15:33 16.11.2020
Աշխարհում մինչև օրս արձանագրված կորոնավիրուսի դեպքերի թիվը մոտենում է 55 միլիոնի։ Ավելի քան 38 միլիոն մարդ բուժվել է, 1 միլիոն 300 հազարից ավելի մարդ՝ մահացել։ Այս մասին են վկայում Worldometers կայքում հրապարակված տվյալները։
Բազմաթիվ երկրներում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Reuters գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանում 1 օրում դեպքերի ռեկորդային աճ է արձանագրվել։ COVID-19 է հաստատվել շուրջ 22 հազար մարդու մոտ։ Մոսկվայի իշխանությունները սահադաշտի վրա ժամանակավոր հիվանդանոց են բացել, որն ընդունում է օրական 60-80 մարդու։
The Guardian-ը հաղորդում է, որ Իրանը նույնպես 24 ժամում ռեկորդային՝ 13 հազար դեպք է արձանագրել։ Երկրի իշխանությունները մտադիր են ավելի խստացնել սահմանափակումները։
Վիրուսի տարածումը զսպելու համար Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նույնպես մտադիր է է՛լ ավելի խստացնել հիվանդության դեմ պայքարը՝ բոլոր դպրոցներում պարտադիր դարձնել դիմակ կրելը, փոքրացնել դասարաններում սովորող աշակերտների թիվը և սահմանափակել շփումները։ Եվրոպայում ամենախոշոր տնտեսությունն ունեցող Գերմանիայում նոյեմբերին փակվել են ռեստորանները, մշակութային և ժամանցային վայրերը։
Ֆրանսիայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ երկրում հաջողվել է համավարակը կրկին վերահսկողության տակ առնել, սակայն դեռ շատ վաղ է հաղթանակ տոնել։ Վիրուսի տարածումը զսպելու համար Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 30-ից համազգային երկրորդ լոքդաուն էին հայտարարել։
ԱՄՆ-ն շարունակում է զբաղեցնել կորոնավիրուսով հիվանդացածների և վիրուսից մահացածների թվով աշխարհում առաջին հորիզոնականը։ Երկրում արձանագրվել է ավելի քան 11 միլիոն դեպք, որոնցից 250 հազարից ավելին՝ մահվան ելքով։
8 միլիոն 800 հազար դեպքով աշխարհում երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է Հնդկաստանը, որին հետևում է Բրազիլիան՝ 5 միլիոն 800 հազար դեպքով։ Մինչև օրս հիվանդացածների թվով չորրորդ տեղը զբաղեցնում է Ֆրանսիան, որին հաջորդում են Ռուսաստանը, Իսպանիան և Մեծ Բրիտանիան։
23:00 19.08.2025
Ավանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է. ԱվինյանԵրևանցիներին որակյալ և հասանելի առողջապահական ծառայություններ մատուցելը մեր մշտական առաջնահերթությունն է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Ավան վարչական շրջանում շահագործման օրվանից ի վեր երբևէ չհիմնանորոգված միակ պոլիկլինիկան ամբողջությամբ արդիականացվել ու տեխնիկապես վերազինվել է։ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Ավան» առողջության կենտրոնում այժմ ստեղծվել են ժամանակակից, հարմարավետ և հուսալի պայմաններ՝ քաղաքացիների […] ...
22:51 19.08.2025
«Բարսային» առաջարկել են «Ինտերի» ֆուտբոլիստի ծառայությունները«Բարսելոնային» առաջարկել են ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Բենժամեն Պավարին։ Այս մասին տեղեկացնում է Diario Sport-ը։ Ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալը նախորդ շաբաթ հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և քննարկել հնարավոր տրանսֆերը։ Կատալոնական ակումբի համար, սակայն, Պավարին ձեռք բերելն առաջնահերթություն չէ։ Տրանսֆերային պատուհանի վերջին օրերին «Բարսելոնայի» նպատակն Իսպանիայի Լա լիգայի համար ֆուտբոլիստներին գրանցելն է։ «Բարսելոնան» այժմ […] ...
22:44 19.08.2025
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետԴեսպան Քվինն ուրախ էր զրուցել ծագումով հայ ամերիկացի զինծառայողների հետ, որոնք Հայաստան են ժամանել՝ մասնակցելու «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությանը։ Այս մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: «Արծիվ գործընկեր-2025» զորավարժության ավարտին նախատեսվում է ԱՄՆ զինծառայողների և նրանց ռազմական տեխնիկայի վերադարձ դեպի ծառայության հիմնական վայր։ ...
22:35 19.08.2025
Վաշինգտոնյան գործընթացը, Իրանի նախագահի այցը, ՀՀ վարչապետի ուղերձը. հարցազրույց Արմինե Մարգարյանի հետՎաշինգտոնյան հռչակագրի ստորագրումից 10 օր է անցել: Դրա որոշ դրվագներին անդրադարձավ վարչապետը՝ հասարակությանը հասցեագրված իր ուղերձում: Հատկապես հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը վերաբերող թեման այսօր նաև Իրանի նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպման գլխավոր թեմաներից էր: Այս ու այլ հարցեի անդրադարձել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...
22:24 19.08.2025
Ջորկաեֆը ներկայացրել է Հայաստանի Մ19 հավաքականի հայտացուցակըՖուտբոլի Հայաստանի Մ19 հավաքականը օգոստոսի 21-23-ը մարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Միշա Ջորկաեֆը հավաքական է հրավիրել հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Արտյոմ Դավիդով – «Նոա» Ալբերտ Ավետիսով – «Նոա» Արթուր Պետրոսյան – «Փյունիկ» Սարգիս Դերձակյան – «Միկա» Պաշտպաններ Գոռ Վասիլյան – «Նոա» Նարեկ Պողոսյան – «Փյունիկ» Մարատ Բաբայան – ԲԿՄԱ Կարեն Հարությունյան – «Շիրակ» Կարեն […] ...
22:12 19.08.2025
Սպիտակ տուն. Ալյասկայի գագաթնաժողովը հիմք է հանդիսանում բանակցությունների երկրորդ փուլի համարԱՄՆ-Ռուսաստան գագաթնաժողովը Անքորիջում շատ արդյունավետ էր և բացեց դուռը Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ փուլի համար, որը տեղի ունեցավ օգոստոսի 18-ին Վաշինգտոնում, ասել Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ալյասկայում երկկողմ բանակցությունները շատ արդյունավետ էին, և երկու երկրների առաջնորդները (ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Վլադիմիր Պուտինը) համաձայնության եկան մի շարք կարևոր կետերի շուրջ, […] ...