17:29 07.09.2020
Գերմանիայի Դաշնային բժշկական պալատը հայտարարել է, որ չի կարող մասնակցել Ալեքսեյ Նավալնիի գործի հետաքննությանը, հաղորդում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Այդպես է գերմանական կողմը մեկնաբանել Ռուսաստանի Ազգային բժշկական պալատի նախագահ Լեոնիդ Ռոշալի առաջարկը համատեղ փորձագիտական խումբ ստեղծելու մասին, քանի որ գերմանացի և ռուս բժիշկների ստացած տվյալները տարբերվում են։
«Դաշնային բժշկական պալատը նաև շատ մտահոգված է Ալեքսեյ Նավալնիի առողջական վիճակով և աջակցում է ռուսական կառավարությանն ուղղված դաշնային կառավարության պահանջներին՝ լիարժեք կերպով պարզաբանելու այն հանգամանքները, որոնք հանգեցրել են կյանքին սպառնացող առողջության վատթարացման»,- հայտարարել է Գերմանիայի Դաշնային բժշկական պալատի մամուլի ծառայությունը։
Պալատը նաև հայտարարել է, որ ստացել է միջադեպի հետ կապված բժշկական տվյալները և կասկած չունի Գերմանիայում կատարված բժշկական հետազոտությունների որակի առումով։ Գերատեսչությունը նաև ընդգծել է, որ գերմանական օրենքի համաձայն՝ հետագա հետազոտություններ կարող են նախաձեռնել միայն հիվանդի հարազատները։
«Դաշնային բժշկական պալատը չի կարող մասնակցել հետաքննություններին, քանի որ հետաքննող մարմին չի հանդիսանում։ Հետաքննությունները պետական մարմինների լիազորություններն են», – հայտնել են մամուլի ծառայությունից։
Գործակալությունը հայտնում է, որ շաբաթ օրը Ռոշալը գերմանացի գործընկերներին կոչ էր արել աշխատանքային խումբ ստեղծել Նավալնիի հետ կապված իրավիճակն ուսումնասիրելու համար։ Նա ընդգծել էր, որ քաղաքական գործչի վիճակի պատճառները մինչև այժմ հայտնի չեն, ռուս բժիշկները փրկել են նրա կյանքը, սակայն կատարված հետազոտությունները թունավորման հետքեր չեն հայտնաբերել, մինչդեռ գերմանացի բժիշկները թույնի հետքեր գտել են։ Ռոշալն ընդգծել է, որ բժիշկները պետք է քաղաքականությունից դուրս մնան։
Հիշեցնենք՝ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր օգոստոսի 20-ին՝ Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում։ Օդանավն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում, որտեղ Նավալնին սկսել էր բուժում ստանալ։ Օրեր անց քաղաքական գործչին տեղափոխել էին Բեռլին։ Գերմանական կողմը հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիի օրգանիզմում հայտնաբերվել է «Նովիչոկի» խմբին պատկանող նյարդապարալիտիկ նյութ։
17:10 19.08.2025
Թրամփը նշել է այն երկրները, որոնք ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ցանկանում են զորքեր տեղակայել Ուկրաինայի տարածքում։ «Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև Մեծ Բրիտանիան ցանկանում են իրենց զորքերն ունենալ այնտեղ», – ասել է նա Fox News-ին տված հարցազրույցում՝ խոսելով եվրոպական երկրների՝ Ուկրաինա զորքեր ուղարկելու մտադրության մասին։ ...
17:07 19.08.2025
Ժամանակ դեռ կա․ Սպերցյանը՝ տրանսֆերի մասինՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը «Սոչիի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 5-րդ տուրի խաղից հետո՝ Матч ТВ-ի հետ զրույցում ասել է, որ իր տրանսֆերի համար ժամանակ դեռ կա: «Ինչպես տեսնում եք, ես դեռ խաղում եմ այստեղ։ Ժամանակ դեռ կա, տեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է Էդուարդը: Սպերցյանի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է […] ...
17:05 19.08.2025
Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և չի կարող միանալ ՆԱՏՕ-ին․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Կիևը չի կարողանա վերադարձնել Ղրիմը և միանալ ՆԱՏՕ-ին։ «Այս երկուսն էլ անհնար են», – ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայի՝ թերակղզին վերադարձնելու և դաշինքի անդամ դառնալու ցանկության մասին հարցին։ ...
17:00 19.08.2025
Նոր Արթիկ և Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները մեղադրվում են հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու մեջՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքի և Լոռու մարզի Մեծ Պարնի համայնքների նախկին ղեկավարները, հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձիք, իրենց պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով չեն ներկայացրել 2021 թվականի պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրերը։ Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ վերը նշված […] ...
16:55 19.08.2025
Ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ․ ՓաշինյանՄենք ռազմավարական ուղենիշ ենք սահմանել Իրանի հետ երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու վերաբերյալ՝ հասցնելով այն նախ մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։ «Ըստ էության, այսօր մենք կարող ենք արձանագրել, որ փաստացի մոտեցել ենք մեկ միլիարդի ուղենիշին և հետևողականորեն աշխատում ենք […] ...
16:48 19.08.2025
Մեծ կամք ունենք զարգացնելու Հայաստանի հետ համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում․ ՓեզեշքիանԻրանի Իսլամական Հանրապետությունը ցանկանում է Հայաստանի հետ բոլոր ոլորտներում իր հարաբերությունները զարգացնել և հասցնել ռազմավարական մակարդակի։ Այս մասին այսօր հայտնել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Հարգարժան պարոն վարչապետի հետ ունեցել ենք հիանալի քննարկումներ: Այսօր փաստաթղթեր ստորագրվեցին և դրա արդյունքում նաև ընդգծվել է փոխադարձ այցերի կարևորությունը: Մենք մեծ կամք ունենք զարգացնելու համագործակցության մակարդակը, հատկապես՝ տնտեսական ոլորտում: […] ...