21:00 25.12.2020
Դադիվանքի զանգերը նորից իրենց տեղում են, բայց լուռ ու առանց պատարագի կանչող խորհրդի , իսկ Շուշիի Կանաչ վանքի գմբեթները զանգերի հետ թշնամին պայթեցրեց: Արցախի այս երկու եկեղեցիների զանգերը ձուլվել են Գյումրիում, 2015 թվականին: Հեղինակը գյումրեցի քանդակագործ Հովհաննես Պապոյանն է, որն իր եղբայրների հետ Գյումրիում հիմնել է եկեղեցական զանգերի ձուլարան։Քանդակագործ եղբայրները արհեստն ու արվեստը միավորել են ու պատրաստում են զանգեր հայկական զարդանախշերով ու եկեղեցիների հարթաքանդակներով:
Դադիվանքի և Շուշիի Կանաչ վանքի զանգերը վարպետը տեղադրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Արցախում դրանք 5 տարի պատարագների ու ժամերգությունների են կանչել հավատացյալներին:
«Դադիվանքի զանգերն իջեցվեցին: Ճիշտն ասած՝ երեխայի պես լաց եմ եղել: Հետո ինչքան մեծ էր ուրախությունս, երբ զանգերը վերատեղադրվեցին: Իսկ Կանաչ վանքի զանգերի մասին մինչև օրս տեղեկություն չունեմ : Տա աստված մի օր ամեն ինչ վերադարձնենք ու ես բոլոր եկեղեցիներում նորից անվճար զանգեր կկախեմ»,-ասում է քանդակագործ Հովհաննես Պապոյանը:
Երկու վանքերի զանգերին եկեղեցիների հարթաքանդակներն են : Սա վարպետների ձեռագիրն է, որ ամեն մի զանգ լինի յուրօրինակ ու անվանական: Սրանով գյումրեցի վարպետների աշխատանքը տարբերվում է եկեղեցական զանգերի մեծ արտադրություններից։Գյումրեցի եղբայրները բացառապես հայկական զարդանաշխեր են պատկերում:
«Վերցնում ենք հայկական զարդանախշերը ու հիմնականում աշխատում ենք հավատարիմ մնալ մեր մշակույթին , մեր դարավոր պատմությանը: Ով, եթե ոչ հայը պետք է պահպանի իր մշակույթը: Դադիվանքի և Շուշիի Կանչ վանքի զանգերի վրա եկեղեցիների հարթաքանդակներն էինք պատկերել: Համոզված եմ , որ վերադարձնելու ենք հաստատ»,- ասում է քանդակագործ Վահագն Պապոյանը:
Հնոցի մեջ պարբերաբար հումք են ավելացնում՝ պղնձի և անագի համաձուլվածքը պետք է ճիշտ համամասնությամբ ստանալ: Ու մինչ ձուլվածքը պատրաստ կլինի, զանգի , այսպես ասենք, կաղապարն է պատրաստվում, պարաֆինից ստացած զարդանախշերն են տեղադրվում: Զանգի չափերն ու պատրաստման ճշգրտությունը որոշիչ են հնչողության համար:
Հնոցում կրակը ժամեր շարունակ բոցավառվում է ու համաձուլվածքն արդեն պատրաստ է: Հերթը զանգի ձուլման ամենաբարդ փուլինն է: Լավայի պես տաք հեղուկը պետք է կաղապարի մեջ լցնել: Այս գործից առաջ ու ամբողջ ընթացքում զանգագործ եղբայրներն աղոթում են: Սա գործի հաջողության համար է:
Մեկ զանգի ձուլման ամբողջ պրոցեսը ամենաքիչը 7 օր է տևում: Յուրաքանչյուր զանգ իր տարիքն ու կյանքի տևողությունն ունի:
«Զանգը ծերանում է: Ոչ մի այլ առարկա նման հատկություն չունի: Ինչքան զանգը հին է, այնքան ձայնը նստած է: Տարիների ընթացքում փոխվում է մոլեկուլյար կազմվածքը: Մի զանգ էլ պատրաստել եմ, որի վրա գրված է ․ «Աստված զորացրու ազգս Հայոց»։Կապ չունի, թե որ եկեղեցում կտեղադրվի »,-նշում է Հովհաննես Պապոյանը:
Պատերազմից հետո ձուլված զանգը սպասում է եկեղեցիներից մեկում տեղ գտնելու իր հերթին: Եկեղեցական զանգերի պատրաստման նոր ժամանակաշրջանում գյումրեցի վարպետները թողնում են իրենց հետքը՝ ամեն զանգի ներսի հատվածում եղբայրների ազգանունն է դրոշմված:
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:46 01.05.2025
Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներՇրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...