00:10 23.08.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է պետական սահմանի խախտման դեպքում գործել առանց նախազգուշացման։ Նա այդ մասին ասել է СТВ հեռուստաալիքի եթերում, փոխանցում է РИА Новости-ն։
Լուկաշենկոն այդպես է արձագանքել ՊՆ-ի հաղորդագրությանը՝ վերջերս սահմանների մոտակայքում ավելի հաճախ են թռիչքներ իրականացվում։ Գերատեսչության ղեկավար Վիկտոր Խրենինը զեկուցել էր, որ ինքնաթիռները «մոտենում են սահմանին և հետ դառնում»։
Ավելի վաղ Լուկաշենկոն հրամայել է երկրի ԶՈՒ ղեկավարությանը գործի դնել ամենակոշտ միջոցները՝ պետության տարածքային ամբողջականության պաշտպանման համար։
Նա հայտարարել է, որ Բելառուսի դեմ կիրառվում է գունավոր հեղափոխությունների սցենարը, որի գլխավոր առանձնահատկությունն արտաքին գործոնի օգտագործումն է։
17:00 21.07.2025
Երեք տարի է՝ միայն խոսակցություններ են․ Սպերցյան«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը խոսել է «Ժիրոնա» հնարավոր տեղափոխության մասին, հաղորդում է Матч ТВ-ն: «Չեմ բանակցել այդ ակումբի հետ։ Երեք տարի է՝ միայն խոսակցություններ են։ Հստակություն չկա»,- ասել է Ռուսաստանի չեմպիոնի ավագը։ ...
16:47 21.07.2025
«Նիսան»-ի օրինազանց վարորդը ձերբակալվել է․ խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվելՕրերս համացանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես է «Նիսան»-ի վարորդը Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի տարածքում մեքենան վարում անկանոն՝ ստեղծելով վթարային իրավիճակ։ Տավուշի մարզի պարեկները պարզել են նրա ինքնությունը: Հուլիսի 20-ին Բագրատաշենի բնակիչ 20-ամյա երիտասարդը ձերբակալել և, «Նիսան»-ով հանդերձ, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Նա և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին, […] ...
16:36 21.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2025 թվականի հուլիսի 14-20-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.64 մ (20.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 25 սմ-ով։ Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 14-20-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.015 մլն.մ³, […] ...
16:24 21.07.2025
Ադորյանի գոլային փոխանցումն ու «Բանֆիլդի» հաղթանակըԱրգենտինայի առաջնության Կլաուսուրայի երկրորդ տուրում «Բանֆիլդը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյսին»։ Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Թոմաս Ադորյանը, որը 44-րդ րոպեին գոլային փոխանցում է կատարել Ռոդրիգո Աուսմենդիին։ «Բանֆիլդը» 4 միավորով A խմբի առաջատարն է։ «Նյուելս Օլդ Բոյսը» 5-րդն է և ունի 3 միավոր։ ...
16:15 21.07.2025
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներՀուլիսի 21-ին, ժամը 12:53-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 44-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները […] ...
16:05 21.07.2025
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգՀուլիսի 14-ից 20-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 953 դեպք, որից 470-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 384, պայթյունի, վայրի կենդանիների հարձակման, որոնողափրկարարական՝ 3-ական, ուժեղ քամու, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 5-ական, փլուզման՝ 7, դարափուլի, քարաթափման, ուժեղ կարկուտի, երկրաշարժի, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման` 6, զինամթերքի հայտնաբերման` 4, օձի նկատման՝ 43, ինքնասպանության փորձի՝ […] ...