Գյումրիի Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը լուծարվել է, երեխաների մեծ մասը վերադարձել է ընտանիք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+37.09 oC

Գյումրիի Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատությունը լուծարվել է, երեխաների մեծ մասը վերադարձել է ընտանիք

11:29 27.06.2020

Գյումրիի Նանսենի անվան երեխաների խնամքի թիվ 2 գիշերօթիկն այսօրվանից համարվում է լուծարված։ Փոխարենը նախատեսվում է   տեղում ստեղծել երկբաղադրիչ աջակցության կենտրոն, որտեղ ժամանակավորապես կխնամվեն կարիքի մեջ հայտնված ու հրատապ օգնության կարիք ունեցող երեխաները, ու նաև ցերեկային խնամք կստանան տուն վերադարձածները:

Հաստատության սաներից շատերը մարտից ապրում են իրենց ընտանիքներում և ստանում են պետական աջակցություն։ Գիշերօթիկում այս պահին խնամվողները ռիսկային խմբում գտնվողներն են, որոնց տուն վերադարձն անհնարին է կամ վտանգավոր:

Գիշերօթիկ հաստատությունն այս ամիսներին աշխատում է փակ ռեժիմով: Համավարակով պայմանավորված՝ մուտքն ու ելքն արգելված է բոլորի համար, նույնիսկ երեխաների ծնողների կամ խնամակալների տեսակցություններն են արգելված, իսկ աշխատակիցները մնում են հաստատությունում, երկու շաբաթը մեկ հերթափոխ են կատարում միայն թեստավորվելուց հետո:

Հաստատությունում գրանցված ու խնամվող երեխաները 80-ն են, այս պահին գիշերօթիկում մնում է 21 երեխա։ Այստեղ էին տեղափոխվել   փակված թիվ 1 գիշերօթիկի և Թռչունյան տան երեխաները: Նրանց մեծ մասը մինչև կարանտինը վերադարձել էին ընտանիքներ:

«52 երեխաներ, ծնողների դիմումների համաձայն, ոչ թե դուրս են գրվել, այլ պարզապես քանի որ կարանտին էր, ժամանակավորապես  վերադարձել են ընտանիք, բայց հիմա կա նաև առաջարկ-որոշում, որ եթե առաջարկ լինի, իրենք պատրաստ են իրենց երեխաների հետագա խնամքն իրականացնել տանը։ Ծնողներն այդ պարտականությունը վերցնում են իրենց վրա»,- նշել է Գյումրիի Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության տնօրեն Անահիտ Կարապետյանը։

Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունը որպես այդպիսին այսօրվանից չի գործում, այն նոր գործառույթներով՝ շուրջօրյա և ցերեկային խնամքի բաղադրիչներով վերակազմակերպվում է ճգնաժամային կենտրոնի։ Շուրջօրյա խնամքի հնարավորություն կստանան այն երեխաները, որոնց ընտանիք վերադարձը ռիսկային է։

«Նախատեսված է, որ արագ, հրատապ տեղավորման կարիք ունեցող երեխաներն աջակցություն կստանան ճգնաժամային աջակցության կենտրոնում, նրանց կարիքներն ամբողջությամբ կգնահատվեն և կիրականացվեն հետագա ուղղորդումներ։ Մի երեխայի դեպքում դա կարող է լինել վերադարձ կենսաբանական ընտանիք, մեկ այլ երեխայի դեպքում դա, օրինակ, կարող է լինել խնամատար ընտանիքը կամ որդեգրությունը»,- ասել է նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։

Ռիսկային գոտում հայտնված երեխաների՝ ճգնաժամային կենտրոնում մնալու սահմանված առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց այդ ընթացքում ուսումնասիրություններ են տարվելու նման երեխաների՝ ընտանիք վերադարձի հնարավորությունները գնահատելու ուղղությամբ։

Ընտանիք վերադարձած բոլոր երեխաները կընդգրկվեն ցերեկային խնամք իրականացնող հաստատություններում, որոնք, ըստ պատասխանատուների, Շիրակի մարզում շատ են։

«Բավականին շատ են այն կազմակերպությունները, որոնք կազմակերպում են երեխաների ցերեկային խնամք և աջակցություն։ 164 երեխա Շիրակի մարզում արդեն ընդգրկված է այդ ծառայություններում։ Ցերեկային աջակցության կենտրոնների ծածկույթը մարզում բավականին մեծ է»,- նշել է Անահիտ Քալանթարյանը։

Վերակազմավորման արդյունքում Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ հաստատության աշխատակիցների հետ ունեցած պայմանագրերը  փաստացի համարվում են լուծված: Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանի՝ ճգնաժամային կենտրոնում բոլոր աշխատակիցները կընտրվեն մրցութային կարգով:

