Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով, գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 06 2024
  • $
    387.38
  • RUBLE
    4.30
  • 420.31
WEATHER
+28.09 oC

Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով, գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը

12:06 13.10.2020

Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել հումանիտար հրադադարի ռեժիմը և վաղ առավոտից կրկին լայնամասշտաբ ռազմական գործողություններ է սկսել առաջնագծի ամբողջ երկայնքով: Հրետանային զինատեսակներից գնդակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը:
Բանակային ստորաբաժանումների հետ ակտիվ ռազմագործողություններին ադրբեջանական կողմից մասնակցում են մի քանի հազար վարձկան-ահաբեկիչներ: Պաշտպանության բանակը ծանր մարտեր է մղում՝ փորձելով կասեցնել թշնամու նախահարձակ գործողությունները: Պետք է գործադրել բոլոր ջանքերը մինչև ատամները զինված թշնամուն մեծ կորուստներ պատճառելու և հայրենական այս պատերազմում հաղթանակ ապահովելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ադրբեջանը «նոր համալսարան» ստեղծելու պատրվակի տակ քանդում և ձևախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը

22:30 29.05.2024

Ադրբեջանը «նոր համալսարան» ստեղծելու պատրվակի տակ քանդում և ձևախեղում է Արցախի պետական համալսարանի շենքը

Արցախի ամբողջական հայաթափումից հետո, 2023 թվականի նոյեմբերի 23-ին Իլհամ Ալիևի հրամանագրով ստեղծվեց «Ղարաբաղի համալսարանը», որը պետք է գործի 2024 թվականի սեպտեմբերից Ստեփանակերտ քաղաքում՝ Արցախի Պետական Համալսարանի շենքում: Ներկայումս Արցախի Պետական Համալսարանի տարածքում ընթանում են շինարարական աշխատանքներ․ շենքի ամբողջ ճակատը պատած է տախտակամածերով, հեռացվել է շենքի ամբողջ երեսպատումը, որն արվել էր շենքի վերջին վերանորոգման ժամանակ: Հայտնում […] ...

Ռուսաստանը հայտարարել է Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին․ ի՞նչ է դա նշանակում

22:16 28.05.2024

Ռուսաստանը հայտարարել է Արցախում գլխավոր հյուպատոսություն բացելու մտադրության մասին․ ի՞նչ է դա նշանակում

Հաստատվում են տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը մտադիր է մոտ ժամանակներում գլխավոր հյուպատոսություն բացել Արցախում: Բաքվի իշխանությունները դրա համաձայնությունը դեռևս չեն տվել: Կարո՞ղ ենք տեղեկությունը պաշտոնական համարել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեղեկության մասին իմացանք այն բանից հետո, երբ Մոսկվայում կայացավ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինի հանդիպումը […] ...

Ռուսաստանը նախատեսում է գլխավոր հյուպատոսություն բացել Ստեփանակերտում

21:33 27.05.2024

Ռուսաստանը նախատեսում է գլխավոր հյուպատոսություն բացել Ստեփանակերտում

Ռուսաստանն ակնկալում է 2024 թվականին գլխավոր հյուպատոսություն բացել Ստեփանակերտում: ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինն Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ շուտով այդ ուղղությամբ նախապատրաստական աշխատանքները կսկսվեն։ Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային հարցեր: ...

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

19:18 27.05.2024

ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է

Հայաստանի Հանրապետությունում երկարաժամկետ բնակության համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու նպատակով մեկնարկել է Կառավարության՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մինչև 2024 թվականի հունիսի 15-ը կհաստատվի ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին դիմելու կարգը։ Ծրագրի շահառուներն են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո Լեռնային […] ...

40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումների գործընթացը շարունակվում է

18:11 27.05.2024

40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումների գործընթացը շարունակվում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում վճարումների գործընթացը շարունակվում է։ Միջոցառման շրջանակում աջակցություն է ստացել՝ ☑️ հոկտեմբեր ամսվա համար՝ 111 646 անձ, ☑️ նոյեմբեր ամսվա համար՝ 103 600 անձ, ☑️ դեկտեմբեր ամսվա համար՝ 103 369 անձ, ☑️ հունվար ամսվա […] ...

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես

12:51 25.05.2024

Կանադայի խորհրդարանում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես

Կանադայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում տեղի է ունեցել «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես, որը համատեղ կազմակերպվել էր Ն.Գ. Ներկայացուցիչների պալատի խոսնակ Գրեգ Ֆերգուսի և Ն.Գ. ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանի կողմից։ Միջոցառման ընթացքում ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները վերջինիս «Արցախ. լուսանկարչի աչքը» գրքից։ Ցուցահանդեսի բացման իր խոսքում ՀՀ դեսպանը շնորհակալություն է […] ...

BACK_TO_TOP