11:13 30.06.2018
Թաիլանդում շարունակվում են ֆուտբոլի թիմի 12 տղաների որոնումները: Տղաները, որոնց թվում կան 11-16 տարեկաններ, և նրանց 25-ամյա մարզիչը անցյալ շաբաթ օրը մտել են Թաիլանդի հյուսիսային Չիանգ Ռաի նահանգում գտնվող քարանձավը, սակայն այնտեղից դուրս գալ չեն կարողացել, քանի որ հորդ անձրևների պատճառով քարանձավի մուտքը փակվել է:
Անձրևները շարունակվել են ողջ շաբաթ՝ մեծապես խոչընդոտելով որոնողական և փրկարարական աշխատանքների իրականացմանը: 7 օր շարունակ տղաները գտնվում են քարանձավում՝ գրեթե առանց ուտելիքի և մթության մեջ: Տղաները, ամենայն հավանականությամբ, ունեն խմելու ջուր, որը հոսում է անձավի պատերով կամ ներս հոսում մուտքից:
Թաիլանդի նավատորմի ջրասուզորդները ուսումնասիրել են քարանձավի մուտքը, որտեղ արագահոս ջրերը խոչընդոտում են որոնողական աշխատանքներին: Փրկարարները նաև օրական 24 ժամ գործի են դնում պոմպերը, որպեսզի ջրի մակարդակը ցածր պահեն, սակայն քարանձավի երկրորդ սրահը ամբողջովին ջրով լցված է մնացել:
Մի քանի խմբեր ջունգլիներում՝ քարանձավի վերևում, ճեղքեր են փնտրում, որոնք կարող են թույլ տալ մտնել ծուղակում հայտնված տղաների մոտ: Նրանք գտել են մի մուտք, որը տարել է 40մ ներքևում գտնվող սրահներից մեկը, սակայն այն ուսումնասիրելուց հետո պարզվել է, որ այդ սրահը կապված չէ հիմնական սրահի հետ:
Շուրջ 1000 թաիլանդցի փրկարարներին միացել են նաև արտասահմանցի մասնագետներ ԱՄՆ-ից, Ավստրալիայից, Չինաստանից և Ճապոնիայից:
10կմ երկարությամբ Թամ Լուանգ քարանձավը Թաիլանդի ամենաերկար և ամենադժվարամատչ քարանձավներից մեկն է:
12:23 21.08.2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահին12:23 21.08.2025
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի նախագահինՊարագվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիամ Գևորգյանն (նստավայրը՝ Մոնտեվիդեո) Ասունսիոնում՝ Պալասիո դե Լոպես նախագահական նստավայրում, իր հավատարմագրերն է հանձնել Պարագվայի Հանրապետության նախագահ Սանտիագո Պենյա Պալասիոսին: Հանդիսավոր արարողությունից հետո ՀՀ դեսպանը կարճատև առանձնազրույց է ունեցել Պարագվայի նախագահի հետ, որին ներկա է գտնվել նաև Արտաքին հարաբերությունների նախարար Ռուբեն Ռամիրես Լեսկանոն: Զրույցի ընթացքում Պարագվայի նախագահն […] ...
12:17 21.08.2025
Հաղթել «Բարսելոնային» ու դառնալ չեմպիոն. Ֆիգուն` «Ռեալի» նպատակների մասինՄադրիդի «Ռեալի» լեգենդ Լուիշ Ֆիգուն խոսել է 2025/26 մրցաշրջանում ակումբի նպատակների մասին, հայտնում է Diario Sport-ը։ «Կարծում եմ` ակումբը նախորդ վատ մրցաշրջանից հետո կփորձի հզորանալ` ամրապնդելով անհրաժեշտ դիրքերը։ Մենք նաև պետք է տեսնենք, թե ինչպես է թիմն արձագանքում Մոդրիչի հեռանալուն։ Իհարկե, «Ռեալի» նպատակը «Բարսելոնային» հաղթելն ու չեմպիոն դառնալն է, ինչպես նաև մյուս տիտղոսները նվաճելը»,- նշել […] ...
11:58 21.08.2025
Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակՕգոստոսի 22-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...
11:53 21.08.2025
ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհինՕգոստոսի 21-ին, ժամը 07:12-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ-ին բախվել են «Hyundai» և «Toyota» մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի […] ...