22:03 14.10.2020
Ռուսաստանը ավիահաղորդակցությունը բացում է Սերբիայի, Կուբայի և Ճապոնիայի հետ, հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրահանգ է ստորագրել, համաձայն որի` շաբաթական երկու անգամ Մոսկվայից կիրականացվեն թռիչքներ դեպի Բելգրադ, Կայո-Կոկո և Սանտա-Կլարու (Կուբա) ուղղություններով: Բացի այդ, նոյեմբերի 1-ից հնարավորություն կլինի թռչել Ճապոնիա. Մոսկվայից Տոկիո նախատեսված է իրականացնել շաբաթական 2 թռիչք, իսկ Վլադիվոստոկից Տոկիո՝ 1 թռիչք:
Մարտի վերջից կորոնավիրուսի տարածման պատճառով Ռուսաստանը դադարեցրել էր այլ երկրների հետ կանոնավոր և չարթերային ավիահաղորդակցությունը: Բացառություն էին կազմում արտահանման, բեռնափոխադրող, փոստային, սանիտարական, հումանիտար և մի շարք այլ թռիչքները:
Գործակալությունը հաղորդում է, որ հունիսին միջազգային թռիչքների ուղևորների թիվը կազմել է ընդամենը 40.300 մարդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշի 0.7%-ն է կազմում:
Օգոստոսից ՌԴ կառավարությունը սկսել էր վերսկսել թռիչքները դեպի արտերկիր: Ավելի վաղ վերսկսվել էր ուղիղ ավիահաղորդակցությունը դեպի Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Տանզանիա, Շվեյցարիա, Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Բելառուս, Ղրղզստան, Ղազախստան, Հարավային Կորեա և Մալդիվյան կղզիներ: Բացի այդ, Ռուսաստանը բացել էր նաև սահմաններն Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ:
Այնուհետև Ռուսաստանի հետ հաղորդակցությունը սկսել են վերականգնել նաև այլ երկրները՝ Լեհաստանը, Մոլդովան, Չեռնոգորիամ, Խորվաթիան, Բուլղարիան, Դոմինիկյան Հանրապետությունը և Մեքսիկան:
23:59 14.05.2025
20 տարվա դադարից հետո՝ մետրոպոլիտենում փոխարինվել են անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող համակարգերԵրևանի մետրոպոլիտենում իրականացվել են արդիականացման աշխատանքներ, որոնք առաջին հայացքից տեսանելի չեն, բայց առանցքային են յուրաքանչյուր երևանցու անվտանգության համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Առաջին անգամ 20 տարվա ընթացքում փոխարինվել են սլաքային փոխադրիչները՝ այն համակարգերը, որոնք ապահովում են գնացքների անվտանգ անցումը մեկ գծից մյուսը։Դրանց անխափան աշխատանքից է կախված մետրոպոլիտենի հուսալի և […] ...
23:58 14.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:46 14.05.2025
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը սկսել է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման գործընթացըՄիացյալ Նահանգները սկսել է հանել Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները, այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։ «ԱՄՆ ֆինանսների նախարարությունը քայլեր է ձեռնարկում պատժամիջոցները մեղմելու ուղղությամբ՝ Սիրիան կայունացնելու և խաղաղության հասնելու համար», – գրել է ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավարը։ Մայիսի 13-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները […] ...
23:34 14.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, և Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ներկա են գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին, որով բացվել է հոբելյանական համերգների շարքը։ Համերգի հատուկ հյուրն է եղել աշխարհահռչկա դաշնակահար Յուջա Վանգը. նա հանդես է եկել Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Տարվա ընթացքում նախատեսվում են համերգներ այլ հռչակավոր երաժիշտ կատարողների և […] ...
23:27 14.05.2025
Վարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Յոշիակի Դեյմոն ՀագիվարայինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է AIPLAB կոնսորցիումի հիմնադիր, Արհեստական բանականության գործընկեր համակարգի LOCOMTEC AIPS լաբորատորիայի նախագահ Յոշիակի Դեյմոն Հագիվարային, ով Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակակիրն է: Վարչապետը բարձր է գնահատել Յոշիակի Դեյմոն Հագիվարայի ներդրումը բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում և նշել, որ նա իր գործունեությամբ օրինակ է ոլորտում գործունեություն ծավալելու […] ...
23:18 14.05.2025
Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը կհիմնանորոգվիԵրևանի Նուբարաշեն վարչական շրջանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը, որը կառուցումից ի վեր չէր վերանորոգվել, Երևանի քաղաքապետարանի ծրագրով ընթացիկ տարում հիմնովին կվերանորոգվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ֆիզկուլտուրայի դասերն այսօր անցկացվում են անմխիթար պայմաններում։ Ծրագիրը հնարավորություն կտա աշակերտների համար ապահովել ժամանակակից պայմաններ՝ ստեղծելով նոր ու հարմարավետ կրթական միջավայր: ...