12:58 27.02.2021
Արցախյան երկրորդ պատերազմը դադարեցրած պայմանագրի կնքումից անցել է համարյա 4 ամիս, պայմանագրի կետերը կատարվել են և ընթացքի մեջ են, իսկ ներքաղաքական խմորումները Հայաստանում շարունակվում են: Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ ադրբեջանցիները կշարունակեն մանր տեղաշարժերը.
«Նկատի չունեմ աշխարհագրական՝ Ադրբեջանի ու Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի սահմաններին, թեև դա էլ կլինի: Ամեն դեպքում ՝ լուրջ տեղաշարժեր չեն լինի: Իհարկե, Ադրբեջանի այն ռազմավարությունը, երբ փնտրում է հայերի թույլ տեղերը և սեղմում դրանց վրա, կշարունակվի: Որոշ դեպքերում դա դիտավորյալ է կատարվում, որովհետև երբեմն այն տարածքները, որոնք նրանք վերցնում են, իրականում իրենց պետք չեն, և այն գերիները, որոնց պահում են, իրականում իրենց պետք չեն:
Փորձեր կլինեն ինչ-որ կերպ, ինչ-որ ձևաչափ վերականգնել, շարունակել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի, որովհետև պայմանագիրը հակամարտության լուծման մասին չէ, այլ՝ հրադադարի: Կարգավիճակի հարցը, երաշխիքների հարցը՝ այդ մասին ոչ մի բառ չկա այնտեղ: Կարծում եմ, որ ամենահավանական ձևաչափերից մեկը կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը, այն տեսքով, որով կա: Ինձ ճիշտ հասկացեք՝ ես չեմ ասում, թե հակամարտությունը կլուծվի կամ ինչ-որ տեղաշարժ կլինի այդ ուղղությամբ, բայց ինչ- որ ձևաչափ հնարավոր է՝ վերականգնվի»,- ասել է Ալեքսանդր Իսկանդարյանը:
17:06 06.05.2025
«Ինտեր» – «Բարսելոնա» պատասխան հանդիպման մրցավարներըԼեհ անվանի մրցավար Շիմոն Մարցինյակը նշանակվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր» – «Բարսելոնա» պատասխան հանդիպման մրցավար, տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի կայքը: Նրա օգնականները նույնպես Լեհաստանից են: Մրցավարի տեսաօգնականները նիդերլանդցի են՝ Դենիս Հիգլերը և Պոլ վան Բուկելը: Թիմերի միջև Կատալոնիայում կայացած խաղն ավարտվել է 3-3 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա այսօր երեկոյան՝ Միլանի «Ջուզեպե Մեացա» ստադիոնում: ...
17:01 06.05.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման ընթացքըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքի և ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում իրականացվող ծրագրերի վերաբերյալ։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները, ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում ներգրավված պատասխանատու պաշտոնատար անձինք։ Խորհրդակցության ընթացքում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է ՀԸԳՀ […] ...
16:54 06.05.2025
ԲՏԱ նախարարի տեղակալը կարևորել է «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովի անցկացումըՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը մայիսի 6-ին մասնակցել և ողջույնի խոսքով է հանդես եկել ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ և «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ նախաձեռնությամբ մայիսի 6-7-ն անցկացվող «Թվային ռադիոյի հեռանկարը Հայաստանում» խորագրով համաժողովին, որին հրավիրված են ոլորտի առաջատար մասնագետներ, այդ թվում WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներ: Գևորգ Մելիքսեթյանն, ողջունելով […] ...
16:48 06.05.2025
Նարեկ Մկրտչյանն այցելել է ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող «Երջանկության ճանապարհ» ՀԿԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր այցելել է «Երջանկության ճանապարհ» հասարակական կազմակերպություն, որն այս պահին ցերեկային խնամքի ծառայություններ է մատուցում Արմավիրի մարզում բնակվող, մտավոր խնդիրներ ունեցող 18-ից 65 տարեկան 25 անձի։ Շրջայցին մասնակցել է նաև էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը։Վերջիններս շրջել են կազմակերպության տարածքում, ծանոթացել հաստատության շահառուների զբաղվածության ապահովման հնարավորություններին, այցելել խմբասենյակներ։ Այցի […] ...
16:42 06.05.2025
Մայիսի 7-11-ը Երևանում կանցկացվի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունըՀայաստանն առաջին անգամ կհյուրընկալի կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը: Առաջնությանն ընդառաջ՝ այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, աշխարհի և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Էսպինոսը, Հայաստանի կարատեի ֆեդերացիայի նախագահ Վազգեն Հարությունյանը և Եվրոպայի կարատեի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Դավոր Չեպեկը: Կարատեի Եվրոպայի առաջնությունն անցկացվելու […] ...
16:36 06.05.2025
Շիրակի մարզպետարանի նախկին վարչության պետը կաշառք ստանալու համար դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. Գլխավոր դատախազությունՀակակոռուպցիոն դատարանի դատավճռով՝ Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախկին պետ Հ.Կ.-ն դատապարտվել է 5 տարի ժամկետով ազատազրկման. նրա նկատմամբ նշանակվել է նաև լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկումը՝ 5 տարի ժամկետով: Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ 2024 թվականի հունիսի 17-ին Շիրակի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության […] ...