ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+28.09 oC

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով

15:19 27.01.2021

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է գերժամանակակից սարքավորումներով: Տեխնիկական նոր միջոցները Պետական եկամուտների կոմիտեին նվիրաբերվել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան՝ թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի՝ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության տարածաշրջանային գրասենյակի հետ Մաքսանենգության դեմ պայքարի վարչության վերջին տարիների ակտիվ գործակցության արդյունքում:

Տեխնիկական հնարավորություններով առանձնանում է «Tru Narc» անվամբ թմրամիջոցների՝ ձեռքի անալիզատորը: Սարքի միջոցով մաքսային ծառայողը տեղում, ընդամենը 90 վայրկյանի ընթացքում, կարող է հետազոտել ցանկացած կասկածելի ապրանք կամ նյութ՝ լինի փոշի, հեղուկ կամ պինդ զանգված: Հատկանշական է, որ շատ դեպքերում սարքի միջոցով հնարավոր է կասկածահարույց նյութը հետազոտել առանց փաթեթը բացելու: Օրինակ, եթե մաքսավորը կասկածելի հեղուկ զանգված է հայտնաբերել պլաստմասե շշում, ապա հետազոտությունը հնարավոր է շարունակել առանց այն բացելու և նմուշառության: Զննությունից հետո սարքը արդյունքը համադրում է շտեմարանում առկա նյութերի տեղեկատվությանը, և համընկնելու դեպքում՝ էկրանին արտացոլվում է նյութի անվանումը: Սարքի գրադարանում առկա է 324 թմրամիջոցի ու հոգեմետ նյութի, 70 պրեկուրսորի մասին տեղեկատվություն: Իսկ, եթե շտեմարանի տեղեկատվությունը բավարար չէ, ապա արտադրող ընկերությունն անվճար հնարավորություն է ընձեռում հետազոտության արդյունքն առցանց, մոտ 1 ժամվա ընթացքում համադրել թմրանյութերի ավելի մեծ գրադարանի հետ և ստանալ պատասխան:

Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը համալրվել է այլ սարքավորումներով ևս: Մասնավորապես՝ տրանսպորտային միջոցների տարբեր հատվածներում թաքստոցներ հայտնաբերելու խտության չափիչ սարքերով, թմրամիջոցների աերոզոլային էքսպրես թեստերի հավաքածուներով, ինչպես նաև տրանսպորտային միջոցների զննման համար նախատեսված ֆիբրոսկոպներով և վիդեոսկոպներով, որոնցով հնարավոր է տեսազննել տրանսպորտային միջոցների դժվար հասանելի հատվածները, այդ թվում՝ վառելիքի տարայի պարունակությունը: Վարչության տեխնիկական բազան համալրված մետաղորսիչ նոր սարքավորումներով էլ հայտնաբերվում են անձնական օգտագործման ապրանքներում թաքցված տարբեր իրեր, այդ թվում՝ զենք-զինամթերք և թանկարժեք մետաղներ:
Տեխնիկական համալրումը նպաստում է մաքսանենգության դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը: Եթե նախկինում յուրաքանչյուր կասկածելի նյութ հայտնաբերելու դեպքում նշանակվում էր մաքսային փորձաքննություն, ապա այժմ դրա անհրաժեշտությունը շատ դեպքերում չի լինի: Սարքերն արդեն կիրառվում են մաքսային հսկողության գոտիներում և սահմանային անցակետերում:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սասունիկի նորակառույց միջնակարգ դպրոցը գրեթե պատրաստ է շահագործման

22:19 20.08.2025

Սասունիկի նորակառույց միջնակարգ դպրոցը գրեթե պատրաստ է շահագործման

ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով Արագածոտնի Սասունիկ բնակավայրում նոր դպրոց է կառուցվել, որի գործարկումը նախատեսվում է օրեր անց՝ նոր ուսումնական տարում։ Այս մասին հայտնել է Արագածոտնի մարզպետի աշխատակազմից: Գիտելիքի օրվա նախաշեմին դպրոցի նոր շենքային պայմաններին և կահավորման ընթացքին ծանոթանալու նպատակով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այսօր շրջայց կատարեց դպրոցում։ Դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել […] ...

Իրանը որոշակի զգուշավորություն է շարունակում պահպանել․ իրանագետ Նվեր Դավթյանը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

22:04 20.08.2025

Իրանը որոշակի զգուշավորություն է շարունակում պահպանել․ իրանագետ Նվեր Դավթյանը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրանագետ Նվեր Դավթյանին։ Իրանագետը անդրադարձել է ԻԻՀ նախագահի Հայաստան այցի մանրամասներին, հնչեցրած կարևոր ուղերձներին, հայ-իրանական հարաբերությունների հնարավոր զարգացումներին՝ վերջին շրջանի իրադարձությունների համատեքստում։ Որո՞նք են Իրանի նախագահի Հայաստան այցի կարևոր արձանագրումները, արդյո՞ք երևանյան հանդիպումներից հետո Իրանի մտահոգությունները փարատվեցին։ «Որքան էլ մեր իշխանությունների կողմից եղան մեկնաբանություններ, բացատրություններ պայմանավորվածությունների վերաբերյալ, այնուամենայնիվ Իրանը որոշակի զգուշավորություն […] ...

SHANTNEWS

22:00 20.08.2025

SHANTNEWS

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը

21:48 20.08.2025

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը

Օգոստոսի 20-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են հհ ՊՆ-ից: Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։   ...

«Արարատի» ֆուտբոլիստը տեղափոխվել է Կատար

21:38 20.08.2025

«Արարատի» ֆուտբոլիստը տեղափոխվել է Կատար

«Արարատի» հարձակվող Քրիստոֆեր Բոնիֆեյսը տեղափոխվել է «Ալ Խարիտիյատ», հայտնում է Կատարի երկրորդ լիգան ներկայանցող ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել։ Այն կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 23-ամյա նիգերիացին «Արարատում» էր 2024թ. սեպտեմբերից, նա 13 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցումտ։   View this post on Instagram   A post shared by […] ...

Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը ոչ միայն չի լուծարվել, այլև ընդլայնում է իր գործունեությունը

21:28 20.08.2025

Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը ոչ միայն չի լուծարվել, այլև ընդլայնում է իր գործունեությունը

Եվրոպայում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը Հայաստանի հեռուստատեսության «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, թե Իլհամ Ալիևի հրամանով դադարեցվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կողչող կազմակերպության գործունեությունը: Նրա խոսքերով, Բաքուն պատրաստվում է վերջնականապես հրաժարվել հայատյացության քարոզից: Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս պնդումը: Այդ դեպքում ի՞նչ նպատակով էր Բաքվում տարածվել այդ կեզծ լուրը: […] ...

BACK_TO_TOP