22:17 21.12.2020
Մեծ Բրիտանիայում վերջին 24 ժամում արձանագրված կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմել է 33 364, 215 մարդ մահացել է։ РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է Մեծ Բրիտանիայի առողջապահական գերատեսչությունը։
Նախօրեին Բրիտանիայում կորոնավիրուս էր հաստատվել 35 928 մարդու մոտ, 326 մարդ մահացել էր։ Սա ռեկորդային ցուցանիշ էր այդ երկրի համար համավարակի սկզբից ի վեր։ Ընդհանուր առմամբ, մինչև օրս Բրիտանիայում կորոնավիրուս է հաստատվել 2 073 511 մարդու մոտ, հիվանդներից 67 616-ը մահացել է։
Հիշեցնենք, Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի նոր շտամ է հայտնաբերվել։ Կորոնավիրուսի նոր, մուտացված տեսակը շատ ավելի արագ է տարածվում, քան COVID 19-ի՝ մինչև այժմ հայտնի տարբերակը։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կորոնավիրուսի այս մուտացված տարբերակը Բրիտանիայում շրջանառվում էր դեռ սեպտեմբերին, սակայն լայն տարածում է գտել նոյեմբերի կեսից։
Ավելի ուշ մուտացված վիրուսով վարակման դեպքեր են արձանագրվել նաև Դանիայում, Նիդերլանդներում և Ավստրալիայում, այնուհետև նաև՝ Հարավաֆրիկյան հանրապետությունում և Իտալիայում։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ առայժմ տվյալներ չկան այն մասին, որ կորոնավիրուսի նոր շտամն ավելի մահացու է, ավելի ծանր ընթացք ունի կամ այլ կերպ կարող է արձագանքել պատվաստանյութերին, սակայն այն 70 տոկոսով ավելի վարակիչ է։
Արդեն մեկ տասնյակից ավելի երկրներ դադարեցրել են օդային, ցամաքային և ծովային հաղորդակցությունը Մեծ Բրիտնաիայի հետ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը, Ռուսաստանը ևս դեկտեմբերի 22-ի կեսգիշերից դադարեցնում է ավիահաղորդակցությունը Մեծ Բրիտանիյաի հետ՝ վարակի ներմուծումը և տարածումը թույլ չտալու համար։ Սահմանափակումները գործելու են մեկ շաբաթ։
12:32 14.05.2025
Շիրակի քրեական ոստիկանները բացահայտել են թմրամիջոցի իրացման դեպք․ իրացնողը կալանավորվել էՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրանյութի իրացման վերաբերյալ ստացել էին օպերատիվ տեղեկություն: Հանցագործության բացահայտումը մայիսի 5-ին էր: Ժամը 13.20-ին Շիրակի քրեական ոստիկանները Գյումրիի Հաղթանակի պողոտայում ձերբակալեցին գյումրեցի երկու տղամարդու` 62 և 53 տարեկան: Երկուսն էլ տեղափոխվեցին վարչություն, որտեղ խուզարկությամբ 62-ամյա գյումրեցու մոտ հայտնաբերված տոպրակում կար չորս ներարկիչ, մեկը` լցված թափանցիկ հեղուկով: Նա հայտնեց, որ […] ...
12:28 14.05.2025
Իրանն ու ԱՄՆ-ն համաձայնել են շարունակել միջուկային բանակցություններըԻրանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել շարունակել բանակցությունները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար և քննարկում են խորհրդակցությունների հաջորդ փուլի ժամանակն ու վայրը։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Այն փաստը, որ բանակցություններ են ընթանում, և երկու կողմերն էլ հաստատել են դրանք շարունակելու իրենց մտադրությունը, […] ...
12:21 14.05.2025
Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետը պետությանը պատճառել է շուրջ 274 մլն դրամի վնասՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում իրականացված լայնածավալ վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետն իր ենթակայության տակ գտնվող ընկերության տնօրեն Ֆ.Մ.-ի և իր հորեղբորորդի Կ.Մ.-ի օժանդակությամբ պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, որն էական վնաս է պատճառել պետության […] ...
12:15 14.05.2025
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահինՊաշտոնական այցով Ղազախստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ: Շնորհակալություն հայտնելով Երլան Կոշանովին հրավերի, ինչպես նաեւ ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ մեր երկիրը բարձր է գնահատում Ղազախստանի հետ գործընկերային հարաբերությունները եւ պատրաստ է ջանքեր ներդնել դրանց հետագա խորացման ուղղությամբ: Այս համատեքստում ԱԺ նախագահն […] ...
12:07 14.05.2025
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացի շրջանակներում Հունաստանի դեսպանը հայտնել է իր երկրի լիակատար աջակցությունըՄայիսի 12-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին։ Նախարար Սարգսյանը ողջունելով դեսպան Սոֆիանոպուլոսին՝ անդրադարձել է Հայաստանի և Հունաստանի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով գերատեսչական մակարդակով համագործակցությունն առավել խորացնելու անհրաժեշտությունը և առկա ներուժը։ Արտակարգ և լիազոր դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վերահաստատել է Հունաստանի պատրաստակամությունը՝ […] ...