22:57 03.09.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ Մինսկում հանդիպման ժամանակ վերջինիս հայտնել է Վարշավայի և Բեռլինի միջև զրույցի գաղտնալսման մասին, որը հերքում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թունավորման մասին հայտարարությունները։ Այս մասին հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը։
«Ռուսաստանում տեղի ունեցող իրադարձություններին հետևելով՝ ես նկատել եմ, որ Արևմուտքի մոտ նոր խաղաքար է հայտնվել՝ կրկին «Նովիչոկ», կրկին թունավորում։ Ես Ձեզ պետք է ասեմ, որ երեկ կամ երեկ չէ առաջին օրը, մինչև Մերկելի ելույթը, երբ նա ասաց, որ Նավալնիի բերանն ուզում էին փակել, մենք զրույց ենք գաղտնալսել։ Ինչպես հասկանում ենք, Վարշավան խոսում է Բեռլինի հետ՝ երկու բաժանորդ կապի մեջ են։ Հեռախոսազրույցը գաղտնալսել է մեր ռադիոէլեկտրոնային ռազմական հետախուզությունը», – ասել է Լուկաշենկոն Միշուստինին։
Բելառուսի նախագահը խոստացել է ռուսական կողմին տրամադրել այդ «հետաքրքիր զրույցի վերծանումը, որը հստակ խոսում է այն մասին, որ սա կեղծիք է»։
«Նավալնիի ոչ մի թունավորում էլ չի եղել։ Մասնագետների խումբը, ինչպես հասկանում եմ, Մերկելի և նրա վարչակազմի համար նախապատրաստել է փաստեր, գուցե, նույնիսկ հայտարարություններ, որոնք նա արել է։ Նրանք դա արել են, որպեսզի Պուտինն այլևս ցանկություն չունենա խառնվել Բելառուսի գործերին»,- ասել է Բելառուսի նախագահը։
Լուկաշենկոն հավելել է, որ Մոսկվա կուղարկի ձայնագրությունը, որպեսզի նրանք «պարզեն, թե ում է դա պետք»։
Բելառուսի նախագահի խոսքերը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Լուկաշենկոն նոր է հայտարարել այդ մասին, ասել է, որ նյութը կտրամադրվի Անվտանգության դաշնային ծառայությանը։ Այլ տվյալներ առայժմ չկան»,- ասել է Պեսկովը РИА Новости գործակալությանը։
Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Նավալնիի դեմ մահափորձ են իրականացրել «Նովիչոկ» խմբի ռազմական նյարդապարալիտիկ նյութով։
17:10 19.08.2025
Թրամփը նշել է այն երկրները, որոնք ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում։ «Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան ցանկանում են իրենց զորքերն ունենալ այնտեղ», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ խոսելով եվրոպական երկրների՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրության մասին։ ...
17:07 19.08.2025
Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասինՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո՝ Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ իր տրանսֆերի համար ժամանակ դեռ կա: «Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Էդուարդը: Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է […] ...
17:05 19.08.2025
Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին։ «Այս երկուսն էլ անհնար են», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի՝ թերակղզին վերադարձնելու և դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին հարցին։ ...
17:00 19.08.2025
Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված […] ...
16:55 19.08.2025
Ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ․ ՓաշինյանՄենք ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ՝ հասցնելով այն նախ մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ «Ըստ էության, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք մեկ միլիարդի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք […] ...
16:48 19.08.2025
Մեծ կամք ունենք զարգացնելու Հայաստանի հետ համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում․ ՓեզեշքիանԻրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի։ Այս մասին այսօր հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Հարգարժան պարոն վարչապետի հետ ունեցել ենք հիանալի քննարկումներ: Այսօր փաստաթղթեր ստորագրվեցին և դրա արդյունքում նաև ընդգծվել է փոխադարձ այցերի կարևորությունը: Մենք մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում: […] ...