Հոկտեմբերին UFC 254-ի շրջանակներում տեղի ունեցած մենամարտի երկրորդ ռաունդում Նուրմագոմեդովի «եռանկյունի» ուժային հնարքը, որով նա հաղթեց Ջասթին Գեթջիին, ճանաչվել է նախորդ մրցաշրջանի լավագույն դրվագ:
«Այս մրցանակն ինձ համար անչափ կարևոր է: Տարիներն անցնում են, իսկ պատմությունը միշտ մնում է մեզ հետ: Իմ կարիերայում շատ պահեր կան, որոնք ես դեռ երկար կհիշեմ»,- ասել է Նուրմագոմեդովը:
Հիշեցնենք, որ չեմպիոնական տիտղոսը երրորդ անգամ պաշտպանելուց հետո, ռուսաստանցի մարզիկը հայտարարեց կարիերան ավարտելու մասին: