերի էլիտար աերոբատիկ թիմը՝ Patrouille de France-ը, Մարսելում շքերթի ժամանակ երկնքում պատկերել է ռուսական եռագույնը։ Այս մասին հայտնում է «Царьград»-ը՝ հղում անելով ֆրանսիացի օդաչուների ելույթի տեսագրությանը։ Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 8-ին՝ Մարսելում օլիմպիական կրակի ժամանումը նշելու արարողության ժամանակ։ Դատելով տեսանյութից՝ եթերային շոուի ժամանակ օդաչուները երկնքում ծխով պատկերել են ոչ թե Ֆրանսիայի, այլ […] ...

Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է

17:28 09.05.2024

Սենեգալում ինքնաթիռը թռիչքի պահին վթարվել է

Սենեգալում թռիչքի պահին Boeing 737-300 ինքնաթիռը վթարվել է, ինչի հետևանքով տուժել է 11 մարդ, 4-ի վիճակը ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն: Ինքնաթիռը Սենեգալից դեպի Մալիի մայրաքաղաք Բամակո մեկնելիս է եղել: Օդաչուն թեթև վնասվածքներ է ստացել, ինքնաթիռում գտնվող 78 ուղևորներից շատերը չեն տուժել միջադեպից։ Օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է: Ուղևորներին տարհանելու համար օդանավակայանում […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

17:10 09.05.2024

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Հերթական հզոր բռնկումն է տեղի ունեցել Արեգակի վրա, հինգշաբթի հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ տեղի ունեցած բռնկումը յոթերորդ ամենահզորն է արեգակնային ակտիվության ընթացիկ ցիկլում։ Գեոարդյունավետության մասին դեռ տեղեկություն չկա։ ...

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

16:59 09.05.2024

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին. Էրդողան

Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայում տիրող իրավիճակին և կողմերին կոչ է անում վերադառնալ բանակցություններին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա հինգշաբթի հեռախոսազրույց է ունեցել Բրազիլիայի նախագահի հետ։ «Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Բրազիլիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային հարցեր…: Նախագահ Էրդողանը նաև ասել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Ուկրաինայի […] ...

BACK_TO_TOP