Սաուդյան Արաբիան պաշտոնապես էմբարգո է հայտարարել թուրքական ապրանքների նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+31.09 oC

Սաուդյան Արաբիան պաշտոնապես էմբարգո է հայտարարել թուրքական ապրանքների նկատմամբ

17:44 28.09.2020

Թուրքական արտադրանքն արգելելու Սաուդյան Արաբիայի որոշումն ուժի մեջ է մտնում այս շաբաթ, ինչը հարված կհասցնի Թուրքիայի՝ արդեն խարխլված տնտեսությանը։ Այս մասին գրում է «Ahval» պարբերականը՝ հղում անելով «Cumhuriyet»-ին: Ըստ պարբերականի՝ անցյալ տարի Էր Ռիադը ոչ պաշտոնական էմբարգո էր դրել թուրքական ապրանքների, այդ թվում՝ տեքստիլի ու փչացող սննդամթերքի վրա:

Սաուդացիներն իրենց սահմանին պահում են հարյուրավոր թուրքական բեռնատարներ, իսկ օդանավակայաններում՝ Թուրքիայից տեղափոխված հազարավոր փաթեթներ: Բեռնատարներին երկիր թույլատրեցին միայն թագավորությունում թուրք դիվանագետների միջամտությունից հետո:

2017-ին, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը խզեց կապերը հարևան Կատարի հետ, Անկարան տնտեսական և ռազմական առումով աջակցեց Դոհային: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները լարվել էին նաև այն բանից հետո, երբ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում սպանվեց սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշըգջիին։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ճնշում են գործադրում տեղական ձեռնարկությունների վրա, որպեսզի նրանք առևտուր չանեն Թուրքիայի հետ: Ըստ պարբերականի՝ թուրքական Dunya թերթը հայտնում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը կապվել է անհատ ձեռնարկատերերի հետ և նրանց կարգադրել է առևտուր չանել թուրքական ընկերությունների հետ և չգնել Թուրքիայում արտադրված ապրանքատեսակներ: Կառավարությունը հայտնել է, որ տուգանքներ կսահմանվեն ցանկացած ընկերության նկատմամբ, որը կանտեսի կարգադրությունը:

Բացի դրանից՝ Սաուդյան Արաբիան արշավ է սկսել, որպեսզի իր քաղաքացիները չմեկնեն Թուրքիա։ Թագավորության ԶԼՄ-ները Թուրքիան անվանում են ոչ ապահով զբոսավայր, իսկ Անկարայում Սաուդյան Արաբիայի դեսպանատունը նախազգուշացնում է, որ Սաուդյան Արաբիայի քաղաքացիների նկատմամբ հանցագործությունների թիվն աճել է։

Վերջին 17 տարիների ընթացքում սաուդցի զբոսաշրջիկների թիվը Թուրքիայում մեծապես նվազել է։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

21:09 19.08.2025

Ըմբիշ Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում

Ազատ ոճի ըմբիշ, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը բրոնզե մեդալ է նվաճել Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող Մ20 տարեկանների աշխարհի առաջնությունում: Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Մուսիկյանը բրոնզե մեդալի համար պայքարում 4:0 հաշվով առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ: 61 կգ քաշային Սարգիս Բեգոյանն ու 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանը կպայքարեն բրոնզե մեդալների համար: Հայաստանի մյուս […] ...

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

20:48 19.08.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են 2 «BMW»-ները․ կան վիրավորներ

Oգոստոսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 01։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 36 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 47-ամյա Ռոբերտ Մ․-ի վարած «BMW X5» մանիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 60-ամյա Սլավիկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները այնուհետև բախվել են բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տարբեր […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

20:28 19.08.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի պող. 48 շենք, Մոսկովյան փ. 8 […] ...

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

20:16 19.08.2025

Շվյոնտեկի 24-րդ տիտղոսը 24 տարեկանում

Ցինցինատիում ավարտվել է WTA 1000 կարգի մրցաշարը, որի հաղթող է դարձել Իգա Շվյոնտեկը: Եզրափակչում լեհ թենիսիստուհին 7-5, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 9-րդ ռակետ Ժասմին Պաոլինիին: Շվյոնտեկը 24 տարեկանում նվաճել է կարիերայի 24-րդ տիտղոսը: Հուլիսին նա դարձել էր նաև «Ուիմբլդոնի» հաղթող: 24 տիտղոսներից 6-ն Իգան նվաճել է «Մեծ սաղավարտի», 8-ը՝ WTA 1000 կարգի մրցաշարերում: Ցինցինատիում […] ...

SHANTNEWS

20:00 19.08.2025

SHANTNEWS

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

19:55 19.08.2025

Հայ-իրանական հարաբերությունները կխորանան՝ հասնելով ստրատեգիական մակարդակի

Հայաստանն ու Իրանը համագործակցության 10 հուշագիր են ստորագրել այսօր: Դա տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի հանդիպման շրջանակում: Երկու ղեկավարները նախ հանդիպեցին առանձնազրույցի ձևաչափում, ապա նաև ընդլայնված կազմերով, որից հետո Հայաստանի վարչապետն ու Իրանի նախագահը հանդես եկան մամուլի համար հայտարարություններով։ Նիկոլ Փաշինյան-Մասուդ Փեզեշքիան հանդիպման կարևոր շեշտադրումները՝ ռեպորտաժում: ...

BACK_TO_TOP