«Բոլոր աշխատողներն ունենալու են հավասար իրավունքներ՝ դիմելու այդ աշխատանքների համար, երբ որ հայտարարությունները կտրվեն։Առաջնայնությունը տրվելու է գիշերօթիկ խնամքի հաստատության աշխատողներին, բայց մենք որևէ ձևով խտրական վերաբերմունք չենք կարող ունենալ Նանսենի անվան թիվ 2 և նախորդ տարի լուծարված թիվ 1 գիշերօթիկ հաստատությունների  աշխատողների միջև, բոլորն էլ կարող են դիմել ու մասնակցել մրցույթներին»,- աշխատանքային հետագա ընթացակարգի մասին խոսելիս նոր կարգը ներկայացրել է Անահիտ Քալանթարյանը։

Գյումրիում երեխաների աջակցության և խնամքի ճգնաժամային կենտրոնը կգործի մոտ 1․5 ամսից։ Այս պահին հաստատությունում գիշերող բոլոր երեխաները կշարունակեն խնամք ստանալ մինչև ընտանիք վերադառնալը: Մեկ տարում ընտանիք է վերադարձել 255 երեխա, ևս 18-ն՝ այս տարվա առաջին եռամսյակում։ Ընտանիք տեղափոխվածների վերադարձ գիշերօթիկ առայժմ չկա։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 ԱՄՆ դոլար արժեքով մարզադաշտը. Գլխավոր դատախազություն

16:07 28.07.2025

Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 ԱՄՆ դոլար արժեքով մարզադաշտը. Գլխավոր դատախազություն

Գեղարքունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով (վերջնական դատական ակտերով) բավարարվել է 33.9 միլիոն դրամի գույքային հայց, որից 3 միլիոն դրամն արդեն փոխանցվել է պետական բյուջե: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է 14.3 միլիոն դրամի վնաս: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, […] ...

Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

16:00 28.07.2025

Ավարտվել է Միքայել Աջապահյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Մ.Ա.-ն լրատվական ալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ինքը ՀՀ նախկին երկու նախագահներին բազմիցս առաջարկել է բանակում, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում պաշտոնավարող իրենց […] ...

Թրամփը պատերազմ չի ուզում․ Լավրով

16:00 28.07.2025

Թրամփը պատերազմ չի ուզում․ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պրագմատիկ է և չի ցանկանում որևէ պատերազմ։ «Նախագահ Թրամփը պրագմատիկ է, նա չի ցանկանում որևէ պատերազմ, և նա, ի տարբերություն իր նախորդի՝ պարոն Բայդենի, և ի տարբերություն ներկայիս եվրոպական էլիտաների, բաց է երկխոսության համար», – ասել է նա կրթական ֆորումի ընթացքում։   ...

Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով հիշում է Փարիզի Օլիմպիական խաղերը

15:50 28.07.2025

Մակրոնը տեսանյութ է հրապարակել, որտեղ արտասվելով հիշում է Փարիզի Օլիմպիական խաղերը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը X-ում տեսանյութ է հրապարակել՝ ցույց տալով, որ կարոտում է Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերը: Տեսանյութը սկսվում է Ֆրանսիայի նախագահի՝ արհեստական բանականությամբ գեներացված արցունքներով, ինչից հետո ցուցադրվում են ուշագրավ դրվագներ Օլիմպիական խաղերից: Փարիզի Օլիմպիական խաղերը տեղի են ունեցել 2024 թվականի հուլիսի 24-ից մինչև օգոստոսի11-ը: pic.twitter.com/JhZ9SIBnqb — Emmanuel Macron (@EmmanuelMacron) July 26, 2025 ...

ՀՀ դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները

15:41 28.07.2025

ՀՀ դեսպանը Լիբանանի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները

Հուլիսի 28-ին դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի արտաքին գործերի և արտագաղթյալների նախարար Յուսեֆ Ռաջիին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության հեռանկարները: Այս մասին հայտնում են Լիբանանում Հայաստանի դեսպանությունից։ ...

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

15:30 28.07.2025

Հաստատվել է հանրակրթական դպրոցների ղեկավարման հավաստագրի համար հավակնորդների քննության ժամանակացույցը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: Հավակնորդների քննությունները, ըստ ժամանակացույցի, տեղի կունենան օգոստոսի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, 26-ին, 27-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում (հասցե` ք. Երևան, Կառավարական տուն N 2): Հավակնորդներին խնդրում ենք ԿԳՄՍ նախարարություն ներկայանալ […] ...

BACK_TO_TOP