10:57 03.09.2020
ԱՄՆ-ի իշխանությունները մեծապես մտահոգված են ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու օրգանիզմում «Նովիչոկ» խմբի թունավոր նյութի առկայության մասին հայտարարություններով։ TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 2-ին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, Վաշինգտոնը կանի ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանում տեղի ունեցածի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն։
«ԱՄՆ-ն խորապես մտահոգված է անալիզների արդյունքներով, որոնք տարածվել են այսօր։ Ալեքսեյ Նավալնու թունավորումը միանշանակ արժանի է դատապարտման։ Ռուսաստանը նախկինում էլ օգտագործել է «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութը։ Մենք կաշխատենք մեր դաշնակիցների և միջազգային հանրության հետ, որպեսզի Ռուսաստանում այդ մարդկանց պատասխանատվության ենթարկենք, ուր էլ որ տանեն ապացույցները, ինչպես նաև կսահմանափակենք ֆինանսական միջոցները նրանց չարամիտ գործունեության համար», – հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Էլիոթը։
Պաշտոնյան նաև հավելել է, որ ռուսաստանցիներն իրավունք ունեն խաղաղ կերպով արտահայտել իրենց հայացքները՝ չվախենալով հատուցումից, հատկապես՝ քիմիական նյութի կիրառմամբ։
Իր հերթին Reuters գործակալությունը, հղում անելով ԱՄՆ կառավարության իր աղբյուրին, հայտնել էր, որ Վաշինգտոնը պատճառ չի տեսնում կասկածելու գերմանացի մասնագետների եզրակացություններին՝ Նավալնու օրգանիզմում «Նովիչոկ» խմբի նյութ հայտնաբերելու կապակցությամբ։
Գերմանիան սեպտեմբերի 2-ին հայտարարել էր, որ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբի նյութով։ ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Գերմանիայի հետ՝ պարզելու Նավալնու հետ կապված իրավիճակի բոլոր հանգամանքները։ Պեսկովը շեշտել է, որ մինչև Բեռլին տեղափոխվելը Նավալնու օրգանիզմում թունավոր նյութեր չեն հայտնաբերվել։
17:10 19.08.2025
Թրամփը նշել է այն երկրները, որոնք ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում։ «Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան ցանկանում են իրենց զորքերն ունենալ այնտեղ», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ խոսելով եվրոպական երկրների՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրության մասին։ ...
17:07 19.08.2025
Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասինՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո՝ Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ իր տրանսֆերի համար ժամանակ դեռ կա: «Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Էդուարդը: Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է […] ...
17:05 19.08.2025
Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին։ «Այս երկուսն էլ անհնար են», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի՝ թերակղզին վերադարձնելու և դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին հարցին։ ...
17:00 19.08.2025
Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված […] ...
16:55 19.08.2025
Ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ․ ՓաշինյանՄենք ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ՝ հասցնելով այն նախ մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ «Ըստ էության, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք մեկ միլիարդի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք […] ...
16:48 19.08.2025
Մեծ կամք ունենք զարգացնելու Հայաստանի հետ համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում․ ՓեզեշքիանԻրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի։ Այս մասին այսօր հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Հարգարժան պարոն վարչապետի հետ ունեցել ենք հիանալի քննարկումներ: Այսօր փաստաթղթեր ստորագրվեցին և դրա արդյունքում նաև ընդգծվել է փոխադարձ այցերի կարևորությունը: Մենք մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում: […] ...