15:23 27.01.2021
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելառուսի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ, բարի գալուստ մաղթել Հայաստան և համոզմունք հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի երկու երկրների կապերի զարգացմանն ու ամրապնդմանը:
Դեսպան Կոնյուկը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և հավաստիացրել, որ Հայաստանում գտնվելու ընթացքում կանի առավելագույնը երկու երկրների արդարադատության նախարարությունների համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար։
Լինելով մասնագիտությամբ իրավաբան, ինչպես նաև հանդիսանալով Բելառուսի նախկին գլխավոր դատախազ՝ դեսպանը հետաքրքրվել Հայաստանում հակակոռուպցիոն պայքարով, մասնավորապես, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման ուղղությամբ տարվող աշխատանքներով։
Նախարար Բադասյանը հիմնական կետերով ներկայացրել է Կոմիտեի ստեղծման նպատակները և տեղեկացրել, որ այն իրականացնելու է կոռուպցիոն հանցագործությունների քննություն, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր, և փոխգործակցությունն ամրապնդելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։
22:19 20.08.2025
Սասունիկի նորակառույց միջնակարգ դպրոցը գրեթե պատրաստ է շահագործմանՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով Արագածոտնի Սասունիկ բնակավայրում նոր դպրոց է կառուցվել, որի գործարկումը նախատեսվում է օրեր անց՝ նոր ուսումնական տարում։ Այս մասին հայտնել է Արագածոտնի մարզպետի աշխատակազմից: Գիտելիքի օրվա նախաշեմին դպրոցի նոր շենքային պայմաններին և կահավորման ընթացքին ծանոթանալու նպատակով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այսօր շրջայց կատարեց դպրոցում։ Դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել […] ...
22:04 20.08.2025
Իրանը որոշակի զգուշավորություն է շարունակում պահպանել․ իրանագետ Նվեր Դավթյանը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրանագետ Նվեր Դավթյանին։ Իրանագետը անդրադարձել է ԻԻՀ նախագահի Հայաստան այցի մանրամասներին, հնչեցրած կարևոր ուղերձներին, հայ-իրանական հարաբերությունների հնարավոր զարգացումներին՝ վերջին շրջանի իրադարձությունների համատեքստում։ Որո՞նք են Իրանի նախագահի Հայաստան այցի կարևոր արձանագրումները, արդյո՞ք երևանյան հանդիպումներից հետո Իրանի մտահոգությունները փարատվեցին։ «Որքան էլ մեր իշխանությունների կողմից եղան մեկնաբանություններ, բացատրություններ պայմանավորվածությունների վերաբերյալ, այնուամենայնիվ Իրանը որոշակի զգուշավորություն […] ...
21:48 20.08.2025
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունըՕգոստոսի 20-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են հհ ՊՆ-ից: Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։ ...
21:38 20.08.2025
«Արարատի» ֆուտբոլիստը տեղափոխվել է Կատար«Արարատի» հարձակվող Քրիստոֆեր Բոնիֆեյսը տեղափոխվել է «Ալ Խարիտիյատ», հայտնում է Կատարի երկրորդ լիգան ներկայանցող ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել։ Այն կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 23-ամյա նիգերիացին «Արարատում» էր 2024թ. սեպտեմբերից, նա 13 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցումտ։ View this post on Instagram A post shared by […] ...
21:28 20.08.2025
Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը ոչ միայն չի լուծարվել, այլև ընդլայնում է իր գործունեությունըԵվրոպայում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը Հայաստանի հեռուստատեսության «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, թե Իլհամ Ալիևի հրամանով դադարեցվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կողչող կազմակերպության գործունեությունը: Նրա խոսքերով, Բաքուն պատրաստվում է վերջնականապես հրաժարվել հայատյացության քարոզից: Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս պնդումը: Այդ դեպքում ի՞նչ նպատակով էր Բաքվում տարածվել այդ կեզծ լուրը: […] ...