21:27 12.06.2020
Այսօր ինձ համար իրականում բարդ ընկալումների օր էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը։
«Այո, համաճարակն ու մարդկային կյանքեր փրկելուն միտված գործողությունները հասկանալի, ընդունելի և ընկալելի են, բայց… Բայց մարդկային ու մասնագիտական տեսանկյուններից երկու դիտարկում ունեմ։
Մարդկային. ես ընկերներիս՝ իրական ընկերներիս սիրում եմ ու միշտ իրենց կողքին եմ։ Այսօր ես Ռուբենի հետ եմ։ Վստահ եմ՝ իր տեսակը շատ ամուր տեսակ է, ու նա իր սկզբունքների և հավատքի համար միշտ կգնա մինչև վերջ։ Կգնա բոլորիս համար։ Ռուբենն իր պայքարով մեզ այսօր ևս մի անգամ դաս տվեց առ այն, որ ուրիշի իրավունք չի լինում, որ անձամբ ինքը, ինչպես այլոց իրավունքների համար պայքարել է Արցախում, այնպես էլ պայքարում է այստեղ։ Ռուբ ջան, շնորհակալություն քեզ այսօրվա համար։
Մասնագիտական. Որևէ քաղաքականություն հաղորդակցելու համար անհրաժեշտ են ճիշտ միջոցներ, ճիշտ ներկայացում ու «մեսսենջեր» ունենալ, որ ցանկությունդ կարողանաս իրականացնել։ Հանրության համար այսօր պայքարողներն ավելի համոզիչ եղան, քան պետական ինստիտուտները։ Այո, այս հարցի պատասխանը ստանալու համար շատ ժամանակ չի պահանջվելու։ Հենց մեր առօրյա կյանքն է տալու պատասխանը։ Բայց հուսամ, որ այն արդյունքները, որոնք կունենանք մեկ շաբաթից, դասեր կտան հասկանալու, որ սխալն ընդունելն ամոթալի չի, եթե սկսելու եք այն ուղղել։
Հ.Գ. Միևնույն է՝ անուններ չեմ տալու, միևնույն է՝ հասցեական չեմ ասելու, բայց չեմ հոգնելու պարբերաբար կրկնել՝ դեռ չե՞ք հասկացել ոչ միասնական լինելու հետևանքները։ Ամեն բացվող օրը նոր դասեր է տալիս բոլորիս։ Ուրիշ էլ ի՞նչ պիտի լինի, որ տեղ հասնի ուղերձը։ Սա ասում եմ առանց բացառության բոլորիս։
20:41 18.07.2025
Էրդողանը Պուտինին ասել է Ուկրաինայի հետ բանակցությունների երրորդ փուլ սկսելու կարևորության մասինԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ: Թուրքիայի առաջնորդը նշել է Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների երրորդ փուլը սկսելու կարևորությունը և դրանք Ստամբուլում հյուրընկալելու իր պատրաստակամությունը: Այս մասին զրույցից հետո հայտնել է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ «Քննարկվել են Թուրքիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և միջազգային հարցեր: Նախագահ Էրդողանը […] ...
20:28 18.07.2025
«Այս վայրը դառնալու է հանդիպման և հիշողության վայր». Երևանում բացվել է Շառլ Ազնավուրի արձանըԵրևանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակն այսօրվանից այլ խորհուրդ ունի. շանսոնյեի արձանը ոչ միայն ամբողջացրեց հրապարակի տեսքը, այլև նոր շունչ ու ոգի փոխանցեց Երևանին՝ «Լա Բոհեմ»-ի հնչյուններով ու չդադարող ծափահարություններով: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2024թ. մեծանուն արվեստագետի ծննդյան 100-ամյակի առիթով հայտարարվեց Ազնավուրի արձանի էսքիզային նախագծերի մրցույթ, որում մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ հաղթող […] ...
20:14 18.07.2025
Axios. Եվրոպական եռյակը և Իրանը կարող են հանդիպել հաջորդ շաբաթԻրանի և ԵՄ-3-ի (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա) պաշտոնյաները կարող են հաջորդ շաբաթ բանակցություններ անցկացնել՝ Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ստեղծված իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին իր X -ի էջում հայտնել է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը՝ հղում անելով աղբյուրին։ Նա մանրամասնել է, որ այս հանդիպումը կարող է տեղի ունենալ Վիեննայում կամ Ժնևում։ «Իրանը, ինչպես սպասվում է, այս […] ...
19:54 18.07.2025
Հանդիպել են ՌԴ-ում Հայաստանի և Իրանի դեսպաններըՄոսկվայում հուլիսի 18-ին կայացել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հանդիպումը ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի հետ։ Ինչպես հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ ...
19:46 18.07.2025
Ապօրինի հրազենի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Վայքի բաժնումԲնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ շարունակվում են Ոստիկանության իրազեկումները՝ գրանցելով արդյունքներ։ Համայնքային ոստիկանության Վայքի բաժին ներկայացած Եղեգնաձորի 31-ամյա բնակիչը կամավոր հանձնել է «ԻԺ» տիպի որսորդական հրացան։ Նա հայտնել է, թե այն պատկանել է հանգուցյալ պապին: Քրեական պատասխանատվությունից խուսափելու համար Ոստիկանությունից հորդորում են ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...