18:46 28.06.2018
Գյումրիի Ստեփան Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի դերասանները դեմ են դուրս եկել նոր տնօրենի թեկնածուին: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը դերասանները հայտարարել են, որ չեն ցանկանում տնօրենի պաշտոնում տեսնել թատրոնի հետ կապ չունեցող մարդու:
Իսկ թե ո՞վ է քաղաքապետարանի առաջարկած թեկնածուն, թատրոնի ստեղծագործական կազմը տեղեկացել է մամուլի հրապարակումներից: Ըստ այդմ՝ պարզվել է, որ տիկնիկային թատրոնի նոր տնօրեն է նշանակվելու քաղաքապետարանի մշակույթի բաժնի նախկին պետ Արտուշ Մկրտչյանը, որն օրեր առաջ, սեփական դիմումի համաձայն, ազատվել է պաշտոնից այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառաբանությամբ:
Մինչ ասուլիսը պարզվեց, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը հասցրել է ընդունել դերասաններին, լսել նրանց բողոքը, որի ժամանակ թատրոնի կոլեկտիվը նշել է, որ իրենք ունեն իրենց թեկնածուին, որը թատրոնի ռեժիսոր Արմենուհի Մանուկյանն է, և քաղաքապետից պահանջել են չեղարկել կայացրած որոշումը:
Սամվել Բալասանյանը վստահեցրել է, որ ավագանու առաջիկա նիստի ընթացքում այդ հարցը քննարկվելու է:
Հիշեցնենք, որ թատրոնի նախկին տնօրեն Լևոն Բաղդասարյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է, նա այժմ կատարում է տիկնիկայինի գեղարվեստական ղեկավարի պարտականությունները:
16:01 13.08.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջանում«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 6-12-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ, ◾️ Արաբկիրում՝ օգոստոսի 7-10-ը, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 8-10-ը, ◾️ Շենգավիթում՝ օգոստոսի 8-ին։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ ◾️ Կենտրոնում՝ ամբողջ շաբաթ, ◾️ Նոր Նորքում՝ օգոստոսի 6-8-ը և […] ...
15:48 13.08.2025
Թրամփը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները հետաքրքրված են Ուկրաինայի կարգավորմամբԵվրոպացի առաջնորդները ցանկանում են հասնել Ուկրաինայի ճգնաժամի կարգավորմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Շուտով կխոսեմ եվրոպացի առաջնորդների հետ։ Նրանք հիանալի տղաներ են, ովքեր ցանկանում են համաձայնության գալ», – գրել է նա Truth Social-ում չորեքշաբթի օրը՝ Ուկրաինայի խաղաղության հարցով եվրոպացի առաջնորդների հետ առցանց գագաթնաժողովից առաջ։ Չորեքշաբթի օրը, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի նախաձեռնությամբ, կկայանա […] ...
15:29 13.08.2025
Ռուսաստանը կուսումնասիրի «Թրամփի երթուղու» մանրամասները․ ՌԴ ԱԳՆՌուսաստանը կուսումնասիրի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքի նախագծի մանրամասները, որը կոչվում է «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար»: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Ալեքսեյ Ֆադեևը: «Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», ապա Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կուսումնասիրի նախագծի մանրամասները, որոնք, ի դեպ, դեռևս հրապարակային […] ...
15:22 13.08.2025
Ալափարսի բնակչի բակում կանեփի 311 թուփ է հայտնաբերվել․ Չարենցավանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները օգոստոսի 5-ին տեղեկություններ էին ստացել, որ Ալափարս գյուղի 38-ամյա բնակիչը իր տան բակում ցանել, աճեցրել և մշակում է կանեփի բույսեր։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված տան բակում կատարված զննությամբ հայտնաբերվել է 311 կանեփի թուփ։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։ ...
15:05 13.08.2025
Արման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալԱրման Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետի տեղակալ: Արման Գուրգենի Հովհաննիսյանի կենսագրությունը Ծնվել է 1989 թվականի հունվարի 31-ին Գեղարքունիքի մարզի Մարտունու շրջանի Աստղաձոր գյուղում: Աշխատանքային գործունեություն 2023-2025թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի պետի տեղակալ, ապա՝ պետ, 2021-2023թթ. – ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական […] ...