Մինսկն արձագանքել է այն հայտարարություններին, որ Արևմուտքը Լուկաշենկոյին օրինական նախագահ չի ճանաչում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+31.09 oC

Մինսկն արձագանքել է այն հայտարարություններին, որ Արևմուտքը Լուկաշենկոյին օրինական նախագահ չի ճանաչում

19:45 24.09.2020

Արևմուտքի մի քանի երկրների փորձերը, կասկածի տակ դնել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինականությունը, չի արտացոլում միջազգային հանրության կարծիքը։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ նման կարծիք է արտահայտել Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ նշված է, որ Բելառուսի ժողովուրդը, որը իշխանության միակ աղբյուրն է և ինքնիշխանության կրողը, կատարել է իր ընտրությունը։

«Հենց դա որոշիչ նշանակություն ունի։ Առանձին դերակատարների կողմից արտաքին օրինականացման որոշ հորինված գործընթացներ բոլոր տեսանկյուններից չնչին են։ Մենք վաղուց միջազգայնորեն ճանաչված անկախ երկիր ենք և հավասար իրավունքներ ունենք, ինչպես միջազգային արենայում գտնվող մյուս երկրները»,- նշել են գերատեսչությունում։

Բելառուսի արտգործնախարարությունը նաև հիշեցրել է, որ «ներքին գործերին միջամտելու արգելքը միջազգային իրավունքի առանցքային սկզբունքներից է, որն ամրագրված է ՄԱԿ-ի Կանոնադրության 2-ր հոդվածում»։

«Այդ պատճառով բելառուսներն ինքնուրույն և առանց արտաքին միջամտության ընտրում են իրենց պետության ղեկավարին, խորհրդարանը և տեղական խորհուրդները։ Բելառուսի ժողովուրդն ինքնահռչակ «օրինականացնողների» կողմից իր իշխանության «օրինականացման» կարիք չունի»,- հավելել են Բելառուսի ԱԳՆ-ում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել Ալեքսանդր Լուկաշենկոյի երդմնակալության արարողությունը՝ առանց նախապես հայտարարելու, առանց ուղիղ եթերով հեռարձակման։ Լուկաշենկոյի երդմնակալությունից հետո Բելառուսի քաղաքացիները կրկին ցույցեր էին կազմակերպել տարբեր քաղաքներում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

21:09 19.08.2025

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

20:48 19.08.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

Oգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:28 19.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

20:16 19.08.2025

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

Ցինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...

SHANTNEWS

20:00 19.08.2025

SHANTNEWS

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

19:55 19.08.2025

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

Հայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP