ԱՄՆ սենատորները Բայդենի որդուն կասկածում են Ելենա Բատուրինայի հետ գործարքների մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+31.09 oC

ԱՄՆ սենատորները Բայդենի որդուն կասկածում են Ելենա Բատուրինայի հետ գործարքների մեջ

11:50 24.09.2020

ԱՄՆ հանրապետական սենատորները պնդում են, որ ԱՄՆ դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, «կասկածելի գործարքներ» է կնքել ռուս ձեռնարկատիրուհի Ելենա Բատուրինայի հետ։ Известия պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին տվյալներ կան Սենատի ներքին անվտանգության հարցերով հանձնաժողովի կայքում հրապարակված զեկույցում։

Սենատի նշված հանձնաժողովի նախագահ Ռոն Ջոնսոնի և Սենատի ֆինանսական հանձնաժողովի նախագահ Չակ Գրասլիի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Հանթեր Բայդենը և նրա գործընկերները միլիոնավոր դոլարի կասկածելի ֆինանսական գործարքներ են կատարել օտարերկրացիների, այդ թվում՝ Ելենա Բատուրինայի և Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կապված անձանց հետ։

Ըստ զեկույցի՝ Rosemont Seneca Thornton ընկերությունը, որի հիմնադիրներից մեկը Բայդենի որդին է, իբրև 3,5 մլն դոլար է ստացել ռուս ձեռնարկատիրուհուց։ Զեկույցի հեղինակները գտնում են, որ Բայդենների ընտանիքը մասնակից է եղել ինչ-որ մասշտաբային ֆինանսական ցանցի, որը նրանց կապել է օտարերկրյա քաղաքացիների և կառավարությունների հետ ամբողջ աշխարհում։

2019թ․-ի նոյեմբերին ուկրաինացի պատգամավոր Անդրեյ Դերկաչը Հանթեր Բայդենին մեղադրել էր Burisma ընկերությունից 16,5 մլն դոլար ստանալու մեջ։

Իսկ 2019թ.-ի սեպտեմբերին ԱՄՆ-ում սկանդալ էր ծագել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խնդրել էր հետաքննել Ջո Բայդենի որդու գործունեությունն Ուկրաինայում՝ ֆինանսական և ռազմական օգնության դիմաց։ Դա դեմոկրատների կողմից Թրամփի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու առիթ էր դարձել։ Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու մասին տեղեկությունները հերքվել էին այն բանից հետո, երբ Սպիտակ տունը հրապարակել էր երկու նախագահների ամբողջական զրույցը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ

21:29 19.08.2025

Պատժամիջոցներ կիրառելու փոխարեն Ֆրանսիան վերականգնում է տնտեսական հարաբերություններն Ադրբեջանի հետ

Երկար ժամանակ տևած առճակատումից հետո Ֆրանսիան ու Ադրբեջանը հակված են վերսկսել հարաբերությունները մաքուր էջից: Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Փարիզը, հակառակ մինչ այդ արվող հայտարարություններին, վերականգնում է Բաքվի հետ համագործակցությունը նավթային ոլորտում: Ինչո՞ւմ է դրսևորվում այդ համագործակցությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն տեղեկություններ է հրապարակել, որից պարզ է […] ...

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

21:09 19.08.2025

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

20:48 19.08.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

Oգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:28 19.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

20:16 19.08.2025

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

Ցինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...

SHANTNEWS

20:00 19.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP