19:40 25.12.2020
Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցում այսօր գործադուլը շարունակվել է: Հիշեցնենք, երկու օր առաջ դպրոցի մանկավարժները նախազգուշական գործադուլ էին հայտարարել՝ տնօրենի ընտրության արդյունքները վերանայելու պահանջով:
Սեպտեմբերի 15-ին դպրոցում տնօրենի պաշտոնի համար մրցույթ է անցկացվել, թեկնածուներից ոչ մեկը առավելագույն ձայներ չի ստացել: Ըստ գործող կարգի էլ՝ մրցութային փուլը հաղթահարած երկու թեկնածուների միջև ընտրություն կատարել է փոխվարչապետը: Համաձայն այդ ընտրության՝ թիվ 25 դպրոցում տնօրեն է ընտրվել Գյումրի թիվ 9 դպրոցի փոխտնօրենը: Փոխվարչապետի ընտրության հետ մանկավարժները համաձայն չեն և պահանջում են վերանայել որոշումը:
Մանկավարժների նախազգուշական գործադուլը իրենց պահանջին ուշադրություն հրավիրելու նպատակն ուներ և նախազգուշացրել էին, որ եթե իրենց բարձրացրած հարցն էլի օդում կախված մնա, դիմելու են անժամկետ գործադուլի: Այսօր ևս մանկավարժներն իրենց պահանջի հետ մենակ էին: Նախազգուշական գործադուլից հետո մանկավարժների հետ հանդիպելու, հարցը քննարկելու ցանկություն ո՛չ մարզպետարանում, ո՛չ էլ կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունում չեն հայտնել: Մանկավարժներն էլ որոշել են գործադուլը շարունակել: Իսկ պահանջը մեկն է՝ վերանայել տնօրենի ընտրության որոշումը և այդ պաշտոնում նշանակել իրենց գործընկեր Մերուժան Մինասյանին, որը քվեարկությամբ տնօրենի մյուս թեկնածուից կրկնակի ավելի ձայներ է ստացել, բայց փոխվարչապետի որոշմամբ՝ քիչ ձայներ ստացած թեկնածուն է տնօրեն նշանակվել:
«Մենք դասադուլ չենք հայտարարել: Պարզապես տեղյակ ենք պահել, որ մեր իրավունքները պաշտպանելու համար անում ենք գործադուլ: Բնականաբար, հասկանալի է, որ եթե ուսուցիչը գործադուլ է անում, սա նշանակում է, որ դասարան չեն մտնում, դաս չեն պարապում: Եղել են երեխաներ, որոնք եկել են դպրոց, նստել իրենց դասարաններում, բայց մենք դաս չենք պարապել: Մեր նախազգուշական գործադուլին ոչ ոք չի արձագանքել, պարզապես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին կրթության վարչությունից ասել են, որ ուշադիր լինենք՝ աշակերտների կրթական իրավունքը չոտնահարվի»,- Shantnews-ին ասել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի ուսուցիչ Թաթուլ Խաչատրյանը:
Տնօրենի ընտրության որոշումը վերանայելու մասին մանկավարժների դիմում-բողոքին փոխվարչապետի աշխատակազմից, ըստ նրանց, պատասխանել են, որ որոշումը կայացված է և փոփոխության ենթակա չէ: Որոշումը վերանայելու ևս մեկ դիմում էլ տնօրենի թեկնածու Մերուժան Մինասյանն է փոխվարչապետին հասցեագրել, իսկ վերանայման պահանջը հիմնավորում է սրանով, որ նախ` երկու թեկնածուների միջև ընտրություն կատարելու ժամկետներն են խախտվել:
«Մեզ կրթության վարչությունից պատասխանել են, որ սեպտեմբերի 18-ին փաթեթներն ուղարկվել են փոխվարչապետին: Սեպտեմբերի 18-ից մինչև սեպտեմբերի 26-ը փոխվարչապետը որոշում չի կայացրել: Նաև հարցազրույց է անցկացվել, որն օրենքի կետով նախատեսված չի եղել: Հարցազրույցը երևի հենց այդ նպատակով անցկացվեց, որ նշանակեին այն անձին, որին ցանկանում էին»,- նշել է Գյումրիի թիվ 25 հիմնական դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանը:
Վաղը ևս թիվ 25 դպրոցում դասեր չեն լինելու: Նորից սպասելու են փոխվարչապետի պատասխանին, պատասխան չստանալու դեպքում, մանկավարժները հայտարարեցին՝ գործադուլը կշարունակեն նաև արձակուրդներից հետո:
19:54 17.07.2025
Մեկնարկել է «Նոա» – «Ֆերենցվարոշ» հանդիպման տոմսերի վաճառքը18:35 17.07.2025
Իրավունք չունեինք պարտվելու․ Եղիշե Մելիքյան19:47 17.07.2025
Չարենցավանի համայնքային ոստիկանները գերեզմանատան մոտ զենք-զինամթերք են հայտնաբերելՈստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքը։ Հուլիսի 14-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ պատերազմի մասնակից է և իր հետ բերած զենք-զինամթերքը թողնում է Չարենցավան քաղաքի հին գերեզմանատան ճանապարհին՝ պանելի […] ...
19:42 17.07.2025
Մայրաքաղաքում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հուլիսի 19-ից Սարյան և Մոսկովյան փողոցներում՝ Մաշտոցի պողոտա-Սարյան փողոց խաչմերուկից՝ ուղղությունը դեպի Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմ: Ճանապարհային նշանների տեղադրումը կմեկնարկի հուլիսի 17-ից, սակայն երթևեկության կազմակերպման փոփոխությունն ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: 62 համարի փոխադրամիջոցի երթուղին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկից դեպի Մաշտոցի պողտա-Խորենացու փողոց խաչմերուկ կգործի Մաշտոցի պողոտայով: […] ...
19:37 17.07.2025
Կկանոնակարգվեն անվանական կրթաթոշակի տրամադրման մեխանիզմներըԳործադիրը հաստատել է Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզառազմական պետական ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգերը: Ըստ այդմ՝ կսահմանվեն հանրակրթական ուսումնական հաստատությունների դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի և միջազգային օլիմպիադաների դիպլոմակիրներին անվանական կրթաթոշակ տրամադրելու պահանջները: Ըստ այդմ, անվանական կրթաթոշակը տրվում է ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների […] ...
19:32 17.07.2025
Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open-ումՀայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը պարտվել է Iași Open WTA-250 շարքի մրցաշարում։ Աշխարհի 53-րդ ռակետը 1/8 եզրափակչում 6-7, 2-6 հաշվով զիջել է Մարիա Լուրդես Կարլեին (Արգենտինա, 124-րդ ռակետ)։ Առաջին սեթում Ավանեսյանը մրցակցին հաղթում էր 5-1 հաշվով, բայց չկարողացավ իրացնել առավելությունն ու պարտվեց։ Ռումինիայում անցկացվող մրցաշարում Ավանեսյանը նախորդ տարի եզրափակիչ էր հասել։ Լուերդես Կարլեն քառորդ եզրափակչում կմրցի […] ...
19:28 17.07.2025
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաեւ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Առանձին անդրադարձ է կատարվել տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին: Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: ...
19:21 17.07.2025
«Վեոլիա Ջուր»-ը ներկայացրել է Երևանում ջրամատակարարման գրաֆիկի խախտումների պատճառը«Վեոլիա Ջուր» ընկերությունը պարզաբանում է տարածել. «Վերջին օրերին հանրապետությունում գրանցված աննախադեպ բարձր ջերմաստիճանով, ինչպես նաև ջրասպառման պիկով պայմանավորված՝ Երևանի որոշ հատվածներում նկատվում են ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ: Առավել խոցելի են հատկապես Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 9-րդ զանգվածները, Նոր Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների որոշակի հատվածներ, Ջրվեժ գյուղը: «Խնդիրն այն է, որ այս օրերին կտրուկ […] ...