Գյումրիի կոնսերվատորիայում լայնածավալ քննչական գործողություններ կիրականացվեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 08 2025
  • $
    383.56
  • RUBLE
    4.80
  • 449.34
WEATHER
+31.09 oC

Գյումրիի կոնսերվատորիայում լայնածավալ քննչական գործողություններ կիրականացվեն

19:10 20.06.2018

Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոսներն ու տնօրենը չեն ընդունում նախկին գործընկերների ներկայացրած մեղադրանքները:

Հիշեցնենք, որ ոստիկանության Կումայրի բաժնում հարուցվել է քրեական գործ, որի համար հիմք են ծառայել Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին աշխատակիցների և ուսանողների հաղորդումները, որոնք վերաբերում են բուհում կոռուպցիոն երևույթներին:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ 2012-ին և 2017-ին մասնաճյուղի դասախոսների կողմից ուսանողից կաշառք պահանջելու դեպքեր են տեղի ունեցել: Մի դեպքում դասախոսը 120 հազար դրամ է պահանջել, մյուս դեպքում՝ 50 հազար դրամ:

Շիրակի մարզի դատախազության դատախազ Արտյոմ Օվսյանը SHANTNEWS.AM-ի թղթակցին հայտնել է, որ Կոնսերվատորայի Գյումրիի մասնաճյուղի տնօրենն ու դասախոսները բացատրություններ են տվել և հերքել նախկին գործընկերների ներկայացրած մեղադրանքները:

Ըստ Օվսյանի՝ բուհում լայնածաված քննչական գործողություններ են ընթանալու, իսկ Կոնսերվատորիայի մասնաճյուղի տնօրեն Կարինե Ավդալյանի անունը քրեական գործում շրջանառվում է մեկ այլ կոռուպցիոն ահազանգով:

Ըստ դատախազության հաղորդագրության՝ մասնաճյուղի բուֆետի նախկին աշխատակիցը հաղորդում է տվել այն մասին, որ բուֆետն աշխատեցնելու համար պարբերաբար գումար է վճարել Կարինե Ավդալյանին: Վերջինս SHANTNEWS.AM-ին ասել է, որ նորմալ է վերաբերվում քրեական գործ հարուցելու փաստին: Ըստ նրա՝ գործի քննությունը կպարզի բոլոր հանգամանքները: Նախկին աշխատակիցները, ըստ Ավդալյանի, նպատակ ունեն բուհում ներքին պառակտվածություն ստեղծել:

«Ինձ հայտնի է հաղորդում ներկայացրած ուսանողի անունը: Նա 6 տարի առաջ ավարտել է Կոնսերվատորիան և ինձ հետաքրքիր է, թե ինչու այդ ժամանակ, երբ դասախոսներից մեկն իրեն նման առաջարկ է արել, նույն ուսանողը երբևէ չգնաց դատախազություն, ոստիկանություն նման հայտարարությամբ հանդես գալու: Գոյություն ունի անմեղության կանխավարկած: Եթե մենք մեղավոր ենք, պատրաստ ենք պատասխան տալ, իսկ եթե ոչ, ապա նույն հայտարարությամբ կդիմենք, որ ովքեր զրպարտությամբ են զբաղված, պետք է պատասխան տան օրենքի առաջ»,- ասել է Կարինե Ավդալյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում

16:01 13.08.2025

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և […] ...

Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբ

15:48 13.08.2025

Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբ

Եվրոպացի առաջնորդները ցանկանում են հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ։ Նրանք հիանալի տղաներ են, ովքեր ցանկանում են համաձայնության գալ», – գրել է նա Truth Social-ում չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի խաղաղության հարցով եվրոպացի առաջնորդների հետ առցանց գագաթնաժողովից առաջ։ Չորեքշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ, կկայանա […] ...

Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆ

15:29 13.08.2025

Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...

Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:22 13.08.2025

Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

15:05 13.08.2025

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ

Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...

SHANTNEWS

15:00 13.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP