00:21 27.02.2021
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է Սիրիային հասցված հարվածների օրինականության մասին։ Նրա խոսքերով ՝ նախագահ Ջո Բայդենն առաջնորդվել է ԱՄՆ զինվորականների պաշտպանության լիազորություններով:
«Ինչ վերաբերում է ներքին օրենսդրությանը, նախագահն այդ գործողությունները ձեռնարկել է ԱՄՆ զինծառայողների պաշտպանության իր լիազորություններին համապատասխան, նպատակներն այնպես են ընտրվել …, որպեսզի զսպի հետագա շաբաթներին լրացուցիչ հարձակումների վտանգը»,- ասել է Փսակին լրագրողներին:
«Ինչ վերաբերում է միջազգային օրենսդրությանը, ապա ԱՄՆ-ն գործել է ինքնապաշտպանության իր իրավունքին համապատասխան, ինչպես դա արտացոլված է ՄԱԿ-ի կանոնադրության 50-րդ հոդվածում։ Հարվածները և՛ անհրաժեշտ էին, որպեսզի պատասխանեին սպառնալիքին, և համաչափ էին նախորդ հարձակումներին», – հավելել է Փսակին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, մի քանի մարդ է զոհվել Սիրիայում՝ իրաքյան սահմանի մոտ իրանամետ աշխարհազորայինների օբյեկտներին ԱՄՆ-ի հասցրած ավիահարվածի հետևանքով։
ԱՄՆ-ում հայտարարել են Սիրիային ավիահարվածի ժամանակ 9 օբյեկտների ոչնչացման մասին։
Ավելի վաղ Պենտագոնը հայտնել էր, որ ԱՄՆ-ը հարված է հասցրել սիրիա-իրաքյան սահմանին գտնվող մի քանի շենքերի, որոնք օգտագործել են Իրանի կողմից աջակցվող մի շարք ռազմականացված խմբավորումներ:
Պենտագոնի տվյալներով ՝ ոչնչացվել են շիա խմբավորումների ենթակառուցվածքների մի շարք օբյեկտներ։ Պենտագոնում նշել են, որ այդ քայլը պատասխան է Իրաքում ամերիկյան և կոալիցիոն զորքերի վրա վերջերս կատարված հարձակումներին:
Իրանը Սիրիային ԱՄՆ-ի հարվածն անվանել է միջազգային իրավունքի խախտում:
21:55 27.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թումանյան փ. 30, 32, 34 շենքեր, Թումանյան փ. 21 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տերյան փ. 42 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. 5, 7 շենքեր, Սայաթ-Նովայի պող. […] ...
21:50 27.06.2025
Վահե Գևորգյանը՝ «Ալաշկերտի» գլխավոր մարզիչՎահե Գևորգյանը նշանակվել է «Ալաշկերտի» գլխավոր մարզիչ, հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը: ««Ալաշկերտն» իր նոր էջը սկսում է Վահե Գևորգյանի գլխավորությամբ»,- նշված է հայտարարության մեջ: 37-ամյա մասնագետը մինչև այս գլխավորել է Վայքի «Նորավանքը», Չարենցավանի «Վանը»: «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նա եղել է նաև 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հունիսը։ 2021/22 մրցաշրջանում «Նորավանքը» նրա […] ...
21:43 27.06.2025
Պուտինը ավարտել է իր այցը ԲելառուսՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավարտել է իր այցը Բելառուս, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի նախագահի այցը Բելառուս ավարտվեց», – ասվում է Կրեմլի Telegram ալիքում։ Պուտինը երկօրյա այցով գտնվում էր Մինսկում։ Պետության ղեկավարը հինգշաբթի օրը ելույթ ունեցավ Եվրասիական տնտեսական ֆորումի լիագումար նիստում։ ...
21:37 27.06.2025
Շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը․ ՀՀ ԱՆՀՀ արդարադատության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ սոցիալական ցանցերում և զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող պնդումները, թե «Քրեակատարողական հիմնարկներում ընդամենը 100 ազատ տեղ է մնացել», չեն համապատասխանում իրականությանը։ Նման հարցադրում Նախարարությունը չի ստացել, և այն հանդիսանում է ակնհայտ կեղծիք։ Հորդորում ենք զերծ մնալ կեղծ և չհաստատված տեղեկություններ տարածելուց»: ...
21:30 27.06.2025
Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի տատանվի կրկին հարձակվել Իրանի վրա, եթե հետախուզական տեղեկությունները ցույց տան, որ այն ուրան է հարստացնում։ «Իհարկե, առանց որևէ հարցի», – Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը՝ ի պատասխան հարցի։ ...