17:31 27.06.2018
Գյումրիի թիվ մեկ պոլիկլինիկայի շենքը 1800-ականների կառույց է և գտնվում է «Կումայրի» պատմական արգելոցի տարածքում։ Բուժհաստատությունն այստեղ 25 տարի է՝ գործում է վարձակալությամբ ու ժամանակ առ ժամանակ ակտիվանում են պոլիկլինիկայի տեղափոխության կամ օպտիմալացման մասին խոսակցությունները, հետո մարում: Այս հարցի շուրջ կրկին խոսակցություն տարածվեցին առողջապահության նախարարի այցի ժամանակ: Խնդրի վերջնական լուծման տարբերակը դեռ հայտնի չէ, բայց ըստ պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանի, արդեն բացեիբաց խոսվում է՝ բուժհաստատության շենքը հետաքրքրում է ներդրողներից մեկին:
Մի քանի ամիս առաջ, երբ պոլիկլինիկայի տեղափոխման հարցն էր քննարկվում, դրա հավանական պատճառ մարզի առողջապահության վարչության պետ Մեսրոպ Բզնունին նշել էր միայն շենքի վթարային վիճակը, որը, ըստ տնօրենի, ամենևին էլ այդպես չէ․
«Շենքի վթարայնության հետ կապված մի քանի անգամ ասել եմ, շեշտել եմ նույնիսկ ԶԼՄ-ներով, որ եկել են, նայել են շենքը, սակայն չենք ստացել ոչ մի գրություն, որ շենքը վթարային է, բանավոր զրույց ենք ունեցել, որի ընթացաքում ասվել է, որ շենքը վթարային չէ, կարող եք շարունակել ձեր գործունեությունը»։
Հիմա արդեն շենքը ներդրողին վաճառելու տարբերակը չեն թաքցնում, բայց ներդրողի անունն են գաղտնի պահում:
Շենքը որպես պատմական, մեկ այլ գուցե կարևոր նպատակի է ծառայելու, բայց աշխատակիցները ուզում են, որ դա չլինի պոլիկլինիկայի փակվելու հաշվին, ինչը կանխատեսում են, հաշվի առնելով այն, որ վեց ամիս է՝ այլ տարածք տեղափոխվել մարզպետարանը չի առաջարկում։
16:13 13.08.2025
Զելենսկին ժամանել է Բեռլին՝ Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից առաջ ԵՄ-ի հետ խորհրդակցություններ անցկացնելուՎլադիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին, որտեղ նա և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ օնլայն ձևաչափով կմասնակցեն Ալյասկայում կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ քննարկումներին: Այս մասին հաղորդում է «Օբշչեստվեննոյե. Նովոստի» հեռուստաալիքը: Ուկրաինայի վերաբերյալ առցանց հանդիպումը նախաձեռնել է Գերմանիայի կանցլերը։ Մերցը նախատեսում է նախ կապ հաստատել Ուկրաինայի ամենամոտ եվրոպական դաշնակիցների հետ՝ […] ...
16:01 13.08.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և […] ...
15:54 13.08.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն ԵրևանումՕգոստոսի 14-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Ձորափի փողոցից աջ շրջադարձ կատարող մեքենաների համար կտեղադրվի աջ լրացուցիչ սեկցիա, որը կաշխատի ռեժիմով»,- ասված է հաղորդագրությունում: ...
15:48 13.08.2025
Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբԵվրոպացի առաջնորդները ցանկանում են հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ։ Նրանք հիանալի տղաներ են, ովքեր ցանկանում են համաձայնության գալ», – գրել է նա Truth Social-ում չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի խաղաղության հարցով եվրոպացի առաջնորդների հետ առցանց գագաթնաժողովից առաջ։ Չորեքշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ, կկայանա […] ...
15:29 13.08.2025
Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆՌուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...
15:22 13.08.2025
Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...