«Արարատ-Արմենիան» հաղթահարեց «Ֆոլայի» արգելքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+26.09 oC

«Արարատ-Արմենիան» հաղթահարեց «Ֆոլայի» արգելքը

20:47 17.09.2020

Սեպտեմբերի 17-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա»-«Ֆոլա» (Լյուքսեմբուրգ) հանդիպումը։ Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 3:3 հաշվով: Լրացուցիչ ժամանակի 113-րդ րոպեին Սերգեյ Վակուլենկոյի դիպուկ հարվածը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»: ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երրորդ փուլում մեր թիմը կմրցի սլովենական «Ցելյե» թիմի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից։

«Արարատ-Արմենիա»-«Ֆոլա»՝ 4:3 (1:1, 3:3)

Երևան, Ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Էնեա Յորժի (Ալբանիա)

Գոլերը՝ Ջեյսոն Մարտինես, 17, Մաիլսոն Լիմա, 90+1, 11մ, 90+4, 11մ, Սերգեյ Վակուլենկո, 113 – Դիոգո Պիմենտել, 19, Ստեֆանո Բենսի, 56, 11մ, Զախարի Հաջի, 81

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերել

16:11 23.05.2025

Սյունիքի մարզի պարեկները զենք-զինամթերք են հայտնաբերել

Մայիսի 21-ին Սյունիքի մարզի պարեկները ծառայության ժամանակ Երևան-Մեղրի ճանապարհի 218-րդ կիլոմետրին նկատել են պարկ, որի մեջ զենք-զինամթերք կար։ Նշված վայր մեկնած ոստիկաններն ու քննիչները ճամփեզրին առկա պոլիէթիլենային պարկում հայտնաբերել են լծակով նռնակներ, արկի մարտագլխիկ, ինքնաձիգի պահեստատուփեր, տարբեր տրամաչափի 121 փամփուշտ, ատրճանակ և հրացան։ Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում է նախաքննություն։ ...

Շատվանցի տղամարդը թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ էր ցանել

16:00 23.05.2025

Շատվանցի տղամարդը թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ էր ցանել

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, մայիսի 21-ին՝ ժամը 21.30-ին, մեկնել են Շատվան բնակավայր: 50-ամյա բնակիչը ոստիկաններին է ներկայացրել 254 գրամ կանեփանման չորացված բույսեր՝ հայտնելով, որ կանեփը ցանել և մշակել է թմրամիջոց պատրաստելու նպատակով։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վարդենիսի քննչական բաժին։ ...

Գավառում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը

15:51 23.05.2025

Գավառում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը

Հունիսի 21-22-ը Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կանցկացվի արհեստների միջազգային 4-րդ փառատոնը: Գավառը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Մի քանի գոտուց բաղկացած տաղավարներում արհեստավորները կցուցադրեն հայկական և այլ ազգերի արհեստագործությունը, հուշանվերային արտադրանքը: Այցելուները կմասնակցեն վարպետաց դասերին, հնարավորություն կունենան ծանոթանալու ազգային խոհանոցի բազմազանությանն ու առանձնահատկություններին: Նախատեսվում է իրականացնել ազգային խոհանոցին առնչվող տարաբնույթ […] ...

Ե՞րբ է Ալոնսոն ներկայացվելու որպես Ռեալի գլխավոր մարզիչ

15:40 23.05.2025

Ե՞րբ է Ալոնսոն ներկայացվելու որպես Ռեալի գլխավոր մարզիչ

Ըստ Marca-ի տեղեկությունների՝ Խաբի Ալոնսոն երկուշաբթի՝ մայիսի 26-ին, կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ «Ռեալը» 43-ամյա Ալոնսոյի հետ եռամյա պայմանագիր է կնքել։ Կառլո Անչելոտին մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա գլխավոր մարզչի պաշտոնից և կգլխավորի Բրազիլիայի հավաքականը։ Ալոնսոն «Ռեալում» հանդես է եկել 2009-ից 2014 թվականներին՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի, Իսպանիայի առաջնության և […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-23-ը

15:32 23.05.2025

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 22-23-ը

Բացահայտվել է 174 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 16 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 15 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 7 դեպք՝ պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, 6-ական դեպք՝ ֆիզիկական […] ...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում

15:20 23.05.2025

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում

Երևանում մայիսի 23-ի ուշ երեկոյան, 24-ին, 27-ին երեկոյան, 28-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։​​ Մարզերում մայիսի 23-ին ուշ երեկոյան, 24-ին, 25-ին և 27-ին կեսօրից հետո, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և […] ...

BACK_TO_TOP