Գիտնականները Lուսնի վրա հեմատիտ են հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
12 08 2025
  • $
    383.58
  • RUBLE
    4.79
  • 446.64
WEATHER
+32.09 oC

Գիտնականները Lուսնի վրա հեմատիտ են հայտնաբերել

20:44 06.09.2020

Հնդկական Chandrayaan-1 տիեզերական զոնդը Լուսնի վրա հայտնաբերել է հեմատիտի (Fe2O3) կուտակումներ. հանքանյութ, որն առաջանում է միայն թթվածնի և ջրի առկայության դեպքում: Այս մասին հաղորդվում է Science Advances- ում հրապարակված հոդվածում:

Նյութում ասվում է, որ հեմատիտը տարածված է Երկրի, Մարսի և որոշ աստղակերպերի վրա: Նախկինում գիտնականները ենթադրել են, որ օքսիդացնող գործընթացները գործում են Լուսնի մակերեսի վրա և առաջացնում երկաթ պարունակող հանքանյութեր, բայց միանշանակ եզրակացություններ անել հնարավոր չի եղել: Լուսնի վրա թթվածին, ջուր և հեմատիտ չկա. տեսականորեն չպետք է լինի նաև օքսիդացում: Սակայն Լուսնի մակերեսը գրոհում են արևային քամու մասնիկները, որոնք պարունակում են ջրածին: Երկիրը պաշտպանված է արեգակնային քամուց մագնիսական դաշտով, Լուսինը՝ ոչ:

Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ 2008-ին Chandrayaan-1 վրա Moon Mineralogy Mapper (М3) սպեկտրոմետրը լուսնի բևեռային շրջաններում հայտնաբերել է ջուր՝ սառույցի տեսքով, և գիտնականները վերծանել են ստացված տվյալները, Ռեակտիվ շարժման լաբորատորիայի ամերիկացի հետազոտողները տեսել են երկաթի օքսիդին համապատասխանող սպեկտրալ գծեր:

Հետազոտողները կարծում են, որ Լուսնի թթվածինը ստացվում է երկրի մթնոլորտից: Լուսինը ժամանակի ընթացքում աստիճանաբար հեռանում է Երկրից, և մի քանի միլիարդ տարի առաջ, երբ նրանք ավելի մոտ էին միմյանց, ավելի շատ թթվածին էր հասնում լուսնի մակերևույթին:

Հոդվածի հեղինակները նշում են, որ բևեռներում սառույցը բավարար չէ «հեմատիտի առեղծվածը» բացատրելու համար, քանի որ երկաթի օքսիդը հայտնաբերվել է սառցե կուտակումներից շատ հեռու: Ուստի նրանք առաջարկել են այլընտրանքային տարբերակ՝ Լուսնի մակերևույթին նստող տիեզերական փոշին, որն ինքնին կարող է պարունակել ջրի մոլեկուլներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 12.08.2025

SHANTNEWS

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

14:57 12.08.2025

Յամալի և Լոպեսի դուբլները․ «Բարսելոնան» 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը

Ժոան Գամպերի գավաթի խաղում «Բարսելոնան» 5-0 հաշվով հաղթել է իտալական «Կոմոյին»։ «Բարսելոնայից» դուբլ են գրանցել Ֆերմին Լոպեսն ու Լամին Յամալը, դարպասի մեկ գրավմամբ էլ աչքի է ընկել Ռաֆինյան։ Կատալոնական թիմը 47-րդ անգամ է նվաճել Գամպերի գավաթը։   ...

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

14:48 12.08.2025

Օդի աղտոտվածությունը նվազեցնում է առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու մարդկանց ունակությունը. պարզել է ուսումնասիրությունը

Մարդու՝ առօրյա խնդիրների վրա կենտրոնանալու ունակությունը տուժում է օդի աղտոտվածության կարճաժամկետ ազդեցությունից։ Այս մասին է վկայում նոր ուսումնասիրությունը։ Հետազոտողները վերլուծել են 26 մասնակցի կողմից կատարված ճանաչողական թեստերի տվյալները, որոնք ստացվել են այն բանից հետո, երբ նրանք 1 ժամ շարունակ ենթարկվել են կա՛մ մոմի ծխից առաջացած մանր մասնիկների (PM) բարձր մակարդակին, կա՛մ 1 ժամ գտնվել են […] ...

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

14:33 12.08.2025

Եվրամիությունը հայտարարել է Ուկրաինայի հարցով կառուցողական բանակցությունների պայմանի մասին

ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև սպասվող բանակցությունների ֆոնին Ուկրաինայի վերաբերյալ հայտարարության մեջ ԵՄ երկրների ղեկավարները նշել են, որ կառուցողական խաղաղ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ռազմական գործողությունների առնվազն նվազեցման պայմաններում։ «Կառուցողական բանակցություններ կարող են տեղի ունենալ միայն հրադադարի կամ ռազմական գործողությունների կրճատման պայմաններում», – նշվում է փաստաթղթում։ Այնտեղ նաև […] ...

Խաչանովի հոբելյանական նվաճումը

14:25 12.08.2025

Խաչանովի հոբելյանական նվաճումը

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հարդ տեսակի կորտի վրա տարել է 200-րդ հաղթանակը կարիերայում։ Այս մասին հայտնում է Tennis.com-ը։ Աշխարհի 12-րդ ռակետը հոբելյանական ցուցանիշին հասել է Վալենտին Ռուայեի (Ֆրանսիա, 104-րդ ռակետ) դեմ Ցինցինատիի «Մասթերսի» երկրորդ փուլի մրցախաղում տարած հաղթանակով (6-4, 7-6)։ Խաչանովը 1990-ականներին ծնված 9-րդ թենիսիստն է, որը հարդի վրա ունի 200 կամ ավելի […] ...

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

14:16 12.08.2025

Ասպիրանտների փոխանակման ծրագիր՝ Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում

Մեկնարկում է Բրազիլի Դաշնային Հանրապետության բուհերում ասպիրանտների փոխանակման ծրագրի (PEC-PG) 2026 թ․ ընդունելությունը։ Դասընթացների վարման լեզուն պորտուգալերենն է, հետևաբար ծրագրին մասնակցելու համար դիմած թեկնածուները պետք է ներկայացնեն պորտուգալերենի իմացության վկայական, օրինակ՝ Celpe-Bras (բրազիլական պորտուգալերենի պաշտոնական որակավորման քննություն)։ Celpe-Bras վկայականը ստանալու համար թեկնածուն պետք է առաջին տարին անցկացնի Բրազիլում՝ մասնակցելով պորտուգալերենի և բրազիլական մշակույթի անվճար դասընթացներին։ […] ...

BACK_TO_TOP