21:52 20.01.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական մարմինների աշխատողների շրջանում առողջարարական ու մարզական աշխատանքները խթանալու և նրանց՝ հայրենիքի պաշտպանության գործին ըստ անհրաժեշտության լավագույնս պատրաստ լինելու նպատակով այս տարվա մարտին անցկացնելու է հրաձգության հանրապետական մրցույթ: ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի՝ 19 հունվարի 2021 թ. 37-Ա/2 հրամանով հաստատված կանոնակարգի համաձայն՝ մրցույթն անցկացվելու է թիմային և անհատական հաշվարկով:
Հրաձգության մրցույթին կարող են մասնակցել ՀՀ Նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, նախարարությունների, կառավարությանն առընթեր մարմինների, մարզպետարանների և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի, ինչպես նաև խոշոր համայնքների աշխատակազմի աշխատակիցներից կազմված թիմերը (բացառությամբ՝ ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների), թիմի կազմը՝ 3 տղամարդ, 3 կին և 1 ներկայացուցիչ: Յուրաքանչյուր պետական մարմին կարող է մասնակցել մեկ թիմով, բացառությամբ այն կառույցների, որոնք ՀՀ կառավարության կառուցվածքային փոփոխության արդյունքում միավորվել են. վերջիններս կարող են մասնակցել երկու թիմով:
Թիմային հաշվարկով 1-3-րդ տեղերը գրաված տղամարդկանց և կանանց թիմերը կպարգևատրվեն գավաթով և հավաստագրերով, մրցանակային տեղեր զբաղեցրած անհատները՝ մարզահագուստով, գավաթներով, մեդալներով, հուշանվերներով և հավաստագրերով, իսկ 1-ին տեղերը գրաված մասնակիցները (տղամարդ և կին)՝ նաև օդամղիչ զենքով:
Հավելենք, որ թիմերն իրենց մասնակցությունը պետք է հաստատեն մինչև 2021 թվականի մարտի 17-ը՝ ժամը 17:00-ն՝ կազմկոմիտեին ներկայացնելով տվյալ պետական մարմնի ղեկավարի կողմից հաստատված հայտը, հայտավորված աշխատողների աշխատանքի ընդունման հրամանների, անձնագրերի պատճենները և նրանց առողջության մասին բժշկական տեղեկանքը։ Հայտի հետ հարկ է պարտադիր ներկայացնել անվտանգության կանոնների ծանուցման թերթիկը՝ բոլոր մասնակիցների և թիմի ներկայացուցչի ստորագրությամբ։ Հայտերը ներկայացվում են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, սենյակ 604, հեռախոս` (010) 59-96-34, էլեկտրոնային հասցե՝ [email protected]):
23:00 01.06.2025
Կրեմլը ուշադիր հետևում է Թրամփի հայտարարություններինԿրեմլը ուշադիր հետևում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից արված ցանկացած հայտարարության և հանգիստ արձագանքում դրանց։ Մոսկվան, առաջին հերթին, հաշվի է առնում իր ազգային շահերը, VGTRK-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իհարկե, մենք պետք է դա անենք, և մենք շատ ուշադիր հետևում ենք նրա յուրաքանչյուր խոսքին, նրա յուրաքանչյուր շեշտադրմանը»,-ասել […] ...
22:38 01.06.2025
Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնիՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ, ինչպես նաև խորհրդակցություն կառավարության անդամների հետ։ ՎԳՏՌԿ-ի լրագրող Պավել Զարուբինը լուսաբանել է նախագահի ծրագրերը։ Նախատեսվում է նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից ռուսաց լեզվի և Ռուսաստանի ժողովուրդների լեզուների աջակցության ոլորտում պետական քաղաքականության իրականացման խորհրդի նիստ և հանդիպում Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա […] ...
22:18 01.06.2025
Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցություններիՌուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու, որոնք նախատեսված են հունիսի 2-ին Ստամբուլում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ «Բանակցային թիմը մեկնել է Ստամբուլ», -ասել է գործակալության աղբյուրը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում ներկայացնել ճգնաժամի արմատական պատճառների հաղթահարման […] ...
22:00 01.06.2025
Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Հվանգ Կյո-անը հանել է իր թեկնածությունըԿորեայի Հանրապետության նախկին վարչապետ Հվանգ Գյո-ան (անկուսակցական) հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ հօգուտ պահպանողական «Քաղաքացիական ուժի» կուսակցության քաղաքական գործիչ Կիմ Մուն-սուի։ «Այսօր ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս նախագահական մրցավազքից։ Ես կաջակցեմ երկրորդ համարի թեկնածու Կիմ Մուն Սուին», – գրել է Հվանգ Կյո Անը Ֆեյսբուքում։ Մայիսի 28-ին Realmeter հարցումների գործակալության […] ...
21:40 01.06.2025
Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմըՎլադիմիր Զելենսկին հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում փոխել է ուկրաինական պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանագիրը՝ անունների ցանկով, հրապարակվել է Զելենսկիի կայքում։ Մասնավորապես, այս անգամ Ստամբուլ չի մեկնի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Ալեքսեյ Մալովացկին։ Պատվիրակության կազմում կլինեն երեք նոր անդամներ՝ Յուրի Կովբասա՝ Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի […] ...
21:19 01.06.2025
Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրաԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելում գտնվող երեք թիրախների վրա։ Այս հայտարարությունն արել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել […] ...