Բրիտանիան և ԵՄ-ն պետք է Բրեքզիթի հարցով համաձայնության գան մինչև դեկտեմբերի 13-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    388.08
  • RUBLE
    4.81
  • 430.96
WEATHER
+18.79 oC

Բրիտանիան և ԵՄ-ն պետք է Բրեքզիթի հարցով համաձայնության գան մինչև դեկտեմբերի 13-ը

10:28 10.12.2020

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին չի հաջողվել բրեքզիթի հարցով բանակցությունների ընթացքում համաձայնության գալ, հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը։

Ըստ Բրիտանիայի կառավարության ներկայացուցչի՝ կողմերի միջև առկա են լուրջ տարաձայնություններ ազատ առևտրի և հետագա հարաբերությունների ձևաչափի շուրջ։

Քննարկումները տեղի են ունեցել դեկտեմբերի 9-ին՝ Բրյուսելում աշխատանքային ընթրիքի շուրջ, որին մասնակցել են Բորիս Ջոնսոնը, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Մեծ Բրիտանիայի և Եվրամիության գլխավոր բանակցողները։ Պատվիրակությունները պետք է մինչև դեկտեմբերի 13-ը որոշում կայացնեն՝ արդյո՞ք կկնքվի համաձայնագիր, թե՞ Բրիտանիան դեկտեմբերի 31-ին դուրս կգա Եվրամիության կազմից՝ առանց հարաբերությունները կարգավորող փաստաթղթի։

Եվրահանձնաժողովի ղեկավարն իր հերթին հայտարարություն է տարածել՝ խոստովանելով, որ կողմերը բոլորովին տարբեր դիրքորոշումներ ունեն, իսկ բանակցողներն անհապաղ կշարունակեն քննարկումները։

Մեծ Բրիտանիան ԵՄ-ի կազմից դուրս է եկել 2020 թվականի փետրվարի 1-ին՝ կառույցը լքելու պայմանների շուրջ 3 տարվա խորհրդակցություններից հետո։ Կողմերը համաձայնության էին եկել մինչև այս տարվա վերջ անցումային շրջանի մասին, որի ընթացքում Մեծ Բրիտանիայի վրա տարածվում էին բոլոր եվրոպական նորմերը, այդ թվում՝ կապված միասնական եվրոպական շուկայի կանոններով առևտրի հետ։

Մինչև անցումային շրջանի ավարտը կողմերը պետք է պայմանավորվեն հետագա հարաբերությունների ձևաչափի շուրջ և ազատ առևտրի մասին համաձայնագիր կնքեն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթը

15:49 14.05.2025

Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը, 2025 թվականի մայիսի 13-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արարատի մարզի Մասիս համայնքի Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում 2024 թվականի նոյեմբերի 8-ին կատարված անչափահասի սպանության մեջ մեղադրվող 2 անձի, ինչպես նաև անչափահասին ծեծի ենթարկած 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի […] ...

Հռոմի պապը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին

15:40 14.05.2025

Հռոմի պապը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին

Նորընտիր Հռոմի պապ Լեո XIV-ը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին, չորեքշաբթի օրը հաղորդել է Vatican News-ը։ «Պապը հայտնել է իր հանձնառությունը՝ անել ամեն ինչ՝ խաղաղության գերիշխանությունն ապահովելու համար», – հաղորդում է Vatican News-ը։ Պապի խոսքով՝ Սուրբ Աթոռը պատրաստ է ցանկացած ջանք գործադրել, որպեսզի «թշնամիները դեմ առ դեմ հանդիպեն և խոսեն»։ Հռոմի […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ

15:30 14.05.2025

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաեւ Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու […] ...

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ

15:17 14.05.2025

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ

Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...

Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

15:08 14.05.2025

Թրամփը չի բացառել Ռուսաստանի և Իրանի դեմ նոր պատժամիջոցները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «մշտապես քննարկում է» Ռուսաստանի և Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու հնարավորությունը։ «Ես չեմ ուզում դրա մասին խոսել, բայց ես միշտ դիտարկում եմ երկրորդական պատժամիջոցների հնարավորությունը», – Սաուդյան Արաբիայից թռիչքից հետո նախագահական ինքնաթիռում լրագրողներին ասել է ամերիկացի առաջնորդը՝ պատասխանելով լրագրողի հարցին։ Ամերիկայի նախագահի խոսքով՝ «Իրանի դեմ երկրորդական պատժամիջոցները «երկիրը հասցրել […] ...

SHANTNEWS

15:00 14.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP