16:58 27.01.2021
ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2021թ. հունվարի 27-ին՝ ժամը 07:30-ի սահմաններում, դատարանի որոշման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, այցելել են նշված քննչական բաժնի վարույթում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 273-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քննվող քրեական գործով հետախուզման մեջ գտնվող մեղադրյալներին հայտնաբերելու, ինչպես նաև բնակության վայրում և դրան կից օժանդակ շինությունում ապօրինի կերպով զենք-զինամթերք և թմրանյութ հայտնաբերելու նպատակով՝ խուզարկություն կատարելու:
Արդյունքում, հետախուզման մեջ գտնվող անձը՝ 40-ամյա տղամարդը, չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին և իր մոտ ապօրինի պահվող զենքից կրակ է արձակել տան ներսից, որի պատճառով հնարավոր չի եղել խուզարկություն իրականացնել։ Տարվել են բացատրական աշխատանքներ՝ 40-ամյա տղամարդու կողմից զենքը վայր դնելու վերաբերյալ, որից հետո վերջինս ոստիկանության աշխատակիցներին է ներկայացրել իր մոտ ապօրինի պահվող «TT» տեսակի ատրճանակ և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
22:19 20.08.2025
Սասունիկի նորակառույց միջնակարգ դպրոցը գրեթե պատրաստ է շահագործմանՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով Արագածոտնի Սասունիկ բնակավայրում նոր դպրոց է կառուցվել, որի գործարկումը նախատեսվում է օրեր անց՝ նոր ուսումնական տարում։ Այս մասին հայտնել է Արագածոտնի մարզպետի աշխատակազմից: Գիտելիքի օրվա նախաշեմին դպրոցի նոր շենքային պայմաններին և կահավորման ընթացքին ծանոթանալու նպատակով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը այսօր շրջայց կատարեց դպրոցում։ Դպրոցի կառուցման համար Կառավարությունը հատկացրել […] ...
22:04 20.08.2025
Իրանը որոշակի զգուշավորություն է շարունակում պահպանել․ իրանագետ Նվեր Դավթյանը՝ վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրանագետ Նվեր Դավթյանին։ Իրանագետը անդրադարձել է ԻԻՀ նախագահի Հայաստան այցի մանրամասներին, հնչեցրած կարևոր ուղերձներին, հայ-իրանական հարաբերությունների հնարավոր զարգացումներին՝ վերջին շրջանի իրադարձությունների համատեքստում։ Որո՞նք են Իրանի նախագահի Հայաստան այցի կարևոր արձանագրումները, արդյո՞ք երևանյան հանդիպումներից հետո Իրանի մտահոգությունները փարատվեցին։ «Որքան էլ մեր իշխանությունների կողմից եղան մեկնաբանություններ, բացատրություններ պայմանավորվածությունների վերաբերյալ, այնուամենայնիվ Իրանը որոշակի զգուշավորություն […] ...
21:48 20.08.2025
Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունըՕգոստոսի 20-ին տեղի է ունեցել միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում Հայաստանում անցկացված «Արծիվ գործընկեր-2025» հայ-ամերիկյան զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնել են հհ ՊՆ-ից: Զորավարժության ղեկավար կազմը շնորհակալություն է հայտնել անձնակազմին՝ արդյունավետ փոխգործակցության, համատեղ անցկացված վարժանքների հաջող իրականացման և փորձի փոխանակման համար։ ...
21:38 20.08.2025
«Արարատի» ֆուտբոլիստը տեղափոխվել է Կատար«Արարատի» հարձակվող Քրիստոֆեր Բոնիֆեյսը տեղափոխվել է «Ալ Խարիտիյատ», հայտնում է Կատարի երկրորդ լիգան ներկայանցող ակումբի մամուլի ծառայությունը։ Կողմերը պայմանագիր են ստորագրել։ Այն կգործի մինչև 2026թ. հուլիսի 1-ը։ 23-ամյա նիգերիացին «Արարատում» էր 2024թ. սեպտեմբերից, նա 13 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 գոլային փոխանցումտ։ View this post on Instagram A post shared by […] ...
21:28 20.08.2025
Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունը ոչ միայն չի լուծարվել, այլև ընդլայնում է իր գործունեությունըԵվրոպայում քաղաքական ապաստան ստացած ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, իրավապաշտպան Արիֆ Յունուսովը Հայաստանի հեռուստատեսության «Առաջին ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, թե Իլհամ Ալիևի հրամանով դադարեցվել է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կողչող կազմակերպության գործունեությունը: Նրա խոսքերով, Բաքուն պատրաստվում է վերջնականապես հրաժարվել հայատյացության քարոզից: Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում այս պնդումը: Այդ դեպքում ի՞նչ նպատակով էր Բաքվում տարածվել այդ կեզծ լուրը: […] ...