19:10 24.08.2020
Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան երեքշաբթի օրը ելույթ կունենա եվրախորհրդարանում: Այս մասին հայտնել է եվրախորհրդարանի մամուլի ծառայությունը:
«Եվրախորհրդարանի պատգամավորները Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի և Եվրախորհրդարանի արտաքին քաղաքականության ծառայության գլխավոր քարտուղարի հետ կքննարկեն Բելառուսում օգոստոսի 9-ի նախագահական ընտրությունների հետևանքով տիրող իրավիճակը»,- ասված է Եվրախորհրդարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեն օգոստոսի 25-ին արտահերթ նիստ կգումարի, որի օրակարգում է Բելառուսում ստեղծված իրավիճակը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ եվրախորհրդարանի պատգամավորները վերանայելու են Արևելյան գործընկերության շրջանակներում Բելառուսի և ԵՄ-ի համագործակցությունը:
Մասսայական հանրահավաքները Բելառուսում սկսվել են օգոստոսի 9-ի նախագահական ընտրություններից հետո: Համաձայն Բելառուսի ԿԸՀ-ի տվյալների՝ ընտրություններում 6-րդ անգամ հաղթել է գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
16:00 03.05.2025
Ի՞նչ երգեր են լսում մարդիկ. Հեռանկար բանավեճՕրեր առաջ Երևանում տեղի ունեցած բազմամարդ համերգից հետո հրապարակված կադրերը բուռն քննարկումների առիթ դարձան: Երաժշտության ու ճաշակի, ինքնության ու ազգային մտածողության մասին տրամագծորեն հակառակ, հաճախ վիրավորանքի հասնող մեկնաբանությունները սոցցանցերի առաջին էջերում էին: Հակառակ ճամբարներում հայտնվեցին ամենատարբեր զբաղմունքի ու մասնագիտության մարդիկ: Բայց ի՞նչն է ձևավորում մարդու երաժշտական ճաշակը, ի՞նչն է վտանգավորը, ի՞նչն՝ օգտակարը: Այս ու այլ […] ...
15:47 03.05.2025
Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա․ ՄեդվեդևՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարության ժամանակ հրադադարի ռեժիմին չհամաձայնելու մասին հայտարարությանը և այն սադրանք անվանել։ «Հաղթանակի օրն իրական սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մայիսի 10-ը Կիևում կգա»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում։ Հիշեցնենք՝ Զելենսկին հայտնել էր, որ Կիևը չի կարող երաշխավորել մայիսի 9-ի […] ...
15:36 03.05.2025
Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջՔարկոփ բնակավայրում ևս տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
15:24 03.05.2025
Հրդեհ Սևան քաղաքումՄայիսի 3-ին` ժամը 11:38-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցում այրվում է տուն։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել Է ժամը 11։57-ին, մարվել` 12։27-ին։ Ցամաքաբերդ թաղամասի Ազատության փողոցի տներից մեկի բակում այրվել է հացատուն […] ...
15:12 03.05.2025
Մաքուր բնությունը սկսվում է յուրաքանչյուրիս փոքր քայլից. Շրջակա միջավայրի նախարարությունՇրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը, ինչպես նաև նախարարության ենթակա պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչները նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ միացել են համապետական շաբաթօրյակին` նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի` անտառածածկ տարածքների մաքրապատման նախաձեռնությամբ: Նախարարության թիմը մաքրման աշխատանքներ է իրականացրել Երևան-Սևան մայրուղու հարակից անտառածածկ հատվածներում, որտեղ մաքրվել են ծառուղիները, մուտքուղիները և հավաքվել են բնության գիրկը նետված կենցաղային թափոնները։ Շաբաթօրյակի ընթացքում հավաքվել […] ...