12:24 26.12.2017
Սուրբ Ծննդյան և Ամանորի տոները նշելու համար Ամերիկյան Ֆլորիդա նահանգում գտնվող իր առանձնատուն մեկնած ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն այնտեղ կմնա մինչև տոների ավարտը` մոտ 10 օր, հայտնում է New York Post-ը:
Տոների ու զվարճանքի հանդեպ Թրամփի սերն առաջին անգամ չէ, որ այսպես բուռն է արտահայտվում: Այդ առումով անգամ փոքրիկ վիճակագրություն է ձևավորվել:
Աղբյուրը հայտնում է, որ իր պաշտոնավարման ժամկետի (հունվարի 20, 2017 թվական) մեկ երրորդը Թրամփն անցկացրել է իր աշխատասենյակից հեռու, իսկ ավելի կոնկրետ` իր մասնավոր առանձնատներում:
Որոշ հավաստի տեղեկություններով` ԱՄՆ նախագահը շուրջ 100 անգամ լքել է Սպիտակ տունը` ոչ գործնական նպատակով: Aնցնող տարվա ընթացքում նա 40 օր անցկացրել է Նյու Ջերսիում`գոլֆ խաղալով, ևս 40 օրով մեկնել է Ֆլորիդա նահանգում գտնվող «Mar a Lago» կոչվող իր մասնավոր տեղանք: Ի դեպ, վերջին վայրը լրատվամիջոցներում անգամ ստացել է «Ձմեռային Սպիտակ տուն» անվանումը:
Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ նախկին նախագահները նույնպես նախընտրել են իրենց հանգիստն անցկացնել հատուկ վայրերում, բայց , իր տարբերություն Թրամփի, նրանք հիմնականում վճարել են իրենց կեցավայրի համար:
Ընդհանուր հաշվարկներով, պաշտոնավարման 8 տարիների ընթացքում Օբաման թռիչքների համար ծախսել է մոտ 90 մլն դոլար, այսինքն ամսական մոտավորապես 1 մլն դոլար:
Թրամփին այդ նույն նպատակով անհրաժեշտ է եղել 1.5 մլն դոլար:
Այս ամենից հետո աղբյուրը մեջբերում է դեռևս նախագահական քարոզարշավի ընթացքում Դոնալդ Թրամփի խոսքերը` ուղղված Օբամային, որտեղ նա նշում է, որ հազվադեպ է դուրս գալու Սպիտակ տնից, քանի որ այնտեղ աննկարագրելի շատ աշխատանք կա:
21:17 21.07.2025
Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալԳերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...
21:00 21.07.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արտաշիսյան փ․ 53/14, 53/15, 57/1, 57/12, 55/13, 59, 59/1, 61, 63, 63/1, 63/2, 65, 67, 69 շենքեր, Չեխովի փ․ 48, 48/4, 52 շենքեր, Չեխովի փ․ 48, 50, 52 շենքեր […] ...
20:50 21.07.2025
Սպերցյանի գոլն ու գոլային փոխանցումը ՌԴ առաջնության մեկնարկային խաղումՌուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է «Նիժնի Նովգորոդին»։ Հյուրերից գոլ է խփել ու գոլային փոխանցում կատարել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ «Կրասնոդարը» չեմպիոնության պաշտպանությունը սկսել է հաղթանակով և առաջին 3 միավորը վաստակել։ Ակումբը երկրորդ տուրում հուլիսի 26-ին տնային խաղում կմրցի Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ։ ...
20:42 21.07.2025
Հութիները անօդաչու թռչող սարքերով հարձակվել են իսրայելական հինգ օբյեկտների վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» (հութիական) շարժման կողմնակիցները անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել Իսրայելում գտնվող հինգ թիրախների, այդ թվում՝ Բեն Գուրիոն օդանավակայանին և Էյլաթ նավահանգստին, ըստ ապստամբ զինված ուժերի խոսնակ Յահյա Սարիայի։ «Եմենի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները իրականացրել են եզակի ռազմական գործողություն, որի ընթացքում հարձակվել են Լոդ օդանավակայանի (նկատի ունի Բեն Գուրիոնը) և […] ...
20:32 21.07.2025
Սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին դադարեցնել միջուկային զենքի մրցավազքըԷդ Մարկիի գլխավորությամբ դեմոկրատ սենատորների խումբը Կոնգրեսում ներկայացրել է մի բանաձև, որով կոչ է արվում ԱՄՆ վարչակազմին գլխավորել միջուկային սպառազինությունների նոր մրցավազքը դադարեցնելու և հետ շրջելու համաշխարհային ջանքերը, ասվում է փաստաթղթի տեքստում, որը ուսումնասիրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Փաստաթղթում նշվում է, որ չնայած Սառը պատերազմի ավարտից ի վեր ավելի քան 50,000 մարտագլխիկների կրճատմանը, աշխարհում դեռևս կա […] ...
20:20 21.07.2025
Լատվիայի Մ20 հավաքականը` երևանյան ԵԱ-ի հաղթողԲասկետբոլի Լատվիայի Մ20 հավաքականը դարձել է Երևանում ավարտված Եվրոպայի B դիվիզիոնի հաղթող։ Լատվիացիները մրցաշարի եզրափակչում 74-64 հաշվով հաղթել են Խորվաթիայի հասակակիցների թիմին։ Մրցաշարի բրոնզե մեդալակիր է դարձել Թուրքիայի Մ20 հավաքականը` 86-54 հաշվով հաղթելով Շվեյցարիայի թիմին։ Լատվիայի, Խորվաթիայի ու Թուրքիայի հավաքականները նվաճել են A դիվիզիոնի ուղեգիր։ ...