18:45 30.11.2020
Ստատուս-քվոյի փոփոխությունը կարող է ապակայունացման հանգեցնել Մերձդնեստրի շուրջ իրավիճակը,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ արձագանքելով Մոլդովայի նորընտիր նախագահ Մայա Սանդուի առաջարկին՝ տարածաշրջանից ռուս զինվորականներին հանելու մասին։ Պեսկովի խոսքերը փոխանցում է РИА Новости գործակալությունը։
«Ռուսաստանը շատ կարևոր գործառույթներ է կատարում, և, բնականաբար, ստատուս-քվոյի փոփոխությունը կարող է հանգեցնել լուրջ ապակայունացման։ Մենք հույս ունենք, որ այս ամենը կքննարկվի, և այս պլանում չեն արվի որևէ կտրուկ գործողություններ»,- ասել է Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը։
Պեսկովը նաև ընդգծել է, որ Մոլդովան և Ռուսաստանը նախապես չեն քննարկել Մերձդնեստրից խաղաղապահների դուրսբերման մասին առաջարկը։ Պեսկովը հայտնել է, որ Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնի հետ երկխոսությունը շարունակվում է, և այս առումով այդ երկխոսությունը ավելի կառուցողական է։ Նա հույս է հայտնել, որ այդ կառուցողականությունը կշարունակվի նաև հաջորդ իշխանությունների օրոք։
Մայա Սանդուն ընտրություններից հետո առաջին մամուլի ասուլիսի ժամանակ ասել էր, որ մտադիր է Մոսկվայի հետ քննարկել Մերձդնեստրից ռուս խաղաղապահների դուրսբերման հարցը։ Սանդուի կարծիքով՝ այդ առաքելությունը պետք է փոխարինել քաղաքացիական առաքելությամբ՝ ԵԱՀԿ-ի հովանու ներքո։
Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության բնակչության 60 տոկոսը ռուսներ և ուկրաինացիներ են։ Տարածաշրջանը Մոլդովայի կազմից դուրս գալ էր ցանկանում դեռ մինչև ԽՍՀՄ անկումը։ 1992 թվականին Մոլդովայի ջանքերը՝ ուժով լուծելու խնդիրը, ձախողվել էին, և Մերձդնեստրը դարձել էր փաստացի չկառավարվող տարածք։
Արդեն 28 տարի է Մերձդնեստրում խաղաղապահ առաքելություն է իրականացվում։ Տարածաշրջանում խաղաղությունը պահպանում են 402 ռուսաստանցի զինվորականներ, 492 մերձդնեստրցի, 355 մոլդովացի և 10 զինվորական դիտորդներ Ուկրաինայից։
14:35 14.05.2025
Արարատ Միրզոյանը և Ալեն Բերսեն քննարկել են ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերըԼյուքսեմբուրգում կայացած քննարկումների ընթացքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵԽ փոխգործակցության հարցերի, այդ թվում՝ առաջիկա ծրագրերին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...
14:33 14.05.2025
Ռուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունների․ ՈւշակովՌուսաստանը պատրաստ է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել Ուկրաինայի հետ ուղիղ բանակցությունները, ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Դուք գիտեք նախագահի մայիսի 11-ի հայտարարությունը, որ մենք պատրաստ ենք մայիսի 15-ին Ստամբուլում ուղիղ բանակցություններ սկսել։ Ավելի ճիշտ՝ նույնիսկ չսկսել, այլ վերսկսել այն բանակցությունները, որոնք ընդհատվել էին ուկրաինական կողմի կողմից […] ...
14:28 14.05.2025
ՊԵԿ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստինՊետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ Բրյուսելում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև կնքված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո գործող մաքսային հարցերով ենթակոմիտեի հինգերորդ նիստին։ Նիստի ընթացքում ներկայացվել են մաքսային ոլորտին առնչվող օրենսդրական բարեփոխումները, ինչպես նաև մաքսային գործառնությունների թվայնացման ուղղությամբ երկու կողմերի ձեռքբերումները և առաջիկա քայլերը։ Քննարկվել է […] ...
14:21 14.05.2025
Թրամփը ցանկանում է Իրանին գործարք առաջարկել միջուկային զենքից հրաժարվելու դիմացԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է համաձայնագիր կնքել Իրանի հետ, եթե վերջինս հրաժարվի միջուկային զենքի մշակումից։ «Ես ուզում եմ գործարք կնքել Իրանի հետ, եթե հնարավոր է ինչ-որ բան անել։ Բայց նրանք պետք է դադարեն ահաբեկչությունը հովանավորելուց, արյունալի միջնորդական պատերազմներ վարելուց և միջուկային զենք ստեղծելու նպատակից», – ասել է Թրամփը Միացյալ Նահանգների և […] ...
14:18 14.05.2025
Քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերըՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված առանցքային հարցերը, անդրադարձել համագործակցությանը էներգետիկ և առևտրատնտեսական ոլորտներում: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ: ...
14:11 14.05.2025
Հայաստանը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը․ ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 134-րդ նստաշրջանում։ «Հարգելի՛ նախարար Բետել, Ցանկանում եմ իմ անկեղծ գնահատանքը հայտնել Ձեզ և Լյուքսեմբուրգի նախագահությանն այս դժվարին ժամանակներում ցուցաբերած նվիրված առաջնորդության համար։ Հարգելի՛ գործընկերներ, Այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերների առաջ։ Բազմակողմանիության քայքայումը, մարդու իրավունքների համակարգի թուլացումը, ժողովրդավարական արժեքների նահանջի մտահոգիչ միտումը և […] ...