18:07 01.08.2020
Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հանրապետությունում նվազում է: Սա վերջին 10 օրերի վիճակագրությունն է: Նույն պատկերն է նաև Գյումրիի բուրժհաստատություններում:
Դեպքերի նվազման միտումը նկատվում է առաջնային բուժօղակից՝ պոլիկլինիկաներից: Հիվանդության ախտանշաններով դիմողների թիվը նվազել է, հետևաբար նվազել է նաև հաստատված դեպքերի, հոսպիտալացվածների, տնային բուժում ստացողների և ինքնամեկուսացման ցուցում ունեցողների թիվը: Ըստ այդմ՝ պակասել է բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը: Կորոնավիրուսով հիվանդներին հոսպիտալացնում են ինֆեկցիոն հիվանդանոցի միայն մեկ մասնաշենքում՝ հիվանդների թիվը նվազել է, երկրորդ մասնաշենքի կարիքը էլ չկա:
«Մինչև 102 մահճակալ ունեինք, և հիվանդները շատ էին: Երկու մասնաշենքերում էլ ունեինք հիվանդներ: Հիմա թիվը կրճատվել է և միացնում ենք երկու մասնաշենքերը: Մյուս մասնաշենքը մի քանի ժամում անհրաժեշտության դեպքում նորից կարող ենք ծավալել: Ծանր հիվանդների թիվը կայուն պահպանվում է: Մոտ 30 հոսպիտալացված պացիենտ ունենք, իսկ առաջ ունեինք 60-ից ավելի: Այսինքն՝ կիսով չափ նվազել է»,-Shantnews-ին ասել է Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Հեղինե Հունանյանը:
Հոսպիտալացված հիվանդների թիվը վերջին 10 օրերի ընթացքում նվազել է: Հիմա Գյումրիի ինֆեկցիոնում Շիրակի մարզից 31 հիվանդ է բուժվում:
Հիվանդները քիչ են, բայց, ըստ վարակաբանի, հիմնականում ծանր վիճակում գտնվողներն են, որոնք ունեն քրոնիկական հիվանդություններ: Հիվանդների ընտանիքի անդամները, որոնք ինքնամեկուսացման ցուցում են ունեցել, բայց ախտանիշներ չեն ունեցել, ստուգելու համար արդյոք վարակակիր եղել են, թե՝ ոչ, դիմում են իմունաֆերմենտային հետազոտություն անցնելու համար: Սա այն սարքն է, որը հնարավորութուն է տալիս ճշգրիտ որոշել վարակիր եղել են, թե ո,չ և արդյո՞ք ունեն հակամարմիններ: Մոտ 40 մարդ է այս հետազոտությունը անցել ինֆեկցիոն հիվանդանոցում:
Ինֆեկցիոնում հոսպիտալացվում են միայն դրական թեստավորմամբ ու ծանր հիվանդները, որոնց հիմնականում ուղեգրում են պոլիկլինիկաներից: Առաջնային բուժօղակում էլ թվերը նվազման միտում ունեն:
«Վերջին 10 օրերին նկատվում է հիվանդության նահանջ: Եթե մինչև հուլիսի 12-ը մենք ունեինք օրական 20-30 դիմողներ, որոնց մեծ մասի մոտ հաստատվում էր COVID 19-ը, ապա հիմա օրական դիմում է 4-5 քաղաքացի, բայց ես իմ տեղամասում, իմ շրջապատում գիտեմ մարդիկ, որոնք հաստատ համոզված են, որ հիվանդությունն ունեն, բայց չեն դիմում: Կողքից նայում են, թե ով ինչով է բուժվել, ու այդ քաղաքացիները չեն դիմում: Բայց չգիտեմ թվերի նվազումը դրա հետ է կապված, թե իրոք հիվանդությունը նահանջեց»,- Shantnews-ի հետ զրույցում ասել է «Միջազգային Կարմիր Խաչի անվ. պոլիկլինիկա»-ի ընտանեկան բժիշկ Անահիտ Սանդրոսյանը:
Շիրակի մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 625 քաղաքացի, նրանցից 174-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով: Բայց բժիշկները սա իրական պատկեր չեն համարում։ Շատերն ախտանիշներ ունեն, բայց թեստավորում չեն անցնում, չեն էլ դիմում թեկուզ առաջնային օղակին ու պաշտոնական թվերի մեջ չեն արտացոլվում:
«Գյումրի» բժշկական կենտրոնի տրիաժ ծառայությունում էլ վիճակագրությունը նվազում է: Հուլիսի կեսերին օրական, ըստ տնօրենի, մինչև 15 հիվանդների էին թեստավորում, որոնց հիմնականի պատասխանը դրական էր, հիմա օրական 3 կամ 4 հիվանդների են ընդունում: Առանձին դեպքերում էլ տնային բուժում ստացողներն են հիվանդանոցներ տեղափոխվում, արդեն՝ հիվանդության ավելի բարդացված փուլում:
«Մեր ռեանիմացիոն հիվանդներն են շատացել: Թեստի պատասխանը բացասական է, սա շատ դեպքերում խոսում է տնային պայմաններում ստացած բուժման մասին , որը չի նպաստում ճիշտ պատասխան ստանալուն: Թեստը ցույց է տալիս բացասական, բայց փաստացի, թոքերի ախտահարումից տեսնում ենք, որ ոչ սպեցիֆիկ թոքաբորբ է՝ բնորոշ վիրուսային հիվանդությանը: Ցավոք, այդ հիվանդները շատացել են»,-Shantnews-ին ասել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը:
Ամեն դեպքում ընդհանուր պատկերում վիրուսի տարածումը նահանջում է: Սա բժիշկները հակահամաճարակային կանոնները պահելու արդյունք են համարում: Միևնույն ժամանակ նշում են, որ վիճակագրությունը կշարունակի նվազել, եթե այդ կանոններին բոլորը շարունակեն ավելի պատասխանատու վերաբերվել: Սա աշխարհի շատ երկրներում համավարակը հաղթահարելու փորձված տարբերակն է:
22:36 21.07.2025
Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարարՇրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...
22:24 21.07.2025
Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. ԱվինյանԵրևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:11 21.07.2025
ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելուՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...
21:49 21.07.2025
Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցելԿամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...
21:33 21.07.2025
ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումներըՊաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...