Google-ը Meet հավելվածն արդեն տեղադրել է Gmail-ում. այն դարձել է անվճար բոլորի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.81
  • RUBLE
    4.79
  • 445.60
WEATHER
+28.09 oC

Google-ը Meet հավելվածն արդեն տեղադրել է Gmail-ում. այն դարձել է անվճար բոլորի համար

10:30 10.05.2020

Google-ը Meet հավելվածն արդեն տեղադրել է Gmail-ում, իսկ հավելվածի նշանն արդեն առկա է աջ անկյունում տեղակայված հավելվածների պատուհանում։ Հիշեցնենք, նախկինում հավելվածը հասանելի էր միայն G Suite-ի կորպորատիվ հաճախորդների համար, սակայն համավարակի շրջանում հեռավար շփումների անհրաժեշտության պատճառով Google-ն այն դարձրել է անվճար բոլորի համար։

Ի տարբերություն Zoom-ի՝ Meet-ն ունի գաղտնիության մի քանի գործիքներ, օրինակ, այս դեպքում տեսակապին միանալու համար պարզապես հղումով անցնել հնարավոր չէ, այլ անհրաժեշտ է մտնել google-ի անձնական հաշվից։ Եվս մեկ տարբերություն. Meet-ում հեռախոսահամարներ հավաքելու կարիք չկա, ինչը Zoom-ի դեպքում անհրաժեշտ է:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

13:00 13.08.2025

Լավրովը օգոստոսի 21-ին Մոսկվայում կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը օգոստոսի 21-ին բանակցություններ կվարի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ, որը պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Օգոստոսի 21-ին բանակցություններ կկայանան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և նրա հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանիամ Ջայշանկարի միջև, […] ...

Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար

12:49 13.08.2025

Զելենսկին կարող է այսօր մեկնել Բեռլին՝ Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չորեքշաբթի օրը կայցելի Բեռլին, որտեղ նա, հավանաբար, կմասնակցի եվրոպական առաջնորդների, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առցանց գագաթնաժողովին, հաղորդում է գերմանական Bild թերթը։ «Զելենսկին այսօր անձամբ կժամանի Բեռլին՝ Մերցի հետ միասին Թրամփի հետ տեսակոնֆերանսին մասնակցելու համար։ Զելենսկին մայրաքաղաքում կլինի կեսօրին։ Մերցը հատուկ ընդհատել է իր ամառային […] ...

Երևանի պարեկները օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել. 32-ամյա տղամարդը ձերբակալվել է

12:40 13.08.2025

Երևանի պարեկները օտարերկրացու մոտ թմրանյութ են հայտնաբերել. 32-ամյա տղամարդը ձերբակալվել է

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները օգոստոսի 11-ին Դավիթաշենի գերեզմանատան մոտ ձերբակալել և Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժին են տեղափոխել 32-ամյա մի օտարերկրացու: Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է շուրջ 3.5 գրամ դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Պարզվել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է: Օտարերկրացին և կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական մարմին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչ

12:29 13.08.2025

Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով դուրս եկավ Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակիչ

Ցինցինատի մասթերսի 1/16 եզրափակչում Կարեն Խաչանովը վստահ հաղթանակի հասավ Ջենսոն Բրուքսբիի նկատմամբ: Գրանցվեց 6:3, 6:3 հաշիվը: Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստը ռևանշի հասավ 2022-ին ամերիկացուց կրած ջախջախիչ պարտության դիմաց: Բրուքսբիի դեմ միակ խաղում Կարենը պարտվել էր 0:6, 3:6 հաշվով: Խաչանովը նախորդ 19 խաղից հաղթել է 16-ը: Նրա հաջորդ մրցակիցը դեռ հայտնի չէ: ...

ԱՄՆ Ազգային գվարդիան ժամանել է Վաշինգտոն

12:20 13.08.2025

ԱՄՆ Ազգային գվարդիան ժամանել է Վաշինգտոն

ԱՄՆ Ազգային գվարդիայի զինծառայողները, որոնց նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել էր լրացուցիչ տեղակայել Վաշինգտոնում, ժամանել են ծառայելու ԱՄՆ մայրաքաղաքում, ասվում է ԱՄՆ բանակի հայտարարության մեջ։ Ավելի վաղ Պենտագոնը հայտարարել էր, որ Վաշինգտոն է ուղարկել Ազգային գվարդիայի մոտ 800 զինծառայող՝ քաղաքում հանցագործության դեմ պայքարելու համար։ «Կոլումբիայի շրջանի Ազգային գվարդիան ներկայացել է ծառայության։ ԱՄՆ բանակը գործի է դրել […] ...

Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցում

12:11 13.08.2025

Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 1200 հետցնցում

Սեյսմոլոգները գրանցել են ավելի քան 1200 հետցնցում Թուրքիայի Բալըքեսիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժից հետո, հաղորդում է Աղետների կառավարման վարչությունը: Մեկ մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել կիրակի օրը Սինդիրգի քաղաքի մոտակայքում տեղի ունեցած 6.1 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, ավելի վաղ հայտարարել էր Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Ցնցումները զգացվել են մի քանի հարևան նահանգներում, այդ թվում՝ […] ...

BACK_TO_TOP