16:14 27.06.2018
Հունիսի 26-ին երիտասարդ դերասանները հանդիսատեսի դատին են հանձնել Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» պիեսը:
Գոյի պայքար, իրավունքների հաստատման կռիվ, քաղաքական հալածանքներ ու դիրքերի չարաշահում: Բեմադրության առանցքում մերօրյա ամենակարևոր խնդիրներն են արծարծվում, որտեղ հերոսները մարդկանց տեսքով կենդանիներն են, ովքեր նույնպես արդարության համար պայքարելու իրավունք ունեն: Այս ներկայացման ռեժիսորը ուսանող է, ու այս պիեսը երիտասարդ Արտուշ Միքայելյանի նախադիպլոմային աշխատանքն է եղել:
Պիեսի բեմադրության փորձերը մինչև վերջին քաղաքական իրադարձություններն էին սկսվել: Ընդամենը մեկ ամիս առաջ էլ հանձնվել էր պրոֆեսիոնալ դերասանների, ռեժիսորների ու դասախոսների դատին: Դիպլոմային աշխատանքն արդեն դրամատիկականի փոքր բեմում է:
Ջորջ Օրուելի «Անասնաֆերման» գործ է, որտեղ գործողությունները միայն ներանձնային չեն, հակառակը, այստեղ շոշափվում է թեմա, որն արդիական է բոլոր ժամանակներում՝ կենդանիների շուրթերով խոսում են բոլոր ժամանակների անարդարությունների մասին:
Օրուելի վեպում ներկայացվում է, թե ինչերի են ընդունակ նրանք՝ ազատ, արդար ու ազնիվ կյանքով ու աշխատանքով ապրելու դեպքում: Բռնապետի լծի տակ ապրած կենդանիների նպատակը համընդհանուր էր՝ ազատվել իրենց ագարակատիրոջ դաժան ենթակայությունից: Մարդկանց համարելով թշնամիներ, կենդանիները շարունակում են իրենց հեղափոխությունն ու պայքարը, սակայն ամեն բան փոխվում է, երբ նոր առաջնորդն է իշխում կենդանիներին՝ իր կամքն ու օրենքները թելադրում, աշխատացնում կենդանիներին այսպես ասած իր աթոռի ու իշխանության համար:
Ներկայացումը, սակայն, ավարտվում է այլ նոտայով, այնպես՝ ինչպես եղավ մեր իրականությունում՝ հասարակությունն իր խոսքի իրավունքը վերականգնեց:
Քաղաքական սատիրան ենթատեքստով մեկնաբանված մեսիջ էր , որը երիտասարդ ռեժիսորը հասցրեց հանդիսատեսին։
16:01 13.08.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և […] ...
15:48 13.08.2025
Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբԵվրոպացի առաջնորդները ցանկանում են հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ։ Նրանք հիանալի տղաներ են, ովքեր ցանկանում են համաձայնության գալ», – գրել է նա Truth Social-ում չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի խաղաղության հարցով եվրոպացի առաջնորդների հետ առցանց գագաթնաժողովից առաջ։ Չորեքշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ, կկայանա […] ...
15:29 13.08.2025
Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆՌուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...
15:22 13.08.2025
Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 13.08.2025
Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալԱրման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...