09:51 27.08.2020
«Բանակ-2020» ֆորումի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է Մոսկվայի հետ ռազմատեխնիկական համագործակցության աննախադեպ մակարդակի մասին։
ՊՆ ղեկավարի խոսքով՝ ոչ մի պետություն չի կարող համեմատվել Հայաստանի և Ռուսաստանի ռազմատեխնիակական համագործակցության մակարդակով։ Տոնոյանը սրտանց երախտագիտություն է հայտնել կորոնավիրուսի դեմ պայքարում ռուսական կողմի աջակցության համար։ Այս մասին հայտնում է «Звезда» հեռուստաալիքը։
Անդրադարձ է կատարվել նաև ռազմական կրթության ոլորտում երկու երկրների համագործակցության հարցին։ Հայաստանի Հանրապետությունն ամեն տարի ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններ է ուղարկում կուրսանտների և սպաների՝ ուսանելու և վերապատրաստվելու համար, հայտարարել է Դավիթ Տոնոյանը։
2015 թվականին՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակի առթիվ ՌԴ պաշտպանության նախարարությունն անցկացրել էր «Հաղթանակի ժառանգորդ» լայնամասշտաբ ռազմամարզական համաժողովը, որին մասնակցել էին հետխորհրդային տարածքի բոլոր երկրները՝ ընդհանուր ավելի քան 500 ներկայացուցչով։ Նախարարը չի բացառել այս տարի Հաղթանակի 75-ամյակի առթիվ Հայաստանում նման միջոցառման անցկացման հնարավորությունը։
17:44 21.07.2025
Ռուսաստանի հետ բանակցություններում Ումերովը կգլխավորի Ուկրաինայի պատվիրակությունըՌուստեմ Ումերովը, որը Ուկրաինայի կառավարությունում տեղի ունեցած վերադասավորումներից հետո դարձել է Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար, կմնա Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցություններում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը, մինչդեռ Ուկրաինայի պաշտպանության նախարարության նոր ղեկավար Դենիս Շմիգալը չի մասնակցի դրանց, հայտարարել է Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն: «Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կայանալիք բանակցություններին Ուկրաինայի պատվիրակության ղեկավարը կլինի Ռուստեմ […] ...
17:35 21.07.2025
Զելենսկին հայտարարել է Ֆրանսիայի հետ անօդաչու թռչող սարքերի արտադրության վերաբերյալ պայմանավորվածության մասինՖրանսիական ընկերությունները պատրաստ են անօդաչու թռչող սարքեր արտադրել Ուկրաինայում։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ հանդիպումից հետո։ Նա ասել է, որ նրանք քննարկել են պաշտպանական օգնությունը, մասնավորապես՝ ՀՕՊ համակարգերի անհրաժեշտությունը, ուկրաինացի զինծառայողների պատրաստումը և Ռամշտայնի ձևաչափով հանդիպումների արդյունքները։ «Մենք պատրաստ ենք ընդլայնել համատեղ […] ...
17:33 21.07.2025
«Ռոման» հաղթել է 14-0 հաշվովԻտալական «Ռոման» նորանշանակ գլխավոր մարզիչ Ջան Պյեռո Գասպերինիի գլխավորությամբ սկսել է պատրաստվել 2025/26 մրցաշրջանին: Հռոմեական թիմն ընկերական խաղում 14-0 հաշվով հաղթել է Դ Սերիան ներկայացնող «Տրաստևերեին»: Դուբլ են գրանցել Պաուլո Դիբալան և Տոմազո Բալդանզին: ...
17:21 21.07.2025
Աշխատանքային այցով Թբիլիսի մեկնած ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձեինՀուլիսի 21-ին Թբիլիսի կատարած երկօրյա աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Հանդիպմանը մասնակցել է Վրաստանի ՆԳ նախարար Գելա Գելաձեն։ Կողմերը կարևորել են Հայաստանի և Վրաստանի բարեկամական ու բարիդրացիական հարաբերությունները, ինչպես նաև երկու հարևան պետությունների իրավապահ մարմինների սերտ ու արդյունավետ համագործակցությունը։ Ընդգծվել է Հարավային Կովկասում կայուն […] ...
17:20 21.07.2025
Զենք-զինամթերքի կամավոր հանձնում Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնումԱպօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքն ամենօրյա է նաև Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների համար: Հերթական արդյունքը հուլիսի 10-ին էր: Կեսօրին մոտ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնեց, որ 44-օրյա պատերազմից բերած զենք-զինամթերք է թողնում Նորաբաց գյուղի գերեզմանատան մոտ: Մեկնած ոստիկանները հայտնաբերել են ձեռքի նռնականետ, որսորդական հրացան, 101 փամփուշտով լիցքավորված հինգ պահեստատուփ, […] ...
17:11 21.07.2025
Շուրջ 180.000 ԱՄՆ դոլար արժողությամբ հողամասը վերադարձվել է Հովտաշատ բնակավայրինՔրեական վարույթի նախաքննության փուլում՝ Արարատի մարզի Մասիս համայնքի Հովտաշատ բնակավայրում գտնվող՝ 2.34778 հա մակերեսով, շուրջ 180.000 ԱՄՆ դոլարին համարժեք 69 միլիոն դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը վերադարձվել է Մասիս համայնքին: Հիշեցնենք, որ քրեական վարույթով հիմնավորվել է, որ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողամասի աճուրդն անցկացվել է ձևական, որի հիման վրա՝ հողամասն օրենքով սահմանված […] ...