16:35 15.11.2020
Բելառուսի մայրաքաղաքում անցկացվում է նոյեմբերի 12-ին մահացած Մինսկի բնակիչ Ռոման Բոնդարենկոյի հիշատակին նվիրված ընդդիմության կիրակնօրյա հանրահավաքը: Քիչ անց ոստիկանները սկսել են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: Այս մասին հայտնել է TASS լրատվական գործակալությունը:
Իրավապահները ձերբակալություններ են իրականացրել մետրոյի «Պուշկինսկայա» կայարանի մոտակայքում, որտեղ կենտրոնացված էին մեծ թվով անվտանգության ուժեր և հատուկ տեխնիկա:
Իրավապաշտպանները հայտնում են 100-ից ձերբակալված անձանց մասին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ներկայում իրավապահները ամբողջությամբ արգելափակել են Պուշկինի պողոտան ավտոմեքենաների և հասարակական տրանսպորտի համար: Նրանք նաև արգելափակել են Կալվարիյսկայա փողոցի մուտքը Մաշերովի պողոտայից:
Նոյեմբերի 11-ին քաղաքացիական հագուստով մարդիկ Չերվյակով փողոցի տան բակից, որտեղ գտնվում է «փոփոխությունների հրապարակը», սկսել են հանել ծառերից ու ցանկապատերից ընդդիմության սպիտակ-կարմիր-սպիտակ ժապավենները: Նրանց և Ռոման Բոնդարենկոյի միջև տեղի է ունեցել քաշքշուկ, Ռոմանին հրել են, վերջինս ուժեղ հարված էր ստացել գլխին։Ավելի ուշ Բոնդարենկոն տեղափոխվել էր հիվանդանոց Մինսկի ներքին գործերի կենտրոնական վարչությունից: Նոյեմբերի 12-ի երեկոյան Բոնդարենկոն մահացել է: Տեղի ունեցածի առնչությամբ կատարվում է հետաքննություն:
21:29 10.05.2025
Հռոմի «Մասթերսում» Կարեն Խաչանովը մեկնարկել է հաղթանակովՀռոմի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը 6-4, 5-7, 6-1 հաշվով առավելության է հասել արգենտինացի Ռոման Անդրես Բուրուչագայի (135-րդ ռակետ) նկատմամբ: Հաջորդ փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստը կխաղա իտալացի Ֆրանչեսկո Պասարոյի հետ: ...
21:17 10.05.2025
Պեսկով. Ռուսաստանը կքննարկի 30-օրյա հրադադարի առաջարկըՌուսաստանը կքննարկի Ուկրաինայում 30-օրյա հրադադարի առաջարկը։ Այս մասին CNN -ին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք պետք է մտածենք այս մասին։ Սա իրադարձությունների նոր զարգացում է։ Մենք ունենք մեր սեփական դիրքորոշումը», – ասել է նա։ Պեսկովը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մի քանի օր առաջ հայտարարել է եռօրյա հրադադարի մասին»։ […] ...
21:00 10.05.2025
AFP. Պակիստանը խախտել է Հնդկաստանի հետ հրադադարի համաձայնագիրըՊակիստանը խախտել է Հնդկաստանի հետ վերահսկողության գծում հրադադարի մասին համաձայնագիրը։ Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրը։ Անօդաչու թռչող սարքերի պատճառով հնդկական միության Ջամու և Քաշմիր տարածքի մի քանի քաղաքներում գրանցվել են էլեկտրաէներգիայի անջատումներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարը ուժի մեջ է մտել։ ...
20:55 10.05.2025
Պատանեկան ԱԱ. Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեդալային հաշվարկում երկրորդն էՊերուի մայրաքաղաք Լիմայում ավարտված ծանրամարտի պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնության պատանիների պայքարում Հայաստանը մեդալային հաշվարկում գրավել է երկրորդ տեղը: Հայաստանի հավաքականը նվաճել է 4 ոսկե և 1 արծաթե մեդալ: Գրիգոր Ղազարյանը (96 կգ) 3 ոսկե մեդալով դարձել է աշխարհի առաջնության հաղթող, իսկ Հարություն Հովհաննիսյանը (+102 կգ) պոկում վարժությունում ոսկե մեդալ է նվաճել, իսկ երկամարտում` արծաթե: ...
20:51 10.05.2025
ՃՏՊ Գետարգել գյուղում. կան տուժածներՄայիսի 10-ին, ժամը 17:56-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետարգել գյուղի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը: Պարզվել է, որ բախվել են «VAZ» և […] ...
20:46 10.05.2025
Աբասը դեմ է Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելունՊաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը դեմ է արտահայտվել Գազայի հատվածից պաղեստինցիներին վտարելուն, ինչը նախկինում քննարկվել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի կողմից և անընդունելի է հայտարարել «Մերձավոր Արևելյան Ռիվիերա» ստեղծելու ծրագիրը: «Մենք դեմ ենք Պաղեստինից պաղեստինցիների արտաքսմանը, ինչի մասին ասել է նախագահ Թրամփը: Մենք չէինք ցանկանա, որ Գազայի հատվածում ստեղծվի «Միջին Արևելյան Ռիվիերա»: Այս ծրագիրն անընդունելի է, […] ...