Հունաստանի ափերին ներգաղթյալների նավակ է խորտակվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 04 2024
  • $
    390.04
  • RUBLE
    4.18
  • 415.63
WEATHER
+25.09 oC

Հունաստանի ափերին ներգաղթյալների նավակ է խորտակվել

17:45 09.11.2020

Հունաստանի Սամոս կղզու մոտակայքում՝ Էգեյան ծովում, խորտակվել է նավակ, որի տախտակամածին 24 ներգաղթյալ է եղել։ Միջադեպի հետևանքով մանկահասակ տղա է խեղդվել, 6 մարդ անհետ կորած է։ Այս մասին հայտնում է Корреспондент պարբերականը՝ հղում անելով հունական AMNA գործակալությանը։

Մահացած երեխայի մարմինը հայտնաբերել են Հունաստանի Առափնյա ծառայության աշխատակիցները՝ Պրասո հրվանդանի մոտ։ Նույն վայրում 11 ներգաղթյալ փրկվել է։ Նավակի 6 ուղևոր էլ փրկվել է կղզու արևելյան մասում։

Մյուս 6 ներգաղթյալների ճակատագիրը հայտնի չէ․ նրանց որոնումները շարունակվում են։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

16:11 23.04.2024

Ալեն Սիմոնյանն ու Լորենցո Ֆոնտանան ստորագրել են Հայաստանի և Իտալիայի խորհրդարանների համագործակցության վերաբերյալ արձանագրությունը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ապրիլի 23-ին հանդիպել է Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Լորենցո Ֆոնտանայի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ հաստատված հարաբերությունները` նշելով, որ երկու երկրներին միավորում են ընդհանուր մշակութային, հոգեւոր եւ ժողովրդավարական արժեքները: Հանգամանալից քննարկվել են Հայաստանի եւ Իտալիայի միջեւ խորհրդարանական փոխգործակցության […] ...

Ալիևը հայտնել է ԵԱՏՄ-ին միանալու Ադրբեջանի պլանների բացակայության մասին

15:19 23.04.2024

Ալիևը հայտնել է ԵԱՏՄ-ին միանալու Ադրբեջանի պլանների բացակայության մասին

Բաքուն չի պատրաստվում միանալ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ «Մենք նման ծրագրեր չունենք, բայց չենք կարող ասել, որ դա չի կարող ապագայում քննարկման առարկա լինել, ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչ լրացուցիչ տնտեսական օգուտներ կարող ենք ունենալ միացումից։ Եթե տեսնենք նման հնարավորություն, որոշում կկայացնենք, եթե ոչ, ուրեմն […] ...

Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին

14:35 23.04.2024

Շոյգուն անդրադարձել է Ուկրաինայի ԶՈՒ կորուստներին

2022 թվականի փետրվարի 24-ից Ուկրաինայի զինված ուժերի ընդհանուր կորուստները կազմել են գրեթե կես միլիոն զինվորական։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ «Ուկրաինայի զինված ուժերի ձախողումը կանխելու համար Վաշինգտոնը մտադիր է Կիևի ռեժիմին հատկացնել գրեթե 61 միլիարդ դոլար։ Ամերիկյան իշխանությունները հայտարարում են, որ իրենց շահերի համար Ռուսաստանի դեմ պայքարում պետք է մեռնեն ուկրինացիները։ […] ...

Դուբայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը՝ տեղումների պատճառով խափանումներից հետո

13:59 23.04.2024

Դուբայի օդանավակայանը վերսկսել է աշխատանքը՝ տեղումների պատճառով խափանումներից հետո

Դուբայի միջազգային օդանավակայանը ապրիլի 22-ից ամբողջությամբ վերականգնել է բնականոն աշխատանքը, որը խաթարվել էր ԱՄԷ-ի համար ռեկորդային հորդառատ անձրևների պատճառով: Այս մասին հայտնում է Dubai Airports-ը, որը կառավարում է էմիրության օդանավակայանները։ «ԱՄԷ-ում վերջին 75 տարվա ամենահորդառատ տեղումներից հետո Dubai Airports-ը զգալի առաջընթաց է գրանցել Դուբայի միջազգային օդանավակայանի աշխատանքի վերականգնման և նորմալացման գործում», – ասվում է ընկերության […] ...

Էրդողանը Գազայի հատվածի կարգավորումն անվանել է իսլամական աշխարհի համար ամենակարեւոր խնդիրը

13:10 23.04.2024

Էրդողանը Գազայի հատվածի կարգավորումն անվանել է իսլամական աշխարհի համար ամենակարեւոր խնդիրը

Գազայի հատվածի ճգնաժամի լուծումը կրիտիկական խնդիր է իսլամական աշխարհի համար և պահանջում է մոբիլիզացիա։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում՝ վերադառնալով Իրաքից, ուր նա այցելել էր ապրիլի 22-ին։ Նրա հայտարարությունները մեջբերում է Anadolu գործակալությունը։ «Գազայի հարցը այժմ իսլամական աշխարհի ամենակարևոր խնդիրն է, որտեղ իսլամական աշխարհը պետք է միավորվի, լուծում […] ...

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

12:59 23.04.2024

Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում 3․1 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է երկրի Սեյսմոլոգիական ծառայությունը։ Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Գորանբոյ շրջանում։ Երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 04:27-ին, օջախը գտնվել է 13 կմ խորության վրա։ Նշվում է, որ ցնցումները չեն զգացվել։ ...

BACK_TO_TOP