22:55 02.09.2020
Zoom վիդեոկոնֆերանսների ծառայության հիմնադիր Էրիկ Յուանը 24 ժամվա ընթացքում վաստակել է 6 միլիարդ դոլար՝ իր կարողությունը հասցնելով 23 միլիարդ դոլարի, գրում է Bloomberg- ը:
Հիմնադրի կարողությունը կտրուկ աճել է այն բանից հետո, երբ ընկերությունը հաղորդել է շահույթի ռեկորդային աճի մասին, որը գերազանցել է վերլուծաբանների կանխատեսումները: Zoom-ի երկրորդ եռամսյակի շահույթը կազմել է 663,5 մլն դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 355%-ով ավելի է:
Ֆինանսական հաշվետվությունների հրապարակման ֆոնին Zoom- ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 40%-ով, իսկ Յուանը տիրապետում է ծառայության ավելի քան 50 միլիոն բաժնետոմսերի, գրում է գործակալությունը:
Bloomberg-ը նշում է, որ 2020-ի սկզբին Amazon- ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը և Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը նույնպես մեկ օրում ունեցել են կարողության ռեկորդային աճ: Բեզոսը հուլիսյան մեկ օրում ավելացրել է իր ունեցվածքը 13 միլիարդ դոլարով, իսկ Մասկն օգոստոսին 24 ժամվա ընթացքում ավելացրել է այն գրեթե 8 միլիարդ դոլարով:
Zoom-ը դարձել է կորոնավիրուսային համավարակի ամենամեծ շահողներից մեկը, քանի որ ծառայությունը սկսել է զանգվածաբար օգտագործվել հեռավար աշխատանքի և ուսուցման համար:
14:57 12.08.2025
Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթըԺոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։ ...
14:48 12.08.2025
Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունըՄարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...
14:33 12.08.2025
Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասինԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...
14:25 12.08.2025
Խաչանովի հոբելյանական նվաճումըՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...
14:16 12.08.2025
Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերումՄեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...