Գերմանիայի և Դանիայի ԱԳ նախարարները քննադատել են Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նստաշրջանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Գերմանիայի և Դանիայի ԱԳ նախարարները քննադատել են Ռուսաստանին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների նստաշրջանում

19:00 22.02.2021

Ժնևում մեկնարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանը, որի ընթացքում քննարկվում են ներկայումս մարդու իրավունքներին առնչվող արդիական խնդիրներ։ Նիստի ընթացքում ելույթ են ունեցել տարբեր երկրների ղեկավարներ։ Նրանց արծարծած թեմաները վերաբերել են՝ սկսած կորոնավիրուսի համավարակի առաջացրած խնդիրներից մինչև մարդու իրավունքների խախտումներին՝ առանձին երկրներում։

Մարդու իրավունքների խախտումների մասին խոսելիս Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասն առանձնացրել է մի քանի երկիր՝ հիշատակելով նաև Ռուսաստանը։

«Խորհուրդը ճիշտ է վարվել՝ դատապարտելով Մյանմայում ժողովրդավար կերպով ընտրված իշխանության տապալումը։ Մենք պետք է դատապարտենք քաղաքացիական ազատությունների լուրջ խախտումները Հյուսիսային Կորեայում և Սիրիայում։ Եվ պետք է ընդգծենք քաղաքացիական հասարակության դեմ կիրառվող սահմանափակումների աճը՝ լինի դա Իրանում, Վենեսուելայում, թե այլուր։ Եվ մենք չենք լռի, երբ խաղաղ ցուցարարները և ընդդիմադիր ղեկավարները հարձակման ենթարկվեն և բանտարկվեն, ինչը տեղի է ունեցել Բելառուսում և Ռուսաստանում»,- ասել է Հայկո Մաասը։

Դանիայի արտգործնախարարը նույնպես մի քանի երկիր է առանձնացրել, որտեղ, ըստ նրա, մարդու իրավունքների խախտումներն ուշադրություն են պահանջում։ Դրանց շարքում են եղել Բելառուսը, Մյանման, Չինաստանը, Եթովպիան, ինչպես նաև Ռուսաստանը։

«Ռուսաստանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը շարունակում է վատթարանալ։ Մենք Ռուսաստանի իշխանություններին կոչ ենք անում երաշխավորել խաղաղ հավաքների և խոսքի ազատության մարդկանց իրավունքը, անմիջապես ազատել բոլոր խաղաղ ցուցարարներին»,- ասել է Դանիայի ԱԳ նախարար Յեպ Կոֆոդը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել Բեռնարդու Սիլվային

19:08 20.08.2025

Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել Բեռնարդու Սիլվային

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան բացատրել է, թե ինչու է թիմի ավագ նշանակել պորտուգալացի կիսապաշտպան Բեռնարդու Սիլվային։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: «Ես նրան եմ ընտրել մի պատճառով. նախորդ մրցաշրջանում, երբ մենք մեծ, շատ մեծ խնդիրներ ունեինք, նա միշտ մեր կողքին էր: Նա միշտ ներկա էր, ամեն օր մարզվում էր, հոգնատանջ տեսք ուներ: […] ...

BACK_TO_TOP