Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը դատապարտել է մարդու իրավունքների խախտումները ՌԴ-ում, Բելառուսում, Չինաստանում, Մյանմայում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.77
  • RUBLE
    4.77
  • 445.89
WEATHER
+30.09 oC

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարը դատապարտել է մարդու իրավունքների խախտումները ՌԴ-ում, Բելառուսում, Չինաստանում, Մյանմայում

19:25 22.02.2021

Ժնևում շարունակվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանը, որի ընթացքում ելույթ են ունեցել տարբեր երկրների ղեկավարներ և արտգործնախարարներ։ Արծարծվող  թեմաները բազմաբնույթ են՝ սկսած կորոնավիրուսի համավարակի առաջացրած խնդիրներից մինչև մարդու իրավունքների խախտումներ առանձին երկրներում։

Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբն իր խոսքում առանձնացրել է մարդու իրավունքների խախտումները Մյանմայում, որտեղ շաբաթներ առաջ ռազմական հեղաշրջում է տեղի ունեցել։ Նա պահանջել է ազատ արձակել ձերբակալված քաղաքական առաջնորդներին։

Դոմինիկ Ռաաբը նաև հիշատակել է Չինաստանը, որի իշխանությունները, նրա խոսքով, խախտում են մարդու իրավունքները Հոնկոնգում, Տիբեթում, Սինծիանում։

Բրիտանիայի ԱԳ նախարարը քննադատել է նաև Բելառուսում տիրող իրավիճակը՝ անցյալ տարվա նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձություններն անվանելով «մարդու իրավունքների ճգնաժամ»։

«Կանադայի հետ միասին մենք վճռորոշ գործեցինք և պատժամիջոցներ սահմանեցինք Լուկաշենկոյի և նրա մտերիմ շրջապատի նկատմամբ։ Այս խորհուրդը պետք է շարունակի ուսումնասիրել մարդու իրավունքների խախտումները, այդ թվում՝ կտտանքների, դաժան և անմարդկային վերաբերմունքի մասին հաղորդումները։ Բելառուսի իշխանությունները պետք է վերջ դնեն ռեպրեսիային, ներգրավվեն իմաստալից երկխոսության մեջ և նոր ընտրություններ անցկացնեն», – ասել է Ռաաբը։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, Դոմինիկ Ռաաբն այնտեղ տիրող իրավիճակը անվանել է «սարսափելի ու ցնցող»։

«Ռուսաստանի իշխանությունները պետք է հարգեն քաղաքացիների մարդու իրավունքները, այդ թվում՝ խոսքի ազատության, արդար դատաքննության, կտտանքների չենթարկվելու իրավունքները։ Խայտառակություն է, որ Ալեքսեյ Նավալնին, որը սարսափելի հանցագործության զոհ է դարձել, այժմ ազատազրկվել է կամայական մեղադրանքներով»,- ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Ըստ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի՝ Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել 6 ֆիզիկական անձի և 1 կազմակերպության նկատմամբ, որոնք պատասխանատու են Նավալնիի թունավորման համար։ Ռաաբը շեշտել է, որ Ռուսաստանը չի կատարում մարդու իրավունքների ոլորտում իր միջազգային պարտավորությունները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 20.08.2025

SHANTNEWS

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

19:53 20.08.2025

Սահակ Հակոբյանն ազատվել է Պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից

Սահակ Հակոբյանին ազատվել է պրոբացիայի ծառայության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Ազատման մասին որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

19:47 20.08.2025

Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի նախնական հայտացուցակում․ ԱԱ

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը չի ընդգրկվել Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության նախնական հայտացուցակում։ Այս մասին տեղեկացնում է UWW-ի մամուլի ծառայությունը։ Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) ներկայացրել է Զագրեբում կայանալիք աշխարհի առաջնության հունահռոմեական ոճում հավաքականների նախնական կազմերը։ Հայաստանի հավաքականի կազմում են Մանվել Խաչատրյանը (55 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Կարեն Ասլանյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

19:39 20.08.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Տամաշ Շուլյոկին Ազգային տոնի կապակցությամբ։ «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Հունգարիայի միջև պատմական ամուր կապերի և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում ակտիվ զարգանում են։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-հունգարական բազմոլորտ համագործակցության առավել ամրապնդմանը և առկա ներուժի լիարժեք իրացմանը՝ ի […] ...

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

19:32 20.08.2025

Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը

Oգոստոսի 20-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Մամիկոնյանց փողոցում ՀՀ քննչական կոմիտեի հարևանությամբ բախվել են «Mazda» մակնիշի ավտոմեքենան և մոտոցիկլը: Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է: ...

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

19:21 20.08.2025

Reuters. ԱՄՆ-ն ծովային անօդաչու սարքերի նավատորմ է ստեղծում Չինաստանին հակազդելու համար

Պենտագոնը մշակում է անօդաչու ծովային սարքերի նավատորմ՝ Չինաստանի հետ զինված հակամարտության դեպքում։ Այս մասին հայտնել է Reuters-ը։ Գործակալության տվյալներով՝ նախատիպերը փորձարկվել են Խաղաղ օվկիանոսում՝ Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Փորձարկումների ժամանակ նավերից մեկը հանկարծակի կանգ է առել և շեղվել է ծրագրային սխալի պատճառով, իսկ մեկ այլ անօդաչու մակերևութային նավակ մեծ արագությամբ բախվել է դրան և թռել տախտակամածի […] ...

BACK_TO_TOP