Հայկավանի 19 տնտեսությունում հակակարկտային ցանցեր են ներդրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+28.09 oC

Հայկավանի 19 տնտեսությունում հակակարկտային ցանցեր են ներդրվել

18:54 18.08.2020

Շիրակի մարզում հակակարկտային կայանների թիվը քիչ է և դրանք պաշտպանիչ ցանց չեն ստեղծում: Սա հակակարկտայինների քիչ արդյունավետության հիմնական պատճառն է: Իսկ ինչպես պաշտպանել բերքը 100 տոկոսով, գիտեն Հայկավան գյուղի բնակիչները, որտեղ 19 տնտեսության հողակտորները հակակարկտային ցանցերն են պաշտպանում: Երրորդ տարին է՝ կարկտահարության վնասներն այս տնտեսությունների համար նվազագույնն են: Հակակարկտային ցանցերի, ինչպես նաև Հայկավանում նոր մշակաբույսերի ներդրման ծրագիրը ֆինանսավորում է Գերմանիայի կառավարությունը:

Շիրակի մարզում, բացի հացահատիկից, բանջարաբոստանային կուլտուրաներ մշակում են այն գյուղերում, որտեղ հողը բերքատու է և ոռոգման ջրի պակաս չկա: Այդպիսի գյուղերից է Հայկավանը: Ոչ մի մետր անմշակ հող գյուղում չկա: Վերջին երեք տարիներին հայկավանցիները նաև մշակաբույսերի տեսակն են փոխել, սկսել են հատապտուղներ՝ ազնվամորի և անփուշ մոշ աճեցնել: Այս տեսակները տարին երկու անգամ են բերք տալիս:

 

 

Բարձր բերքատվության երաշխիքն այն է, որ տնկիները կարկտահարությունից ապահովագրված են: Այգու տարածքում հակակարկտային ցանցեր են տեղադրված: Դրանք չեն թողնում, որ կարկուտը հասնի տնկիներին: Ամեն կարկուտից հետո գյուղացիները ոչ թե վնասի չափն են հաշվարկում, այլ ձգում ու ամրացնում են ցանցերը: Կարկուտից պաշտպանելը այս ցանցերի միակ գործառույթը չէ: Այն պաշտպանում է բույսերը նաև միջատներից ու արևի ճառագայթների ուղղակի ազդեցությունից: Ցանցը չի թողնում, որ հողն ու բույսը չորանան:

Հայկավանի 19 տնտեսություններում են ներդրել պաշտպանիչ ցանցերը: Առայժմ դրանք փոքր հողակտորների համար են կիրառել: Մեծ տարածությունների դեպքում ևս արդյունավետությունը բարձր կարող է լինել, միայն թե ցանցերի ու հենասյուների ձեռքբերման արժեքն է բարձր:

 

Ցանցերի արդյունավետությունը հակակարկտային կայանների համեմատությամբ, այն է, որ եթե հակակարկտայինների քանակը պետք է շատ լինի և դրանք ներգործության շառավիղ ունեն, այս դեպքում հակակարկտային ցանցերը կոնկրետ տեղանքն են պաշտպանում: Արդյունքում գյուղացին շատ ավելի փոքր հողակտորից մեծ եկամուտ է ստանում:

 

«Փոքր տարածքներից մեծ եկամուտ ստանալու հնարավորությունները քիչ են մեր մարզում: Սա այդ լավ օրինակներից  մեկն է, թե ինչպես կարելի է ավելի փոքր տարածքի վրա, ավելի խելամիտ ծախսերով և ամեն տարի ներդրում չանելով եկամուտ ստանալ: Օրինակ՝ կարտոֆիլի դեպքում ամեն տարի մեծ ծախսեր են պահանջվում, իսկ այս կարգի այգիներում առաջին 10-12 տարին ներդրում չի պահանջվում: Ցանցերը բերքը պաշտպանում են: Երբ որ կարկուտը լցվում է իր մեջ, հետո մեջտեղից թափվում է և չի վնասում բույսը»,- Shantnews-ին ասել է ծրագրի տեղական համակարգող Գևորգ Պետրոսյանը:

 

 

Գերմանական կառավարության ծրագիրը Հայկավանում արդեն  ավարտվել է, այն սոցիալապես անապահով ընտանիքների համար էր: Հատապտուղների աճեցումը գյուղում վարակիչ է դարձել: Ծրագրի շահառու գյուղացիներից տնկիներ հարևաններն ու բարեկամներն են վերցրել և այգիներ հիմնել: Բայց հակակարկտային ցանցեր չունեն, ցանկության դեպքում, հողատերերն իրենց միջոցներով են տեղադրելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

22:24 21.07.2025

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

22:11 21.07.2025

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...

SHANTNEWS

22:00 21.07.2025

SHANTNEWS

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

21:49 21.07.2025

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

21:33 21.07.2025

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...

Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալ

21:17 21.07.2025

Bloomberg. Գերմանիան և ԱՄՆ-ն շուտով կարող են պայմանագիր կնքել Ուկրաինային Patriot մատակարարելու վերաբերյալ

Գերմանիան շուտով կարող է պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ՝ Ուկրաինային երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ մատակարարելու վերաբերյալ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։ Ըստ իր աղբյուրների՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Բեռլինը Կիևին կփոխանցի երկու Patriot հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգ, իսկ Միացյալ Նահանգները կհամալրի այդ համակարգերը իր սեփական արդյունաբերական պաշարներից։ Նշվում […] ...

BACK_TO_TOP